Menu Close

ՈՒՐԱՐՏՈՒ․ ՎԵՐԵԼՔԻ ԵՒ ԾԱՂԿՄԱՆ ՇՐՋԱՆԸ

Մ.թ.ա. IX դարի վերջից Արարատյան թագավորությունը (Ուրարտու) դառնում է Առաջավոր Ասիայի ամենահզոր պետությունը։ Այդ հզորությունն սկսվում է Մենուայի թագավորության սկզբից և տևում մոտ 70 տարի։ Հայկական լեռնաշխարհում միանական պետականության ստեղծման բարենպաստ պայմանները հանգեցնում են սոցիալ-տնտեսական կյանքի զարգացման նոր տեմպերի, ինչը մեծացնում է ուրարտական պետության ներուժը

ԷԹԻՈՒՆԻ

Էթիունին համադաշնություն է՝ կազմված համայնքներից, իշխանություններից և թագավորություններից։ Այն տարածվել է ներկայիսՍարիղամիշից ու Կարսից մինչև Սևանի ավազան և Սիսիանի շրջան։

ՄԵԾ ՀԱՅՔԻ ԹԱԳԱՎՈՒՐՈՒԹՅՈՒՆԸ Մ.Թ.Ա. IV – III ԴԱՐԵՐՈՒՄ

Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքների հետևանքով Հայաստանը ի դեմս երկու թագավորությունների վերականգնում է իր անկախությունը։ Սակայն արտաքին ազդեցության և կենտրոնախույս ուժերի պատճառով այն տրոհվում է ևս երկու պետությունների և կորցնում զգալի տարածքներ

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ Մ.Թ.Ա. VI -V ԴԱՐԵՐՈՒՄ

Հին հիմքերի վրա Երվանդունիների տոհմի իշխանության ներքո ձևավորվում է միասնական հայկական պետականությունը, որը, թերևս հպատակեցվել էր տարածաշրջանի հզորագույն՝ Մարաստանի, ապա Աքեմենյան տիրակալությունների

ՈՒՐԱՐՏՈՒ․ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՆԱՎՈՐՈՒՄԸ

 Վաղ երկաթի ժամանակաշրջանում (մ․թ․ա. 12-9-րդ դարեր) ասորեստանյան կայսրության ծավալապաշտական նկրտումները ստեղծում էին գործոններ տարբեր ցեղային միությունների միավորման համար: Լեռնաշխարհի տարածքում գլխավորապես ստեղծվել էին երկու կարևոր…

ԱՐԱՐԱՏՅԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՑՈՒՄԸ

Բիաինիլիի արքաները երբեք իրենց պետությունը Ուրարտու չեն կոչել: Պարզապես ասորեստանցիները Հայկյանների պետության անունը տարածեցին նոր հանդես եկած թագավորական տոհմի տիրույթների վրա և պետությունը կոչեցին իրենց արտասանությամբ Ուրարտո

ՆԱԻՐԻ

Հատկանշական է, որ այն ոչ թե էթնիկ խմբավորման անուն է, այլ հենց տեղանուն, ինչը թարգմանաբար նշանակում է «գետերի երկիր»: »։«Նաիրի» անվամբ են իրենց երկիրը կոչում Ուրարտուի տիրակալները ասուրերենով գրված իրենց արձանագրություններում։