Էթիունիի վերաբերյալ մասնագիտական գրականության մեջ անդրադարձները սակավաթիվ են։ Որոշ հետազոտողների կարծիքով «էթիունին» պատմաաշիւարհագրական հասկացություն է, որի ցեղերն ու ցեղային միությունները գտնվել են տոհմատիրական կարգերի քայքայման փուլում և դեռ չեն ունեցել կազմակերպված պետություն: 1980-ական թվականների կեսերից տարածում է գտել կարծիքը, որ Էթիունին համադաշնություն է՝ կազմված համայնքներից, իշխանություններից և թագավորություններից։ «Կոմպլեքսային հասարակությունների» առկայության օգտիև կարող են խոսել Էթիունիի տարածքում առկա պրոֆեսիոնալ զինվորների սոցիալական դասի գոյության ակնհայտ վկայությունները
Դատելով ուրարտական սեպագիր աղբյուրներից՝ Էթիունին տարածվել է Սարիղամիշից ու Կարսից մինչև Սևանի ավազան և Սիսիանի շրջան։ Ցեղերը մոտ են եղել ուրարտացիներին և խուռիներին։ Էթիունին ուներ իր աոանձին դիցարանը և երկրի գլխավոր աստծված, որին զոհաբերում էին ուլեր։ Ըստ ուսումանսիրությունների՝ մ․թ․ա․ VIII դարում Էթիունին կառավարվել է հայախոս հարստության կողմից, ընդ որում արքայական իշխանությունն աստվածացվել է։
Մ․թ․ա. IX ղարի վերջից սկսած Էթիունին քաղաքական պայքարի մեջ է մտնում Ուրարտուի հետ, որից սահմանազատվում էր Հայկական պար լեռնաշղթայով: Էթիունին շրջակա երկրամասերի հետ ուրարտական արքաների նվաճողական քաղաքականության տեսանկյունից ունեցել է առանձնակի տեղն ու նշանակությունը: Տեղի «երկրները» նախ և աոաջ ուրարտացիների համար տնտեսական և մարդկային ռեսուրսների աղբյուր էին հանղիսանում:
Էթիունի — Ուրարտու աոաջին բախումը տեղի է ունեցել Իշպուինիի և Մեևուայի համատեղ գահակալման տարիներին։ Էթիունին դառնում է ուրարտական արքաների ամենամյա արշավանքների թիրախը: Մենուայի միանձնյա կառավարման տարիներին Էթիունիի տարածքում՝ Էրիկուախի «երկրում», ուրարտացիները կարողանում են հենակետ ստեղծել՝ Մենուախինիլի ամրոցը։ Էրիկուախիի գրավմամբ ուրարտացիների առջև բացվում են արգավանդ Արարատյան դաշտը և անասնապահական կենտրոն հանդիսացող Սևանի ավազանը։ Ստեղծված պայմանների ճնշման ներքո Էթիունին ն նրա արևելյան հարևան Դիաուխի (Տայք) երկիրը իրենց ուժերը համախմբում են ընդդեմ ուրարտական նվաճողական արշավանքների։ Արգիշտին երկու հաջողակ արշավանք է կազմակերպում Դիաուխի և Էթիունի միությունների դեմ, ծնկի է բերում Դիաուխի երկրին, ենթարկում Արարատյան դաշտում գտնվեղ Ազա երկիրը։
Այստեղ Արգիշթին մ․թ․ա․ 782 թ. կառուցում է Էրեբուևի ամրոցը, որը դառնում է հենակետ դեպի Սևանի ավազան հետագա արշավաքնների համար։ Իր կառավարման 11-րդ տարում Արարատյան դաշտավայրում ուրարտական արքան կառուցում է Արգիշթիխինիլիև: Ավելի ուշ Ռուսա II-ն այստեղ կառուցում է Թեյշեբաինին:
Չնայած ուրարտական արքաների կոմղից ձեռնարկվող շինարարական այս աշխատանքներին՝ տեղի «երկրևերը» միայն հարմար առիթի էին սպասում ընդվզելու: Մասնավորապես բարվոք իրավիճակ էին ստեղծում հարավային հարևան Ասորեստանի հետ ունեցած բախումները, որոնց արդյունքում հյուսիսային շրջաններն «աչքաթող էին արվում»:
Արգիշթի I-ի հաջորդ Սարդուրի 11-ի արձանագրություններից երևում է, որ նրա կառավարման ողջ ընթացքում (մ․թ․ա․ 764-735 թթ.) հյուսիսային, հյուսիս-արեելյան երկրամասերը պարբերաբար ընդվզել են: Իր ըմբոստությամբ առավել աչքի է ընկնել Էրիախի (պատմական Շիրակ) «երկիրը», որը, հնարավոր է, այս ժամանակահատվածում անջատված է եղել Էթիունիից և մաս էր կազմել ուրարտական պետության:
Չնայած բացակայում են Սարդուրի II-ի կառավարման վերջին տարիների մասին տեղեկությունները, ենթադրելի է, որ մ․թ․ա․ 743 թվականին Ասորեստանի կողմից կրած պարտության արդյունքում ուրարտացիների դիրքերը երկրի հյուսիսային երկրամասերում գնալով թուլանում են: Ասորեստանյան տեքստերից մեկում հիշատակվում են «էթինացիներ», ովքեր մի քանի անգամ արշավում են Ուրարտու և թալանում երկիրը։ Ըստ աղբյուրների՝ երբ երրորդ անգամ արշավելու համար նրանք միավորվում են, Սարդուրի II-ի հաջորդ Ռուսա I-ն անձամբ Տուշպայից շարժվում է «էթինացիների» դեմ: Ուրարտացիների և «էթինացիևերի» միջև ճակատամարտը տեղի է ունենում Սևանա լճի հարավային ափերին, որտեղ վերջինները պարտություն են կրում: Ռուսա I-ի’ դեպի հյուսիս կատարած արշավանքը, ամենայն հավանականությամբ, միայն պատասխան հարված էր Էթիունիի բարձրացրած ապստամբությանը։
Ռուսա I կառավարման տարիներին Ռւրարտու — ասորեստաևյաև հարաբերություններն այն աստիճանի են սրվում, որ անխուսափելի է դաոնում երկուստեք աոճակատումը: Ուրարտական պետությանը սպաոևում են նախ կիմմերակաև, ապա սկյութական ցեղերը: Թվում է, թե հենց նման բարենպաստ պայմաններում հյուսիսային երկրևերը պետք է ապստամբություն բարձրացնեին, սակայն տեղի է ունենում ճիշտ հակառակը: Նրանք արտաքին վտանգի ճնշման տակ համախմբվում են Ռուսա I-ի շուրջ: Արդյունքում հյուսիսային երկրամասերը թե’ տնտեսապես, թե’ մշակութային վերելք են ապրում: Այս շրջանի հնագիտական նյութի ուսումնասիրությունները փաստում են, որ, սկսած Ռուսա I կառավարման վերջին տարիներից, Հայկական լեռնաշխարհի հյուսիսային և հյուսիս-արևելյան տարածաշրջաններում դրսևորվում է մշակութային նոր վերելք: Այստեղ տեղի է ունենում «տեղական մշակույթի» «րիայնական մշակույթին» միախառնվելու գործընթացը, ինչի արդյունքում ձևավորվում է ինքնատիպ «ուրարտական մշակույթը»:
Արգիշթի II-ին հնարավորություն է տայիս ծավալվելու Սնանա լճից հարավ-արևելք՝ Սիսիանի շրջան, որտեղ նվաճում է Էթիունիի ծայր արնմտյան երկիր Ծուլուկուն (պատմական Ծղուկ):
Էթիունին վերջին անգամ հիշատակվում է Ռուսա II-ի մոտ։ Բացի շինարարական աշխատանքների, արքան պատմում է նան դեպի Էթիունի և Ծիլուկունի երկրներ ավարառուական արշավանք ձեռնարկելու մասին:
Մ․թ․ա․ VII դարից ուրարտական պետությունը բոնում է անկման ուղին, ինչով էլ պայմանավորված թուլանում են նրա դիրքերը հյուսիսում: Էթիունին և նրա հետ կապված հյուսիսային «երկրներն» այլնս չեն հիշատակվում ուրարտական վերջին արքաների կողմից: