Տարածությունը՝ 29,8 հազ․ քռ․կմ
Բնակչություն՝ 3․057․800 մարդ
Մայրաքաղաքը ՝ Երևան
Պետական լեզուն՝ հայերեն
Կառավարման ձևը ՝ խորհրդարանական
Արժույթը՝ դրամ
Ինտերնետ դոմեյնը՝ .am
ISO-ի կոդը՝ARM
Հեռախոսային կոդը ՝ +374
Ժամային գոտին ՝ +3(GМТ)
Հայաստանի Հանրապետությունը (ՀՀ) պետություն Արևմտյան Ասիայում։ Տարածքը՝ 29,8 հզ.քառ․կմ (եծությամբ՝ աշխարհում 136-րդը)
Տարածք
Հայաստանի Հանրապետությունը զբաղեցնում է Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան մի հատվածը, կազմում է երկրագնդի ցամաքի 0,02, Ասիա աշխարհամասի՝ 0,7 %-ը։ Հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք ձգվում է մոտ 360 կմ, արևմուտքից արևելք՝ 200 կմ։
Հյուսիսում սահմանակից է Վրաստանին, արևելքում՝ Ադրբեջանին, հարավում՝ Իրանին, արևմուտքում՝ Թուրքիային և Ադրբեշաեի կազմի մեջ մտնող Նախիջևանի Հանրապետությանը։ Սահմանները ցամաքային են, սահմանագծի երկարությունը 1422 կմ է, հեռավորությունը Սև ծովից՝ 145 կմ, Կասպից ծովից՝ 175 կմ, Միջերկրական ծովից՝ 750 կմ, Պարսից ծոցից՝ մոտ 1000 կմ։
Պատմական կարճ ընթացք
Հայաստանի Հանրապետությունը ստեղծվել է 1918 թ․ մայիսի 28-ին։ 1920-1990 թվականներին անվանվել է Հայկական Սովետական Սոցիալիստական Ռեսպուբլիկա։1922-1936 թթ եղել է Անդրկովկասյան Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կազմում, իսկ 1936-1991 թթ՝ անմիջապես ԽՍՀՄ կազմում։
1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունվել է ՀՀ անկախության հռչակագիրը, իսկ 1991թ. սեպտեմբերի 21-ին անցկացվել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման հանրաքվեն։ՄԱԿ-ի անդամ է 1992-ի մարտի 22-ից։
Կառավարման համակարգը
1991-1995 թթ. Հայաստանի Հանրապետությունում կառավարումը նախագահական էր՝ որոշ առանձնահատկություններով, 2005-ից՝ կիսանախագահական, իսկ 2015–ից՝ խորհրդարանական: Հայաստանի Հանրապետությունում առաջին նախագահական ընտրությունները տեղի են ունեցել 1991-ի դեկտեմբերի 16-ին։ Ամբողջական անցումը կառավարման խորհրդարանական մոդելօի տեղի ունեցավ 2018 թվականի ապրիլին։
Սահմանադրական իրավունքներ
ՀՀ Սահմանադրությունն ընդունվել է 1995-ի հուլիսի 5-ին և բարեփոխվել 2005 և 2015 թվականներին հանրաքվեների արդյունքում:
Հանրապետությունում հաստատվել է խոսքի, խղճի և մամուլի ազատություն, ապահովվել Հայ առաքելական եկեղեցու անարգել գործունեությունը։ Օրենսդրորեն ճանաչվել են գաղափարախոսական բազմակարծությունը և բազմակուսակցականությունը, ապաքաղաքականացվել են պետության ՆԳՆ և ԶՈՒ-ն, հիմնարկներում և ձեռնարկություններում արգելվել է կուսակցական կազմակերպությունների գործունեությունը։
Հայաստանը միաացել է մարդու իրավունքների մասին միջազգային պայմանագրերին և վավերագրերին։
Հանրապետությունում ճանաչվել է սեփականության բոլոր ձևերի օրինականությունը, դրվել են շուկայական տնտեսության անցնելու հիմքերը։
Վարչատարածքային բաժանում
Հհանրապետության տարածքը բաժանված է 10 մարզի՝ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի։ Մայրաքաղաք Երևանն ունի համայնքի կարգավիճակ։
Մարզերը բաղկացած են քաղաքային և գյուղական ինքնակառավարվող համայնքներից և ներառում են իրենց մեջ ընդգրկված համայնքների և պետական սեփականության հողային ու ջրային տարածքները։
Հանրապետությունում կան 49 քաղաք, 949 գյուղական բնակավայրեր։ Համայնքի սեփականությունը տնօրինելու, համայնքային հարցերը լուծելու համար 4 տարի ժամկետով ընտրվում են տեղականինքնակառավարման մարմիններ, համայնքի ավագանի՝ 5-15 անդամով, համայնքի ղեկավար՝ քաղաքապետ կամ գյուղապետ, որը ձևավորում է իր աշխատակազմը։
Հանրապետության ընդհանուր բնակչությունը 3.057.800 մարդ է (2024թ․ հունիսի 1-ի դրությամբ)