Մ․թ․ա VII դարի երկրորդ կեսում Արարատյան տերությունը սկսում է վերապրել իր ճգնաժամը, ինչը բերում է տարածքային կորուստներ, քաղաքական և ռազմական ձախողումներ, պետականության ապակենտրոնացում և իշխանափոխություն։ Մեծամասամբ ճգնաժամը կապված է Ասորեստանի նոր վերելքի, էթնիկ նոր տեղաշարժերի և դրանցով պայմանավորված՝ Առաջավոր Ասիայում հաստատված նոր իրականության հետ։
Ասորեստանի թագավոր Թիգլատպալասար III-ից (մ․թ․ա 745—727 թթ) կրած պարտությունները ծանր հետևանքներ ունեցան Սարդուրի II-ի (մ․թ․ա 764—735 թթ) իշխանության համար։ Բիայնիլին կորցնում է իր քաղաքական գերիշխանությունը Առաջավոր Ասիայամ և որոշ տարածքներ։
Ցանկանալով վերականգնել տերության նախկին հզորությունը, Ռուսա I-ը (մ. թ. ա. 735-մոտ 710-ական թթ.) ձեռնամուխ է լինում մի շարք բարեփոխումների։ Կենտրոնախույս ուժերի ջլատման համար նախկին նահանգների տրոհմամբ նա ձևավորում է մարզային կառավարման համակարգ: Բանակի կազմում նա առանձնացնում է արքայական գունդը՝ բաղկացած հեծյալ զորամիավորումների ընտրյալ ուժերից, ձևավորում է մարզային զորքեր:
Արքան վերակառուցում է ասսուրական զորքի կողմից ավիրված մայրաքաղաք Տուշպան, հիմնում Ռուսախինիլի թաղամասը։
Ռուսա I-ը պատժիչ արշավանքներ է ձեռնարկում դեպի Սևանա լճի ու Ուրմիայի ավազաններ և Արդինի – Մուսասիր: Վերջինիս պատճառով նոր բախում է տեղի ունենում Ասորեստանի հետ։ Սարգոն II արքան (մ. թ. ա. 722-705) մ. թ. ա. 714-ի գարնանն արշավում է Ուրարտուի կենտրոնական նահանգները, վերադարձին մտնում Արդինի-Մուսասիր, կողոպտում Հալդիի գլխավոր տաճարը և կից զինանոցը: Տաճարը մ.թ.ա. III հազարամյակից եղել է կարևոր ուխտագնացության կենտրոն, և թագավորների, իշխանների, ազնվականների և վաճառականների ընծաները լցրել են նրա գանձարանը:
Սարգոն II-ի արշավանքը վերջին խոշոր ընդհարումն էր Ասորեստանի և Ուրարտուի միջև, քանզի տարածաշրջանում հայտնվում են նոր դերակատարներ։
Ուրարտուի հյուսիսային սահմանին մ․թ․ա VIII դարի կեսերին հաստատված կիմմերական ցեղերը սկսում են ասպատակել սահմանամերձ շրջանները։ Ռուսան իր զորքով շարժվում է կիմմերների դեմ, բայց ճակատամարտում պարտություն է կրում։
Ուրարտական զորքի անհաջող արշավանքը կիմմերների դեմ ու նրա պարտությունը երկրում առաջ են բերում ապստամբություններ ու ներքին խռովություններ։ Ծայրամասային և կենտրոնական մի քանի մարզեր անջատվում Բիայնիլիից։ Խռովություն է բարձրացնում նաև զորքի մի մասը, որի գլուխ կանգնում են բանակի երկու սպարապետ և 21 հրամանատար։
Չնայած կիմմերների դեմ մղած ճակատամարտում ուրարտական բանակի կրած պարտության և երկրի ներսում առաջացած ապստամբություններին՝ Ռուսային հաջողվում է պահպանել իր պետության ամբողջությունը։
Ռուսա I-ին հաջորդած Արգիշտի II-ը (մ․թ․ա 714 — 685 թթ․), հաշվի առնելով Ասորեստանի վերականգնվող հզորությունը, խուսափում է նրա հետ ընդհարվելուց և առավելապես զբաղվում է տնտեսական հարցերով։
Արարատյան տերությունը կրկին ուժեղանում է Ռուսա II-ի (մ․թ․ա․ 685—645թթ․) օրոք։ Կենտրոնախույս ձգտումներ հանդես բերող ուրարտական ոազմական ավագանու՝ բանակում ունեցած դիրքերը խախտելու և Ասորեստանի դեմ հակակշիռ ուժ ստեղծելու նպատակով նա դաշինք է կնքում կիմմերների հետ։ Արքան նրանց հրավիրում է ծառայության ուրարտական բանակում։ Մ․թ․ա 672 թվականին կիմմերների հետ նա արշավում է Փորք Ասիայի կենտրոնական շրջանները։
Ռուսա II-ը հայտնի է իր շինարարական աշխատանքներով Վանում և հատկապես Արարատյան դաշտում։ Այստեղ նա կառուցում է Թեյշեբաինի քաղաքը (Կարմիր բլուր՝ ներկայիս Երևանի տարածքում), որը խոշոր տնտեսական կենտրոն է դառնում Ուրարտուի հյուսիսային շրջաններում։
Իր կառավարման վերջին տարիներին Ռուսա II-ը ստիպված է լինում դիմակայել Արևելյան Ասյրկովկաս ներխուժած և Ասորեստանի հետ դաշնակցած սկյութներին։ Նրանց հնարավոր հարձակումից խուսափելու համար նա աշխատում է բարեկամություն հաստատել Ասորեստանի հետ։ Սյդ նպատակով մ․թ․ա 654 թվականին արքան դեսպանություն է ուղարկում Ասորեստան՝ Բաբելոնի և էլամի դեմ հաղթանակ տարած Ասսուրբանապալին (մթ․ա․668—633 թթ) ողջունելու համար։ Բայց Ռուսայի քաղաքավարության այս ժեստը Ասորեստանում չի գնահատվում։ Ասսուրբանապալի դրդումով սկյութները հարձակվում են կիմմերների վրա և ջախջախում նրանց։ Սյութները ներխուժում են նաև Ուրարտուի հյուսիս-արևելյան շրջանները և սոսկալի ավերածություններ գործում։
Սկյութների հարվածից խիստ թալացած’ Ուրարտուն աշխատում է իր գլխավոր հակառակորդի’ Ասորեստանի հովանավորության տակ մտնել և նրանից օժանդակություն ստանալ
Դրանով պետք է բացատրել, որ Ռուսա II-ին հաջորդած Սարդուր III-ը {մ․թ․ա 645—625) մ․թ․ա 643 թվականին նվերներ է ուղարկում Ասսուրբանիպալին և նամակներում նրան անվանում «տեր»։ Ձևավորվում է ասուրա-ուրարտական դաշինք, որը, թերևս, կործանարար է դառնում Էրիմենա և Ռուսա III արքաների համար։
Երկարատև պատերազմից հետո մ․թ․ա 612 թվականին Մարաստանի Կիաքսար թագավորը {մ․թ․ա 625—585 թթ.) Բաբելոնիայի և տեղական ցեղերի հետ դաշնակցած’ գրավում և կործանում են Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն։ Հատկանշական է, որ Նինվեի պաշարմանը մասնակցում է մարերի հետ դաշնակցած Արմե Շուպրիայի տիրակալ Պարույր Սկայորդին, ով ասսուրական մայքարքաղաքի անկումից հետո ճանաչվում է թագավոր։
Բաբելոնյան տարեգրության մի վկայության համաձայն մ․թ․ա 610 կամ 609 թվականներին մարերը գրավում և ավերում են Ուրարտուի մայրաքաղաք Տուշպան։ Ուրատական մայրաքաղաքում նոր թագավոր է կարգվում։
Պատմագիտության մեջ մ․թ․ա 640-590-ական թթ. ներկայացվում են որպես Արարատյան թագավորության «վերջնական քայքայման և կործանման ժամանակաշրջան»: Այդ վարկածն առաջացել է այն կանխակալ պատկերացման հիման վրա, թե «եկվոր» հայերր «օրինաչափորեն», պիտի հաստատվեին «անխուսափելիորեն կործանման դատապարտված» Արարատյան թագավորության «փլատակների վրա»: Հակառակ այդ միտումնավոր վարկածի’ մ․թ․ա 590-580-ական թթ. Արարատյան թադավորությունր Մերձավոր Արևելքում դեռևս ուներ այնպիսի հզորություն և քաղաքական ազդու հեղինակություն, որ Հին Հրեաստանի հոգևոր առաջնորդ Երեմիան (մ․թ․ա 629-586թթ․) Արարատյան թագավորությանը հորդորում էր զորավիգ լինել հրեաներին’ ընդդեմ ժողովուրդների պատուհաս Նոր Բարելոնիայի թագավորության:
Անկարելի է շրջանցել նաև այն իրողությունր, որ հայ հին պատմիչներր Հայկյան Արամի հիմնադրած արքայատան ներկայացացիչների անրնդմեջ գահակալումր հասցնում ևն մինչև մ․թ․ա III դարի վերջր: Հետևաբար, արտաքին ուժերի (սկյութների, Մարաստանի, Բաբելոնի) կամ «նորամուտ հայերի» երևակայական առաջխադացմամբ Արարատյան պետության կործանման և նրա տարածքի’Հայկական լեռնաշխարհի նվաճման մասին կանխակալ վարկածները զուրկ են գիտական հիմքերից[1:
[1] Հայոց պատմություն, ԵՊՀ 2012, էջ 35