Արտաշեսյանների տոհմից Տիգրան II Մեծի դարաշրջանը (մ.թ.ա. 95-55թթ) առանձնահատուկ տեղ է գրավում հայ ժողովրդի և հայկական պետականության պատմության մեջ։
Նրա օրոք Մեծ Հայքը դարձավ Առաջավոր Ասիայի հզորագույն աշխարհակալ տերություն։ Եռապատկվեց ոչ միայն հայկական պետության տարածքը, այև նրա ազդեցության ներքո հայտնվեցին տասնյակից ավել երկրներ։ Միաժամանակ նոր աշխարհակալ տերությունը, որպես հելլենիստական, ստեղծվել էր ուժի և Տիգրան II- ի հեղինակության շնորհիվ, ուստի երկար գոյատևել չէր կարողանա։ Կարևորագույն ձեռքբերումն էր, որ հայկական պետականությունը ներառեց հայաբնակ հողերի մեծագույն մասը։
Այս դարաշրջանի Հայաստանի մասին տեղեկություններ են տալիս շուրջ հինգ տանյակ հունա-հռոմեական պատմիչներ, հայ պատմագիր Մովսես Խորենացին, մեզ են հասել Տիգրան Մեծի բազմաթիվ դրամներ։ Մեծ Հայքի տերությունն իր ծաղկման հասել էր ի շնորհիվ անձի՝ Տիգրան II Արտաշեսյանի, ուստի պատմական այս ժամանակահատվածի համար խիստ կարևոր է մարդկային գործոնը։
Տիգրան II-ի գալը իշխանության
20-ամյա արքայազն Տիգրանը որպես պատանդ հայտնվեց պարևական արքունիքում Արտավազդ I-ի և Միհրդատ II- ի միջև հաշտության պատճառով։ Տիգրան I-ը (մ.թ.ա. 115 95 թթ.) պահպանում է հայ-պարթևական պայմանավորվածությունները՝ թողնելով որդուն պատանդի կարգավիճակում։
Պատանդության երկարամյա տարիներին Տիգրանը մտերիմ հարաբերություններ հաստատեց Արշակունյաց արքունիքի հետ, իր դուստր Արիոզատ Ավտոմային կնության տվեց Պարթևաց արքայից արքա Միհրդատ II Մեծին (մ.թ.ա. 123-87), ուսումնասիրեց պարթևաց կառավարման համակարգը, դիվանագիտական փորձը, ռագմական արվեստը, մարտավարությունը, բարքերը, կենցաղը, մեծապես հարստացրեց իր գիտելիքներն ու կենսափորձը:
Հոր մահից հետո արքայազն Տիգրանը 45 տարեկան հասակում վերադառձավ Մեծ Հայք՝ որպես փրկագին Պարթևական տերությանը զիջելով 72 հովիտներ։՛Հունա-հռոմեական սկզբնաղբյուրները վկայում են, որ մ.թ.ա. 95 թվականին Տիգրանը թագադրվել է Աղձնիքի նշանավոր սրբավայրերից մեկում, որի մոտակայքում հետագայում կառուցվել է նրա մայրաքաղաք Տիգրանակերտը։
Հայ-պոնտական դաշինք
Հռոմեական և պարթևական աշխարհակալությունների զավթողական նկրտումներին դիմակայելու և Մեծ Հայքի դեմ նրանց սպառնալիքները չեզոքացնելու նպատակով մ.թ.ա. 94 թ. Տիգրան II ռազմա-քաղաքական դաշինք կնքեց Պոնտոսի և Փոքր Հայքի արքա, երևելի զորավար Միհրդատ VI Եվպատորի հետ։ Այդ դաշնադրությամբ կողմերը պայմանավորվեցին իրենց ագդեցության ոլորտների և տիրակալության սահմանների ծավալման շուրջ։ Միհրդատ VI֊ն իր ռազմական գործողությու նները և նվաճումները կատարելու էր դեպի արևմուտք, այսինքն Հռոմի դեմ, իսկ Տիգրան II-ը’ դեպի հարավ, հարավ ֊արևմուտք և հարավ-արևելք, այսինքն’ Սելևկյանների և Պարթևաց տերությունների դեմ։ Նրանք պարտավորվեցին նաև, որ Կապադովկիայի դեմ համատեդ պատերազմի հաղթական ելքից հետո այդ երկրի տարածքն անցնելու է Պոնտոսի թագավորոլթյանը, իսկ շարժական հարստությունները և քաղաքային րնակչությունր՝ Մեծ Հայքի թագավորությանը; Երկու արքաներր պայմանավորվել էին նաև անհրաժեշտության դեպքում ռազմական օգնություն ցույց տալ միմյանց: Դաշնադրությունն ամրապնդվեց խնամիական կապերով. Միհրդատ VI-ի 16 -ամյա դուստր Կլեոպատրան կնության տրվեց 46 -ամյա Տիգրան II-ին:
Մ.թ.ա. 94 թ. Տիգրան II-ը ռազմակալեց Ծոփքը, տապալեց Արտանես թագավորին և նրա տիրույթները միացրեց Մեծ Հայքին: Նույն տարում նա ռազմակալեց նաև Կորդուքը, բայց պահպանեց տեղի արքային, դարձնելով երկրամասը կախյալ թագավորություն։
Մ.թ.ա. 93 թ. հայ-պոնտական միացյալ ուժերը գրավեցին Կապադովկիան, փախուստի մատնեցին Հռոմի դրածո թագավոր Արիոբարզանեսին և այդ երկրամասի գահին բազմեցրին Միհրդատ VI-ի մանկահասակ որդի Արիարաթես VIII-ին: Հայ-պոնտական դաշինքը ստիպեց Հռոմին մերձեցման եզրեր գտնել Պարթևական պետության հետ և մ.թ.ա. 92թ-ին կնքել Հայաստանի դեմ ռազմական դաշինք։ Երկու գերտերությունների միջև սահմանը պետք է անցներ Եփրատ գետով։ Նույն թվականին Արիոբարզանեսը հռոմեացի զորավար Լուկիոս Կոռնելիոս Սուլլայի օգնությամբ վերականգնեց գահը, սակայն մ.թ.ա.. 91 թ. հայ զորավարներ Միթրասը և Սագաոսը վերստին գրավեցին Կապադովկիան և փախուստի մատնեցին նրան: Մ.թ.ա. 89 թ. Արիոբարզանեսը դարձյալ փորձեց Հռոմի ուժերով վերականգնել գահը, բայց Միհրդատ VI-ը պարտության մատնեց նրանց և ամրապնդեց Արիարաթես VIII-ի իշխանությունը:
Հայ-պարթևական պատերազմը
Այդ նույն ժամանակահատվածում Տիգրան II-ը գրավեց Իբերիան և Աղվանքը՝ հյուսիսում ապահովելով թիկունքը, և նախապատրաստվեց Սելևկյանների ու Պարթևստանի դեմ պատերազմների:
Տիգրան II-ի փեսա Միհրդատ II Արշակունու մահից (մ.թ.ա. 87 թ.) հետո Տիգրան II—ը մ.թ.ա. 87-85 թթ. Պարթևստանի դեմ հաղթական մարտերում նախ ազատագրեց և Մեծ Հայքին վերամիավորեց Հայոց Միջագետք (Միգգոնիա) և Կորդուք երկրամասերը, 70 հովիտները, ապա պարթևներին դուրս մղեց Օսրոյենե (Եդեսիա), Ադիաբենե և Մարաստան երկրամասերից, որոնք հռչակվեցին Մեծ Հայքի փոխարքայություններ: Հպատակ դարձած տեղական թագավորները պահպանում էին իրենց գոյությունը և պարտավորվում հարկ վճարել և օգնել զորքով։ Մարաստանի թագավոր Միհրդատը նույնիսկ ամուսնացել էր Տիգրանի աղջկա հետ։
Երբ հայկական զորքերը գրավեցին Պարթեստանի ամառային գահանիստ Էկբատանը, պարթևաց թագավոր Գոտերձ II հարկադրված եղավ կնքել հաշտության պայմանագիր, ճանաչեց Տիգրան II-ի նվաճումները և նրան զիջեց պարթև Արշակունիների «արքայից արքա» տիտղոսը:
Սելևկյան տերության տապալումը
Մ.թ.ա. 84 թվականին Տիգրան II –ը միջամտեց Սելևկյան պետությունում առաջացած ներքաղաքական ճգնաժամին։ Սելևկյան արքաների կառավարման փաստացի տապալման և քաղաքացիական պատերազմի պայմաններում Անտիոքի հելլենական վերնախավը ձգտում էր արտաքին ուժի միջոցով պահպանել իր իշխանությունը և ունեցվածքը գոնե Ասորիքի և Փյունիկիայի տարածքում, ճնշել ու հնագանդության մեջ պահել տեղական ժողովուրդներին և դուրս բերել պետությունը քաղաքական և տնտեսական ճգնաժամից։ Վերնախավի մի նասը պատրաստ էր Սելևկյան պետության գահը հանձնել Երիպտոսի Պտղոմեոս XI թագավորին, մյուսը՝ Պոնտոսի արքա Միհրդատ VI-ին։ Պարթևստանի ջախջախումից հետո այստեղ մեծանում է Մեծ Հայքի արքայի հեղինակությունը։
Օգտվելով Անտիոքում բռնկված ապստամբությունից՝ Տիգրան II –ը ներխուժում է Սիրիա և շարժվում դեպի մայրաքաղաքը։ Սելևկյան պետության վերնախավը անվերապահորեն ընդունում է նրա գերիշխանությունը և հանձնում սելևկյան թագն ու գահը։ Սելևկյանների հռչակավոր, հարուստ և մոտ կես միլիոն բնակչություն ունեցող մայրաքաղաքը այսուհետև դաոնում է Տիգրանի մայրաքաղաքներից մեկը, որտեղ նրա անունով ու պատկերով սկսում են կարել ոսկե և արծաթե դրամները։ Այսպիսով Տիգրանը, վերահաստատելով «արքայից արքա» տիտղոսը, դառնում է Մեծ Հայքի և Սիրիայի թագավոր։
Ի տարբերություն Սիրիայի, Փյունիկիայի ծովափնյա անառիկ քաղաքները, որոնք աոանձին շահագրգռվածություն չունեին ցամաքային առևտրի մեջ և կապված էին ծովային առևտրի հետ, համառ դիմադրություն են ցույց տալիս Տիգրան II-ին։ Հայկական բանակը երկարատև կռիվներից հետո միայն կարողանում է գրավել այդ քաղաքները, ապա՝ Կիլիկիան և Կոմմագենեն։ Տիգրան II-ի գերիշխանությունն ընդունեցին Հրեաստանը, Նաբաթեան և մի շարք արաբական ցեղեր
Նվաճված երկրները կառավարելու, այդ երկրներում իր տիրապետությունն ամրապնդելու և առաջացած ապստամբությունները ճնշելու նպատակով Տիգրանը Հյուսիսային Միջագետքում, Ասորիքում ևս հիմնեց փոխարքայություններ։ Հյուսիսային Միջագետքում փոխարքա նշանակեց Գուրաս եղբորը, իսկ Ասորիքում՝ Բագրատ զորավարին։
Մ.թ.ա. 71 թ. Տիգրանը երկարաժամկետ պաշարումից հետո գրավում է Պտղոմայիս (Ակրա) քաղաքը Պաղեստինում և գերի վերցնում սելևկյան թագուհի Սելենե Կլեոպարտային։ Մ.թ.ա. 69 թվականին հայոց արքայի հրամանով վերջինս մահապատժի է ենթարկվում։ Սա Հայոց արքայի վերջին հաջողությունն էր։
Տիգրան II-ի աշխարհակալության բնութագիրը
Մոտ 25 տարի տևող իր հաղթական առաջխաղացման և նվաճումների ընթացքում Տիգրան II ստեղծում է մի աշխարհակալություն, որը իր բնույթով հելլենիստական տիպի միապետություն էր։ Այն կազմված էր երեք կարգի հատվածներից։ Աոաջինր բուն հայկական հողերն էին (Մեծ Հայք, Կոմմագենե) ՝ շուրջ 360 հազար քառակուսի կմ տարածքով: Երկրորդը հպատակ թագավորություններն էին (Վիրք, Աղվանք, Մարաստան, Ադիաբենե, Օսրոյենե, Սիրիա, Փյունիկիա, Կիլիկիա) ՝ շուրջ 600 հազ. քառ. կմ տարածքով: Երրորդը Հայաստանի քաղաքական ազդեցության ոլորտում գտնվող երկրներն ու ցեղերն էին (Պարթևստան. Նաբաթեա. Հրեաստան, Ամուդարյայի ստորին ավազանի սկյութական ցեղեր, Պարսից ծոցի և Կարմիր ծովի ափերին բնակվող արաբներ) ՝ ավելի քան 2 մլն․ քառ. կմ տարածքով:
Այսպիսով Տիգրան II Մեծի աշխարհակալությունը իր ենթակա երկրներով հանդերձ կազմում էր շուրջ 3 մլն քառ․ կմ տարածք։ Կարևոր է նշել, որ «Հին Հայաստան» կամ «պատմական Հայաստան» ասելով պետք է հասկանալ ոչ թե Տիգրան II Մեծի այս տիրապետությունը, այլ Արտաշես I օրոք եղած Մեծ Հայքը և Տիգրանի ժամանակ նրան միացված Ծոփքը, Փոքր Հայքի արևելյան մասը, Կորդուքը և Նոշիրականը, որն ավելի ուշ կոչվում էր Պարսկահայք։
Նվաճված երկրները ավելի հեշտ կառավարելու, այդ երկրները Հայաստանի հետ կապելու և Հայաստանում քաղաքային կյանքն ավելի զարգացնելու նպատակով Տիգրանը մ.թ.ա. 83-78 թթ. Աղձնիք նահանգում հետագայի Նփրկերտ — Ֆարկին քաղաքի շրջակայքում հիմնադրում ու կառուցում է նոր մայրաքաղաք Տիգրանակերտը։ Մ.թ.ա. 69 թվականին այստեղ բնակվում էր շուրջ 300 հազար մարդ։ Նրա գաղթեցրած բնակչությունը բաղկացած էր գլխավորապես հույներից, ասորիներից և հրեաներից։ Տիգրանակերտ և Տիգրանավան անունով քաղաքներ կառուցվեցին նաև Արցախում և Ուտիքում։
Տիգրան II Մեծի աշխարհակալությունը բազմացեղ ու բազմալեզու, տնտեսական- հասարակական կյանքի զարգացման տարբեր աստիճանների վրա գտնվող երկրների ու Ժողովոլրղների խառնուրդ էր, որի գոյությունը և պահպանությունը առանձապես հիմնված էր ռազմական ուժի վրա։ Մեծ նվաճումներ կատարելու և հպատակեցված երկրները հնազանդության մեջ պահելու համար Տիգրանը ստեղծեց խոշոր բանակ (շուրջ 300 հազար), որի մոտ 2/3 կազմվում էր հպատակ երկրների օժանդակ ուժերից և վարձկան զորքերից
Հայաստան տեղափոխված հսկայական հարստությունները, նյութական արժեքները և բազմահազար գերիներն ու ստրուկները չէին կարող չնպաստել Հայաստանի անտեսական կյանքի հետագա ընդհանուր վերելքին։ Տիգրան II-ը մեծ չափով նպաստեց քաղաքների, արհեստագործության և առևտրի զարգացմանը, Հայաստանում հելլենիստական մշակույթի տարածմանն ու զարգացմանը։ Այդ նպատակով նա Մեծ Հայքի քաղաքներ է վերաբնակեցնում զավթած երկրների քաղաքային բնակչությանը։ Այսպես Կապադովկիայից նա տեղափոխեց 300 հազար մարդ, 100 հազար՝ Կիլիկիայի 12 քաղաքներից։
ՏԵՍ ՆԱԵՒ
Արտաշիսյաններ․
Մեծ Հայքի վերելքը մ․թ․ա II դարում
Մեծ Հայքի աշխարհակալության անկումը
Մեծ Հայքի պետական ճգնաժամը I դարերում