Պարթևական թագավորության թուլացումից օգտվեցին թե Հռոմը և թե պատմության ասպարեզ մտնող Սասանյանները: Մեծ Հայքը վերջին անգամ ենթարկվեց հռոմեական զավթողական արշավանքի, որին փոխարինեցին հայ-պարսկական պատերազմները։
Մեծ Հայքի և Պարսկաստանի միջև առաջացած անհաշտելի թշնամության հետևանքով Արշակունիները հարկադրաբար կողմնորոշվեցին դեպի Հռոմեական կայսրություն’ ջանալով նրա դաշնակցությամբ դիմակայել ռազմատենչ Սասանյաններին:
Կարակալլայի Արևելյան արշավանքը
Վաղարշ II-ը զոհվելուց հետո նրան հաջորդեց որդին’ Խոսրով I Մեծը (198-215): Այսպիսով Արշակունիների թագավորական իշխանությունը Մեծ Հայքում դառնում է ժառանգական: Իր թագավորության սկզբում նա անցնում է Կովկասյան լեռները, իր հոր մահվան վրեժն առնելու։ Հաղթանակով վերադառնալով, նա մի արձան է կանգնեցնում հունարեն գրով, որպեսզի հայտնի լինի, թե ինքը հնազանդվում է հռոմեացիներին։
Հռոմի կայսր Անտոնինոս Կարակալան (211—217 թթ) փորձեց օգտագործել հահակալական կռիվների հետևանքով պարթևների թուլացումը և մեկ հարվածով նվաճել ամբողջ Առաջավոր Ասիան։ Նա մտադրվել էր առաջին հերթին վերացնել Հայաստանի և Օսրոյենեի թագավորությունները։ Այդ նպատակով 215 թվականին կայսրը եկավ Ասորիք, գերի վերցրեց Օսրոյենեի Աբգար X թագավորին, իսկ նրա երկիրը հռչակեց հռոմեական պրովինցիա։ Այնուհետև Կարակալան սիրալիր նամակ ուրղակեց հայոց Խոսրով I թագավորին, նրան ևս հրավիրելով իր մոտ։ 216 թվականին Խոսրով I-ը եկավ կայսեր մոտ, իսկույն ևեթ բանտարկվեց։
Հայ ժողովուրդը ապստամբություն բարձրացրեց։ Նրանց դեմ ուղարկվեց Թեոկրիտես զորավարը, սակայն չարաչար հաղթվեց և դուրս շպրտվեց հայկական սահմաններից։ Հայաստանում թագավոր հայտարարվեց Խոսրով I-ի որդի Տրդատ II-ը։
216 թվականի վերջերին Կարակալլան անցավ Տիգրիս գետը, մտավ Ադիաբենե և առնելով մայրաքաղաք Արբելան, քանդել տվեց թագավորների գերեզմանները, և կարգադրեց նրանց աճյունը ցրիվ տալ, որից հետո նա վերադարձավ Եդեսիա՝ ձմեռելու։ 217 թվականի գարնանը Կարակալլան նորից արշավանքի ելավ պարթևների դեմ, սակայն, դուրս գալով Եդեսիայից և դեռ Խառանին չհասած՝ սպանվեց իր զինվորներից մեկի ձեռքով։
Նոր կայսր Մակրինոսը (217—218 թթ) Մծբինի մոտ երկու անդամ պարտություն կրելով՝ ստիպված եղավ հաշտություն կնքել պարթևական Արտավան V թագավորի (216—224թթ) հետ, ըստ որի Միջագետքը տրվեց Հռոմին, իսկ Օսրոյենեի թագավորությունը վերականգնվեց իբրև կայսրության ենթակա պետություն։ Ի հատուցումն պարթևներին հասցրած վնասների, Մակրինուսը պարտավորվեց վճարել նրանց 50 միլիոն դինար։
Մակրինոսը դադարեցրեց նաև թշնամությունը Հայաստանի նկատմամբ։ Քանի որ Խոսրով I-ը մահացել էր բանտում, Մակրինոսը նրա որդուն՝ Տրդատ II֊ին, ճանաչեց Հայաստանի թագավոր Կայսրը բանտից ազատեց նաև Տրդատի մորը, որը 11 ամիս բանտում էր եղել, վերադարձրեց նաև հայերից առնված ավարը և ետ տվեց Տրդատ Բ-ին հայրենի կալվածքները Կապադովկիայում։
Հայաստանը և Սասանյան դինաստիայի հաստատումը Իրանում
224 թվականին Պարթևական թագավորության Պարսք երկրում ապստամբեց Արտաշիր I Պապականը (224—241), Սասանի տոհմից, որը հիմնադիր եղավ պարսկական Սասանյան դինաստիայի։ 224 թվականի գարնանը տեղի ունեցած ճակատամարտում պարթև արքա Արտավան V-ը սպանվեց։ Արտաշիրը գրավեց ամբողջ Պարթեական թագավորությունը և նրա մայրաքաղաք Տիզբոնը։ 226 թվականին նա Տիզբոնում հանդիսավոր կերպով թագադրվեց և իրեն հայտարարեց «Իրանի շահնշահ»:
Սասանյան Իրանի թագավորությունը որդեգրեց հակաարշակունյան քաղաքականություն, իսկ գաղափարախոսության բնագավառում նրա համար զորեղ զենք հանդիսացավ արդեն ձևավորված զրադաշտականությունը, որը խիստ թշնամական դիրք բռնեց հելլենիզմի հանդեպ։ Հայաստանը դարձավ Արշակունի դինաստիայի հալածական անդամների ապաստարան։ Սասանյանները հայ Արշակունիներին և Հայաստանում ապաստան գտած պարթև Արշակոլնիներին դիտում էին իբրև պարսկական գահի պոտենցիալ թեկնածուներ, ուստի և ձգտում էին վերացնել Մեծ Հայքի թագավորությոմւը։
Ստեղծված պայմաններում հայ Արշակոլնիները կառչում են Հռոմեական կայսրությանը, իբրև միակ ուժի, որ կարող էր պահպանել նրանց գոյոլթյումը։ Հռոմը շահագրգռված էր Արևելքում ունենալ որքան կարելի է ընդարձակ տերիտորիայով հայկական թագավորություն, որը մշտապես ապահովում էր կայսրության թիկունքը Եփրատի կողմից։ Սասանյանները, ընդհակառակը, շահագրգռված էին ունենալ փոքրիկ Հայաստան, իրենց դրածո թագավորներով, որոնք պետք է լինեին Սասանյան դինաստիայից։
Պայքար իրանական Արշակունիների ժառանգության համար
Մեծ Հայքի թագավոր Տրդատ II-ը (216-252 թթ․) զինակցեց Արտավան V Արշակունուն՝ ընդդեմ Սասանյանների: Արտավան V-ի զոհվելուց հետո հայոց արքան գլխավորեց հակասասանյան ուժերի պայքարը, դաշնակցային հարաբերություններ հաստատեց Քուշանաց Արծակունիների հետ, ապաստան տվեց Իրանից դուրս մղված մի շարք պարթև իշխանատոհմերի: Նրա մոտ պատսպառվեցին Արտավան V-ի մի քանի որդիներ։
Ի պաշտպանություն պարթև Արշակունիների՝ Տրդատ II-ը 226 թվականին արշավանք ձեռնարկեց Մեդիա – Ատրպատականը, գրավեց Էկբատանը։ Ատրպատականից նա Մեծ Հայք տեղափոխեց մի քանի անվանի գերդաստաններ, մի շարք տաճարների ամբողջ ունեցվածքը։ Ըստ որոշ աղբյույրների՝ Տրդատն իր զորքերով կաճ ժամանակով պաշարեց նույնիսկ մայրաքաղաք Տիզբոնը։
Արտաշիրը շտապեց Տրդատ II –ի նահանջից հետո գրավել Ատրպատականը, հայտարարելով այն իր տոհմի դաստակերտ։ Ի պատասխան հայ Արշակունիների ակտիվ գործունեության՝ Արտաշիր I Սասանյանը 228 թվականին ներխուժեց Հայաստան, բայց պարտություն կրեց։
Մեդիայում և Ատրպատականում հաստատելով Սասանյանների տիրապետությունը, Արտաշիր I-ն արդեն 230 թ. իր զորքերով անցավ Եփրատը, պաշարեց Մծրինը և ողջ Մեսոպոտամիա պրովինցիան, ասպատակեց Ասորիքն ու Կապադովկիան։ Պարսկական ներխուժման տագնապն այնքան մեծ էր, որ 231 թ. Ալեքսանդր Սևերոսի գլխավորությամբ հռոմեական մի մեծ բանակ եկավ Անտիոք, և հաջորդ տարում սկսվեցին պատերազմական գործողությունները պարսիկների դեմ։
Հռոմեական բանակը բաժանվեց երեք մասի և հարձակվելու էր երեք ուղղություններով։ Բանակի առաջին մասը դաշնակից Հայաստանի կողմից արշավելու էր Ատրպատական — Մեդիա, Երկրորդ զորամասը Եփրատ դետի ընթացքով պետք է շարժվեր դեպի Տիզբոն — Սելևկիա, իսկ երրորդը գլխավորելու էր ինքը’ Սևերոս կայսրը, հենակետ ունենալով Մեսոպոտամիա պրովինցիայի կենտրոն Մծբինում տեղադրված հռոմեական բանակը։
Հռոմեական զորամասերն ավելի շուտ պաշտպանական դիրք էին ընդունել և խուսափում էին թշնամու հետ անմիջական բախումներից։ Մանավանդ անվճռական էր գործում Ալեքսանդր Սևերոսը, Հռոմեական երկրորդ զորամասը փորձեց իրեն ծանոթ ճանապարհով իջնել Եփրատով և հասնել Սասանյանների մայրաքաղաք Տիզբոն — Սելևկիային, սակայն Արտաշիրի զորամասերը կտրեցին նրանց ճանապարհը և հռոմեական բանակը մեծ կորուստներով նահանջեց։ Միայն Հայաստանում եղած հռոմեական զորամասերն ունեցան որոշ հաջողություններ, այն էլ շնորհիվ տեղական ռազմական ուժերի։
Հայկական զորամասերը հռոմեական զորքի հետ ներխուժեցին Մեդիա-Ատրպատական՝ ավերելով սահմանամերձ դյուզերն ու քաղաքները։ Սակայն հռոմեական զորամասերը մեծ կորուստներ կրեցին, մի մասը ամռանը՝ Միջադետքի շոգերից, մյուս մասը՝ Հայաստանի ցրտաշունչ ձմռան պատճառով։ Ալեքսանդր Սևերոսը հրամայեց զորքերին նահանջել Անտիոք։
Չնայած չորս տարի (232—236 թթ) համեմատաբար խաղաղություն էր տիրում Միջագետքում, իրականում պատերազմական վիճակը չէր դադարել։ Այս տարիներին քաղաքական մեծ փոփոխություններ տեղի ունեցան Հոոմում։ Օգտվելով դրանից պարսիկները 237—238 թթ. գրավեցին Մծբինը և Խառանը, իսկ 242 թ. Արտաշիր I-ի որդու’ Շապուհ I-ի գլխավորությամբ առաջ շարժվեցին մինչև Անտիոք քաղաքը և նվաճեցին Օսրոենե- Եդեսիայի թագավորությունը։ Պարսկական հեծելազորն սկսեց նորից ասպատակել Կապաղովկիան ու Կիլիկիան՝ սպառնալով Ասորիքին
242 թվականի կեսերին հռոմեական զորքերը Գորդիանոս կայսեր գլխավորությամբ Ասորիքից մտան Միջագետք, վերագրավեցին Խառանը, Ռաշ-Այնը, և Մծբինը, վերականգնեցին Օսրոենեի թագավոր Աբգար XI-ի (242—244) թագավորական իշխանությունը: 243 թ. վերջերին, երբ հռոմեական բանակը շարժվեց դեպի Սասանյանների մայրաքաղաք Տիգրոն, մահացավ հռոմեական զորքի իրական առաջնորդ Տիմեսթեոսր։ Պրետերիտների պրեֆեկտի պաշտոնը հանձնվեց Փիլիպպոս Արաբին։
Հմուտ և խորամանկ ռազմագետ Շապուհը ծուղակի մեջ գցեց թշնամուն։ Հռոմեական բանակը, դիմադրության չհանդիպելով, հասավ Տիզբոնի մատույցները։ Մեսիխես (Բեթ֊Մաշկենե) վայրում 244 թ. փետրվարի 11-ին տեղի ունեցած մեծ ճակատամարտում, հռոմեական զորքը խայտառակ պարտություն կրեց, իսկ Գորդիանոս կայսրն սպանվեց։ Հռոմեական բանակը կայսր հռչակեց Փիլիպպոս Արաբ մականվամբ հայտնի Մարկոս Հուլիոս Փիլիպպոսին (244—249 թթ․)։ Վերջինս շտապում էր Հռոմ, որպեսզի ծերակույտը հաստատեր իր գահակալությունը, ուստի նա համաձայնվեց հաղթող կողմի թելադրած րոլոր պայմաններին: Ստեղծված իրադրությունն օգտագործում են պարսիկները։ Կայսրը լրում է հայոց թագավոր Տրդատ II-ին, որը հույսեր էր կապում հռոմեական ռազմական օգնության հետ։ Ավելին, կայսրը ոչ միայն 500 հազար դինար ռազմատուգանք վճարեց, այլև Շապուհ I-ի հետ կնքեց խաղաղության պայմանագիր՝ զիջելով պարսիկներին Հայաստանի մեծ մասը:
Հռոմեացիների ձեռքում պետք է մնար Ծոփքը, Բարձր Հայքը և նախկին Փոքր Հայքի հիմնական մասը, բայց պայմանագիրը մնաց միայն թղթի վրա։ Մեծ Հայքի թագավորությունը պահպանվեց նախկին վիճակում։ Հայ ժողովուրդը զենքը ձեռքին մարտեր մղեց նոր նվաճողների դեմ, չցանկանալով ճանաչել իրեն պարտադրված քաղաքական իրադրությունը։ 245—248 թթ. Շապուհ I-ն զբաղված էր Քուշանշահրի թագավորության հնղկապարթևական մասի նվաճումով, դա հնարավորություն էր ընձեռում Տրդատ II-ին վերջին ճիգերը գործադրելոլ նվաճողների լծից իր երկիրն ազատագրելու համար։ Ավելին, Հայոց թագավորը հանգես եկավ իբրև քուշանաց Արշակունիների, եթե ոչ անմիջական, ապա հեռավոր դաշնակից՝ ռազմաքաղաքական շահերի զուգադիպման առումով։
Մեծ Հայքի առաջին բաժանումը Հռոմի և Իրանի միջև
Սասանյանների արևելյան արշավանքի արդյունքում 249 թվականին նվաճվեց Քուշանշահրի հարավային մասը, մինչև Հնդկաստանի Փևշավար քաղաքը։ Այդ երկրամասը միացնելով Իրանի հյուսիսարևելյան նահանգներին, Շապուհ I նոր կախյալ թագավորություն։Սասանյաններն այս արշավանքով ապահովեցին իրենց աշխարհակալության արևելյան ծայրամասի անվտանգությունը և ռազմական ամբողջ ուժերը կենտրոնացրեցին արևմուտքում’ կայսրությանը սահմանակից Միջագետքում և Հայաստանում։ Ստեղծված պայմաններում Հայոց թագավորի վիճակը դառնում է անելանելի։ Տրդատ II-ը դիմում է Հռոմին՝ օգնության խնդրանքով։
Շապուհ I-ն առիթ ստացավ վերսկսելու պատերազմական գործողությունները հռոմեական սահմանագծում և Հայաստանում։ Պարսկական զորքերի հրամանատար նշանակվեց թագաժառանգ Որմիզգ — Արտաշիրը, որը փութաց ներխուժել հռոմեական Մեսոպոտամիա և Սիրիա պրովինցիաները։ Շապուհը ներխուժեց Մեծ Հայք։
Հայկական արքունիքը երկփեղկված էր ։ Արքունիքի մի մասը՝ Արշակունի ավագ սեպուհները և մի շարք ազդեցիկ նախարարներ անցան Սասանյանների կողմը և կարողացան ժամանակավորապես պահպանել Արշակունիների տան գահը Հայաստանում, իսկ մի մասն էլ լքեց հայրենիքը։ Տրդատ II-ը ևս նահանջեց հռոմեական տարածքներ։ Պարսիկներին անցած Հայաստանի մեծագույն մասում՝ Վաղարշապատ մայրաքաղաքում, «Արմենիայի մեծ թագավոր» դարձավ Տրդատ II-ի ազգականներից Արտավազդ V-ը (253-261)։ Հայաստանի պարսկական մասը մտավ Երանշահրի կոնֆեդերացիայի մեջ։
253 թ. պարսկական զորքերը ներխուժեցին հռոմեական պրովինցիա Սիրիան։ Բարբալիսոս քաղաքի մոտ հռոմեական 60 հազարանոց զորքը ծանր պարտության մատնվեց։ Այս արշավանքի ժամանակ պարսկական զորքերը գրավեցին Ասորիքի, Կիլիկիայի և Կապադովկիայի 37 քաղաքները, որոնց թվում նաև շքեղ ու պերճ Անտիոքը։
Հռոմեացիների մոտ մնացած արևմտյան մասում թագավորեց Տրդատ II-ի որդի Խոսրով II-ը (252-259թթ.): Մեծ Հայքի և Պարսկաստանի միջև առաջացած անհաշտելի թշնամության հետևանքով հայ Արշակունիները հարկադրաբար կողմնորոշվեցին դեպի Հռոմեական կայսրություն’ ջանալով նրա դաշնակցությամբ դիմակայել ռազմատենչ Սասանյաններին: 259 թ Վալերիանոս կայսրը արշավանք է ձեռնարկում՝ Սասանյան տերության ծավալապաշտական նկրտումները սանձելու համար։ Զուգահեռաբար Խոսրով II-ի առաջնորդությամբ հայկական զորքերին հաջողվեց վերանվաճել Արևելյան Հայաստանի զգալի մասը և հաստատվել մայրաքաղաք Վաղարշապատում։
Սասանյանները որոշեցին վերացնել հայ Արջակունիների շխանությունը։ Շապուհ I-ը կաշառեց Սուրենի Պահլավի տոհմից Անակ իշխանին՝ սպանելու Խոսրով II-ին։ Արքան զոհվեց Արտաշատի իր ապարանքում, բայց Անակի ամբողջ ընտանիքը, բացի կրտսեր որդուց՝ Գրիգորից, սրի քաշվեց։ Վերջինս փախցրին Կապադովկիա։
Անսպասելի, 260 թվականին հռոմեական զորքը պարտություն կրեց Եդեսիայում, իսկ Վալերիանոսը գերի ընկավ։ Ստեղծվեց այնպիսի վիճակ, որ Հռոմը բախտի քմահաճույքին թողեց ամբողջ Հայաստանը։ Օգտվելով Մեծ Հայքում ստեղծված խառնաշփոթից, պարսկական զորքերը մտան երկիր։՛Խոսրով II-ի մանկահասակ որդի Տրդատ III-ին ապաստան տվեցին Հռոմում։
Մեծ Հայքը Սասանյանների իշխանության ներքո
Մեծ Հայքում հերթով կառավարեցին Որմիզգ – Արտաշիրը (261—272 թթ․), նրա որդի Որմիզդակը (273—276թթ) և Ներսեհը (276—293 թթ․)։ Տիզրոնի արքունիքն իրագործում էր իր վաղեմի քաղաքական ծրագիրը՝ Հայաստանում հաստատել Սասանյան դինաստիայի ժառանգական իշխանությունը։ Հայաստանում Որմիղդ — Արտաշիրը ձգտել է իր գահակալումը նշանավորել այնպիսի միջոցառումներով, որոնք պետք է երկիրն ավելի սերտորեն կապեին Իրանօ հետ։ Նրա միջոցառումներից գլխավորն էր հաշտարար քաղաքականությունը հայ ավագանու՝ նախարարների հանդեպ:
Հռոմեական Հայաստան և այլ կողմեր գաղթած, ինչպես նաև անմատույց ամրություններում փակված հայ նախարարներին Որմիզդ — Արտաջիրը ներում շնորհեց և մոտեցրեց իրեն։ Արքայի հորդերներին հավատալով վերադարձավ նաև Արտավաղդ Մանգակունին, որը ժառանգական տեր էր պարսկական Հայաստանում գտնվող Արշամունիք ընդարձակ գավառի։ Որմիղղ-Արտաշիրը նենգորեն վարվեց նրա և նրա տոհմակիցների հետ։ Նախարարը մեղադրվեց պետական դավաճանության մեջ և իբրև կողմնակից հայ Արշակունիների ժառանգական իրավունքների’ ենթարկվեց մահապատժի։ Նրա հետ միասին բնաջնջվեց նաև Մանդակունյաց նախարարական ողջ տոհմը։
Որմիզդ — Արտաշիրի տնտեսական միջոցառումներից էր հարկային քաղաքականության կարգավորումը, Այդ նպատակով անցկացվեց աշխարհագիր, համաձայն երկրի վարչական բաժանման։ Որմիզդ-Արտաշիրը վերացրեց Արտաշեսյանների ժամանակներից եկող «Արտաշիսական» կոչվող հին սահմանաքարերը և նրանց փոխարեն կանգնեցրեց նորերը, որոնք Սասանյանների դինաստիական անունով կոչվեցին «Արտաշիրական»։
Որմիզգ — Արտաշիրը խիստ պայքար սկսեց Արևմուտքի ազդեցության և հելլենիստական մշակույթի դեմ։ Նա ձգտում էր վերացնել Հայաստանում գերիշխող սինկրետիկ հայկական հելլենիստական պանթեոնը և երկրում ներմուծել զրադաշտականությունը։ Մոգերի միջոցով Սասանյանները ձգտում էին հայերին բռնի ուժով պարտադրել մազդեյականությունը (զրադաշտականությունը): Լայնորեն տարածվում էր նաև իրանական մշակույթը։ Հայկական ավանդական սրբավայրերում կառուցվեցին մեհյաններ, տաճարները վերափոխվեցին։
Սակայն հելլենականությունը Հայաստանում այնքան խոր արմատներ էր ձգել, որ III դարում Սասանյանների այդ քաղաքականությունը միայն արագացրեց քրիստոնեական կրոնի տարածումը երկրում։
Հայաստանը և Պալմիրայի բարձրացումը
Վալերիանոսին գերելուց հետո պարսիկները տիրեցին Անտիոքին քաղաքին, հաստատվեցին Ասորիքում, Կապադովկիայում, Փոքր Հայքում և Կիլիկիայում։ Հռոմեական Արևելքի նվաճված երկրներից գեպի Սասանյան Իրանի խորքերը քշվեց բազմահազար ազգաբնակչություն, որի ձեռքով այնտեղ հիմնվեց մի քանի քաղաք։ Սակայն շուտով ուժերի հարաբերակցությունը փոխվեց՝ հօգուտ հռոմեացիների։
Իր ձեռքը վերցնելով կայսրության ողջ իշխանությունը հռոմեական Արևելքում, կայսերական բանակի մնացորդների ու տեղական ռազմական ջոկատների ուժերով Օդենատոսը կարողացավ կարճ ժամանակում վերականգնել Հռոմի գերիշխանությունն Արևելքում։ 262—264 թվականներին նա կարողացավ Եդեսիան ազատել պաշարումից, ինչպես նաև խլել նրանց նվաճած Մծբինն ու Խառանը։ Հռոմեական բանակը կրկնեց արշավանքը Սասանյանների մայրաքաղաք Տիզրոնի վրա։ Երբ նա ասպատակում էր քաղաքի մատույցները, լուր է հասնում, որ գոթերը հարձակվել են Փոքր Ասիայի վրա, ուստի նա շտապում է Կապադովկիա։ Այդ ստիպում է գոթերին շտապ թողնել և հեռանալ, բայց որոշ ժամանակ անց էմեսայում Օդենատոսը սպանվեց։
Օդենատոսին հաջորդեց նրա անչափահաս որդին՝ Վահբալլաթ — Աթենադորոսը (266/7—273 թթ), սակայն իբրև միահեծան իշխան և տեր հռոմեական Արևելքի ղեկավարությունն իր ձեռքը վերցրեց նրա մայր, Պալմիրայի տիրուհի Զենոբիան։ Նա գլխավորեց իր շուրջը համախմբված հակահռոմեական ուժերը։ Ստեղծված վիճակը շտապեցրեց կայսրությանը զբաղվելու Տրդատին Հայաստանի թագավոր հռչակելու հարցում։
Գահ բարձրանալուց հետո նոր կայսր Ավրելիանոսը հրաժարվեց ճանաչել Պալմիրայի կառավարությունը։ Նրա զորավար Պրոբոսը 270 թ. վերջին ետ նվաճեց Եգիպտոսը, իսկ 271 թ. ամռանը Ավբելիանոսի բանակը սկսում է իր արշավանքը դեպի Պալմիրա։ Ծերացած Շապուհ I-ն օգնություն է ուղարկում Զենոբիային, սակայն Պալմիրայի զորքերն Անտիոքի և էմեսիայի ճակատամարտերում պարտություն կրեցին։ են կրում։ 272 թվականին։ Ավրելիանոսի իշխանությունը տարածվեց «Սիրիա» և «Մեսոպոտամիա» պրովինցիաների վրա։
Կայսրը դեռ Հռոմ չհասած՝ պալմիրացիներն ապստամբելով, ոչնչացրեցին հռոմեական կայազորը և իրենց իշխան հռչակեցին ոմն Անտիոքոսի։ Ավրելիանոս կայսրը վերադարձավ և կրկին պաշարեց Պալմիրտն։ Այս անգամ նա անողոք դաաասաան տեսավ եքաղաքի բնակչության հետ։ Պալմիրան ամբողջությամբ ավիրվեց (273 թ)։
Տրդատ III –ի հաստատումը Մեծ Հայքի երկու գահերին
272 թ. վերքին մահացավ արքայից արքա Շապուհ I-ը։ Սասանյան գահին պաշտոնական գահաժառանգ կարգվեց «Հայաստանի մեծ թագավոր» Որմիղդ- Արտաշիրը (272—273թթ)։ Բայց նա իշխեց զուտ մի քանի ամիս։ Նրա մահից հետո սասանյան արքունիքում սկսվեցին գահակալական կռիվները։ 274 Տրդատն Ավրելիանոսի կողմից նշանակվեց Հայաստանի՝ Հռոմին ենթակա մասի թագավոր, որտեղ նա իշխեց մոտ երկու տարի։ 276 թ., պարսկական զորքերը նորից բռնագրավեցին հռոմեական Հայաստանը, և Տրդատը հեռացավ կայսրության սահմանները։
Նոր կայսր Կարոսը (282—283 թթ) արշավանք ձեռնարկեց դեպի հռոմեական Հայաստան, որտեղ կրկին գահակալեց Տրդատը և Կարոսի զորքերի հետ գնաց Միջագետք։ Կարոս կայսրն արդեն հասել էր Սասանյանների մայրաքաղաք Տիզբոն, րայց կայծակնահար եղավ։ Հռոմեական բանակը նրա որդու կայսր Նումերիանոսի (283—284 թթ․) հրամանատարությամբ, շտապ նահանջեց։ Պարսիկները նորից զավթերին հռոմեական Միջագետքը (Մեսոպոտամիա պրովինցիան) և հռոմեական Հայաստանը։
Դիոկղետիանոս կայսեր աջակցությամբ Տրդատը 287 թվականին ազատագրեց Մեծ Հայքի արևմտյան մասը և հաստարարվեց Հայոց թագավոր։ Երկրի արևելյան մասում շարունակում էր իշխե Ներսեհը։
Տրդատը հռոմեական Հայաստանի թագավորն էր իբրև հռոմեական կայսրի վասալ Իրանում ստեղծված իրադրությունը հարկագրում է Ներսեհին նոր զիջումներ անել։ Նրա կողմնակիցները Տիզբոնի արքունիքում հանդիսավոր հրավերներ են ուղարկում’ գալու և գրավելու իր նախնիների գահը իբրև միակ օրինավոր ժառանգի։ 293 թ. նա շտապում է Տիզբոն՝ գրավելու արքայից արքայի գահը, և որպեսզի ապահովի իր թիկունքն արևմուտքից’ Հայաստանի ու կայսրության կողմից, և նրանք ընդունեն իր գահակալությունը, գերադասում է պարսկական Հայաստանի գահը հանձնել օրինավոր ժառանգ Տրդատին և ոչ Սասանյան դինաստիայի որևէ ներկայացուցչի, որն այնուհետ կդառնար իր մրցակիցը։ Այսպիսով, Ներսեհը 293 թ. Տրդատ III-ին ճանաչում է պարսկական Հայաստան թաղավոր: Սրանով ավարտվում է Սասանյան դինաստիայի ներկայացուցիչների գահակալության 32-ամյա ժամանակաշրջանը
Ամրապնդելով իր իշխանության հենքը երկրում, 296 թ. պարսից արքա Ներսեհը պատերազմ սկսեց Հռոմի դեմ: Խառան և Կալինիկում քաղաքների միջև տեղի ունեցած ճակատամարտում հոոմեական բանակը պարտություն կրեց։ Պատերազմական գործողությունները տեղափոխվեցին Հայաստան:
297 թ. հայ-հոոմեական միացյալ ուժերը ջախջախում են պարսից թագավորի զորքը։ Ներսեհը խաղաղություն խնդրեց և տարաքային զիջումներ կատարեց Հյուսիսային Միջագետքում: Սասանյանները 298 թ. Մծբինում կնքված 40-ամյա հաշտության պայմանագրով ճանաչեցին Մեծ Հայքի թագավորության անկախությունը և Տրդատ III Մեծի արքայապատիվ իրավունքները:
Դաշնադրով վերականգնվեց Մեծ Հայքի թագավորության այն միասնական տարածքը, որն առաջին անդամ պաշտոնապես ճանաչվեց Տիգրան II-ի’ Պոմպեոսի հետ կնքված դաշնագրով 66 թ. մ. թ. ա, ապա’ 63 թ. մ. թ., Հոանդեայի համաձայնադրով։
ՏԵՍ ՆԱԵՒ
Արշակունիներ․
Մեծ Հայքը I — II դարերում