Մեծ Հայքի և Պարսկաստանի միջև առաջացած անհաշտելի թշնամության հետևանքով Արշակունիները հարկադրաբար կողմնորոշվեցին դեպի Հռոմեական կայսրություն’ ջանալով նրա դաշնակցությամբ դիմակայել ռազմատենչ Սասանյաններին:
Արշակունիների հարստությունը ստիպված է լինում պայքարել ոչ միայն իր ժառանգական իրավունքների, այլ նաև Հռոմի ծավալապաշտության դեմ
Մ.թ.ա. IX դարի վերջից Արարատյան թագավորությունը (Ուրարտու) դառնում է Առաջավոր Ասիայի ամենահզոր պետությունը։ Այդ հզորությունն սկսվում է Մենուայի թագավորության սկզբից և տևում մոտ 70 տարի։ Հայկական լեռնաշխարհում միանական պետականության ստեղծման բարենպաստ պայմանները հանգեցնում են սոցիալ-տնտեսական կյանքի զարգացման նոր տեմպերի, ինչը մեծացնում է ուրարտական պետության ներուժը
Էթիունին համադաշնություն է՝ կազմված համայնքներից, իշխանություններից և թագավորություններից։ Այն տարածվել է ներկայիսՍարիղամիշից ու Կարսից մինչև Սևանի ավազան և Սիսիանի շրջան։
Մ․թ․ա I դարի վերջին երկու տասնամյակներն անցան դեպի Արևելք Հռոմեական տերության ծավալման դեմ պայքարի պայմաններում։ Արտաշեսյան արքաները մեծագույն դժվարությամբ էին կարողանում ոչ միայն պահպանել Մեծ…
Տիգրան II Մեծի կողմից ստեղծված հայկական աշխարհակալությունն իր հզորության գագաթնակետին և անկմանը հասավ հենց հիմնադրի օրոք։ Նրա որդի Արտավազդ II-ը ստիպված էր պայքարել այդ կայսրությունը փրկելու համար, բայց ապարդյուն
Արտաշեսյանների տոհմից Տիգրան II Մեծի դարաշրջանը (մ.թ.ա. 95-55թթ) առանձնահատուկ տեղ է գրավում հայ ժողովրդի և հայկական պետականության պատմության մեջ։ Նրա օրոք Մեծ Հայքը դարձավ Առաջավոր…
Մ․թ․ա III դարի վերջերին Հայաստանն ուժեղ ճնշման ենթարկվեց իր հարևան երկրների կողմից։ Միջազգային իրավիճակի փոփոխությունը հաջորդ դարի սկզբին հնարավորություն ստեղծեց ոչ միայն վերականգնել անկախությունը, այլև վերադարձնել կորցրած տարածքները։ Մեծ Հայքում հաստատվում է նոր՝ Արտաշեսյանների դինաստիան։
Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքների հետևանքով Հայաստանը ի դեմս երկու թագավորությունների վերականգնում է իր անկախությունը։ Սակայն արտաքին ազդեցության և կենտրոնախույս ուժերի պատճառով այն տրոհվում է ևս երկու պետությունների և կորցնում զգալի տարածքներ
Հին հիմքերի վրա Երվանդունիների տոհմի իշխանության ներքո ձևավորվում է միասնական հայկական պետականությունը, որը, թերևս հպատակեցվել էր տարածաշրջանի հզորագույն՝ Մարաստանի, ապա Աքեմենյան տիրակալությունների