Արմավիրի հնավայրերը՝ պատմական պեղումներ, եզդիական տաճար և եզակի թանգարաններ 📍Տեղեկություններ՝ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ Հետաքրքիր շրջայցը առաջարկում է այցելել յուրահատուկ թանգարաններ, Հայաստանի հնագույն մայրաքաղաքի պեղումներ, եզդիական մեծ…
Բիաինիլիի արքաները երբեք իրենց պետությունը Ուրարտու չեն կոչել: Պարզապես ասորեստանցիները Հայկյանների պետության անունը տարածեցին նոր հանդես եկած թագավորական տոհմի տիրույթների վրա և պետությունը կոչեցին իրենց արտասանությամբ Ուրարտո
Հայկական լեռնաշխարհում նախնադարից անցումը քաղաքակրթությանը և վաղ պետական կազմավորումներին տեղի է ունեցել վաղ բրոնզի դարում:Մ․թ․ա III-II հազարամյակում Հայկական լեռնաշխարհը միավորված էր մեկ մշակութային գոտու մեջ, ինչը մեծամասամբ պայմանավորված էր լեռնաշխարհի բնակիչների ազգակցական կապերով։ Դրան զուգահեռ խորանում են սոցիալական տարբերությունները առանձնապես հինարևելյան ստրկատիրական երկրների հետ սերտորեն կապված ցեղերի ու ցեղախմբերի մոտ, մասնավորապես Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևմտյան և հարավային շրջաններում։ Շրջակա ցեղերի ու ժովուրդների դեմ մղվող պատերազմները ստրկության աղբյույւներ են դառնում, երևան է գալիս տնային ստրկության ինստիտուտը։ Տոհմացեղային կազմակերպության ընդերքում ամրապնդվում է հայրիշխանական ընտանեկան համայնքը, տղամարդը լայն իրավունքներ է ստանում ոչ միայն կնոջ, այլև յուրայինների նկատմամբ։Սկսում է ուժեղ չափով գործել տնտեսական ժառանգության իրավունքը։ էնեոլիթում հաստատված ռազմական դեմոկրատիան այս տարածքներում իր տեղը զիջում է վաղ դինաստիական իշխանության, երբ ռազմական առաջնորդները ժողովներից ստանում են զգալի արտոնություններ ու իրավունքներ։ Ձևավորվում է տոհմացեղային ավագանին իր սեփական ունեցվածքով, իշխանությամբ և այն պաշտպանելու ցանկությամբ։ Ցեղապետերը և տոհմացեղային ավագանին իրենց կենցաղով, հագուստով, արդուզարդով, նույնիսկ թաղման արարողություններով և դամբարաններով ցանկանում են նմանվել հինարևելյան տիրակալներին և արտոնյալ խավերին։Ազգակցական կապերից զատ տոհմացեղային հարաբերություններում ակտիվանում են նաև դրացիական կապերը։ Մի քանի համեմատաբար թույլ ցեղերը կարող էին հավատարմության երդում տալ հարևան ուժեղ ցեղին և կապվել նրա հետ նահապետական կապերով։ Մի քանի ազգակից կամ ոչ ազգակից ընտանեկան համայնքներ միասին կազմում են նոր կազմակերպչական միասնություն։ Մասնավոր սեփականության վրա հիմնված ընտանիքի հանդես գալը, բնակչության աճող խտությունը և իրար ոչ արյունակից տոհմերի և ցեղերի համակեցությունը, տոհմի տերիտորիայում ստրուկների շատանալը վերացնում են տոհմային համայնական հողատիրությունը, հողի կոլելտիվ մշակումը և տողմային համայնքը վերացնում գյուղական համայնքի։Գյուղերը համախմբվում էին մեկ կամ մի քանի կենտրոնների’ ամրացված բնակավայրերի շուրջը, որոնք պայմանականորեն կոչում ենք «քաղաք»։ Այնտեղ էր գտնվում տաճարը, առաջնորդի կամ կառավարչի, ինչպես նաև համայնքների միության կամ «քաղաք֊պետության» պաշտոնական անձանց բնակարանը։ Այստեղ էր հավաքվում ավագների խորհուրդը և, հավանաբար, համայնքի ժողովը։ Այդ «քաղաքը» երբեմն ենթարկվում էր տիրակալին, որը խեթական, ապա՝ ասորեստանյան աղբյուրներում հաճախ անվանում էին «թագավոր»։Փոխադարձ տնտեսական — մշակութային կապերի և արտաքին թշնամու դեմ համատեղ պայքարելու անհրաժեշտությամբ սկզբում առաջանում են ցեղային միությունները, իսկ հետագայում սրանց ձուլումից կազմավորվում է ժողովուրդը՝ մի միանական տերիտորիայով և լեզվով։ Առաջ են գալիս նաև ժողովրդական համաժողովը, խորհուրդը և ժողովրդի զորահրամանատարության պաշտոնը։ Աստիճանաբար ձևավորվում է նաև պետությունը՝ որը գործիք է դառնում տոհմացեղային ավագանու համար իր սեփականությունը, ազդեցությունն ու իշխանությունը պահելու և պաշտպանելու, շահագործվող խավերին ճնշելու և հպատակ պահելու համար։Հայաստանի արևելյան շրջանների ու Անդրկովկասին կից վայրերի ցեղերն ու ցեղախմրերը փոքր-ինչ հետ են մնում հասարակական կյանքի բնագավառում, սակայն ընթանում են զարգացման նույն ուղիներով։Հայկական լեռնաշխարհում հնագույն պետական կազմավորումների մասին հիշատակություններ են տալիս հարևան ժողովուրդների սկզբնակղբյուրները՝ շումերական, աքքադական և խեթական արձանագրությունները և Աստվածաշունչը: Նրանց վկայմամբ՝ լեռնաշխարհում պետականության ձևավորման գործընթացը սկսվել է դեռ մ.թ.ա III հազարամյակից և իր գագաթնակետին է հասել մ.թ.ա. I հազարամյակի սկզբներին:Հնագույն ցեղերը, ցեղային միությունները և պետական կազմավորումները Հայկական լեռնաշխարհում մ․թ․ա III-II հազարամյակներում (սեղմել քարտեզին մեծացնելու համար) Պետական առաջին կազմավորումներից հիշատակվում է Արատտան (մ. թ. ա. XXVIII-XXVII դդ.)։ Խեթական սեպագրերում մ. թ. ա. XV -XIII դարերի իրադարձությունների կապակցությամբ հիշատակվում է Հայասա թագավորությունը: Ասորեստանյան արքաներն իրենց հյուսիսային արշավանքները նկարագրելիս նշում են Նաիրի և Ուրուատրի ցեղային միությունները, իսկ արդեն մ․թ․ա IX դարից Ուրարտու թագավորությունը։Մ. թ. ա. III հազարամյակի պետական կազմավորումներից է Արման(ում)-ը, որի մասին վկայում են Միջագետքի Աքքադական պետության հիմնադիր Սարգոնը (մ. թ. ա. XXIV-XXIII դդ.) և նրա թոռը’…
Մ․ թ․ա II հազարամյակի կեսերին Հայկական լեռնաշխարհում տարածում են գտել հնդեվրոպական լեզվաընտանիքի մի քանի խոշոր ցեղային խմբեր, որոնք ձևավորեցին հայ ժողովրդի կազմավորման հիմքը:
Հայերը, որպես էթնիկական կազմավորում առաջացել են հնդեվրոպական ընդհանրական լեզվի տրոհման հետևանքով՝ մ.թ.ա. II – I հազարամյակներն ընդգրկող շրջանում: Լեզվաընտանիքի հայրենիքն է Հայկական լեռնաշխարհը և հարակից երկրամասերը` Հյուսիսային Միջագետքը, Փոքր Ասիայի արևելքը և Իրանական բարձրավանդակի հյուսիսը: Դեռ նեոլիթի դարաշրջանում այստեղ կատարվել է հնդեվրոպական լեզվով խոսող ցեղերի տրոհումն առանձին լեզվաբարբառների, ապա`ցեղակից լեզուների: Այդ ժամանակաշրջանից Հայկական լեռնաշխարհը բնակեցված է եղել արմենոիդ տիպին պատկանող ցեղերով: Հայ ժողովրդի առաջացմանը մասնակցել են Հայկական լեռնաշխարհը բնակեցնող տարբեր ցեղեր և ցեղային միություններ` ինչպես հնդեվրոպական, այնպես էլ` հարակից լեզվաընտանիքների ներկայացուցիչներ: Յուրաքանչյուր ցեղ կամ ցեղային միություն, որը մասնակցել է հայ ժողովրդի կազմավորմանը, վերցրել է հայկական ցեղերի լեզուն, էթնիկ անվանումը, միաժամանակ փոխանցել իրենց մարդաբանական կերպարանքը, լեզուն, նյութական կամ հոգևոր մշակույթը: Հայ ազգի կազմավորման ընթացքում մեծ դեր են խաղացել խուռիները՝ դառնալով նրա ֆիզիկական — մարդաբանական հիմնական տարրը։ Խեթական պետության հանդես գալը Փոքր Ասիայում (մ.թ.ա. XVIII դ.) և Միտաննի պետության ստեղծումը Հյուսիսային Միջագետքում արագացնում են Հայկական լեռնաշխարհի բնակչության հասարակական — անտեսական զարգացումը և տեղական պետական կազմավորումների առաջացումը։ Խեթական աղբյուրները Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևմտյան մասում հիշատակում են Հայասա-Ազգի պետական կազմավորումը (մ.թ.ա. XV-XIII դդ.), որը Խեթական պետության դեմ համառ պայքարի գնով պահպանում է իր անկախությունը: Գիտնականները «hay» ինքնավանումը կապել են հենց այս երկրի հետ, որը ընգրկում էր Բարձր Հայք և Փոքր Հայք նահանգները։ Աստվածաշնչում այն հիշատակվում է նաև որպես «Տուն Թորգոմայ» կամ Թեգարամա երկիրՄ.թ.ա. XIII -XII դարերում Փոքր Ասիան ենթարկվեց «ծովի ժողովուրդների» հարձակմանը: Թրակա-փռյուգիական ցեղերը դեպի արևելք իրենց գաղթի ճանապարհին ոչնչացրին Խեթական երբեմնի հարուստ պետությունը աոաջ բերելով տեղական ժողովուրդների և ցեղերի մի վիթխարի շարժ: Նրանց ճնշման տակ Թեգարամա երկրի բնակիչները շարժվեցին հյուսիս-արևելք և հարավ-արևելք’ սկզբում հաստատվելով Ակիփսենե (Եկեղիք), Սիսպիրիտիս (Սպեր), ապա նաև` Կալաքենե ու Ադիաբենե հրկրներում: Ավելի մեծ դեր էր վիճարկված Թեգարամա երկրի շուրջ 300 ընտանիքներին՝ Հայկյաններին, որոնք Հայկի առաջնորդությամբ (կամ միավորված Հայկ գերագույն աստծո պաշտամունքով) նույն ժամանակահատվածում տեղաշարժվեցին արևելք մինչև Ադիաբենե այնուհետև պատմական Վասպուրականում գտկվող Հարքի արգավանդ դաշտավայր: Իրենց առաջնորդ Արամանյակի օրոք (մ․թ․ա XI դար) Հայկյանները հաստատվեցին Այրարատյան դաշտում, իսկ Արամայիսի օրոք՝ մ.թ.ա. 1032 թվին հիմնադրում են Արմավիր քաղաքը եւ ստեղծում Այրարատյան թագավորությունը։ Հայկյաններից և ոչ մի թագավորի անուն գրավոր աղբյուրներում արձանագրված չէ’ բացառությամբ Արամե -Արամի, որն իշխել է մ.թ.ա. 859-843 թթ.: Ուրարտական պետության ժամանակաշրջանում (մ.թ.ա. IX-VII դդ. ) հայերի կազմավորման պրոցեսն ավելի ուժեղացավ։ Սարդուրի I, Իշպուինի, Մենուա, Արգիշտի I և Սարդարի I թագավորներին հաջողվեց իրենց իշխանության ներքո միավորել Հայկական լեռնաշխարհի տարածքի մեծ մասը։ Քանի որ իշխող ցեղախումբը փոքրաթիվ էր, թագավորները իրականացնում էին բնակչության տեղաշարժեր՝ նվաճված ցեղերին տեղափոխելով տարբեր երկրամասեր: Թագավորության բնակչության ավելի քան 90 տոկոսը հայեր էին, և այդ տեղափոխությունների ու բռնագաղթերի հետևանքով հայ ժողովրդի կազմավորման գործընթացները խիստ արագացան: Միայն Արգիշտի I և Սարդուրի II թագավորները մ․թ․ա 780-730-ականներին բռնագաղթեցրել էին շուրջ կես միլիոն բնակիչների։ Ուրարտական թագավորների կողմից թողնված արձանագրությունների լեզուն հայերեն չէ։ Հենց այդ պատճառով XIX -XX դարում տարածվեց հայերի եկվոր լինելու թեզ և իբր նախահայերը ուշ են ներգաղթել Հայկական լեռնաշխարհ:Այնուամենայնիվ, ուրարտերենի և Ուրարտուի իշխող տոհմի հայրենիքը գտնվում էին լեռնաշխարհի հարավային շրջաններում, որոնք նույնիսկ Ուրարտական պետության մաս չէին կազմել։ Փաստացի, տերության խարիսխը կազմում էր ուրարտերեն լեզվով խոսող մարդկանց փոքր համայնքը, մինչդեռ երկրի բնակչության մեծ մասը բաղկացած էր այլ էթնիկական տարրերից, հիմնականում` նախահայերից։ Խուռիական ծագում ունեցող թագավորական տոհմը նույնպես հայացավ` չնայած ավանդույթի ուժով շարունակում էր թողնել արձանագրություններ ուրարտական Վանյան սեպագրերով: Կիմերական և սկյութական ցեղերի…
Երկաթե դարում արտադրողական ուժերի զարգացումը և աշխատանքի նոր բաժանումը սկսում են քայքայել համայնական հասարակությունը։ Առաջ են գալիս առաջին պետական կազմավորումները, հիմք է ստեղծում հայ ժողովրդի առաջացման համար
Աշխատանքային գործիների կատարելագործման հետևանքով տնտեսական նոր հնարավորությունների պայմաններում՝ Բրոնզեդարյան քաղաքակթությունը առաջ է բերում սոցիալական վաղ շերտավորում և ցեղային միությունների՝ որպես պետականության նախնական ձևերի առաջացում
Ազդարարվել է անցումը գիտակցված մետաղագործության։ Երկրագործության առաջընթացը նպաստեց և անասնապահության զարգացմանը։ Կատարելագործվում է բնակարանների հիմնական տեսակը, մԵծանում են բնակատեղիները