
Մ.թ.ա. VI հազ. կեսերից ֊ IV հազ. երրորդ քառորդն ընկած պղնձաերկաթի կամ «էնեոլիթ» ժամանակաշրջանը բնորոշվում է հնագիտական համալիրներում իրենց արտացոլումը գտած էական փոփոխություններով:
Հայաստանում ապրող նախնադարյան մարդն իր աոաջին մետաղե գործիքները պատրաստել է մաքուր պղնձից։ Սակայն մաքուր պղնձից պատրաստված գործիքներն իրենց փափկության պատճառով չեն կարողանում արտադրությունից լրիվ դուրս մղել քարե գործիքներին։ Այդ պատճառով էլ էնեոլիթի ժամանակ ևս քարե գործիքները շարունակում են կարևոր ղեր կատարել։
Նոր ժամանակաշրջանը Հայաստանում բնորոշ է Կուրի միջին հոսանքներում ձևավորված «Շուլավերի մշակույթով»։ Հայկական լեռնաշխարհը կրել է նաև հարևան երկրների՝ Միջագետքի և Սիրիայի ազդեցությունը։ Այտեղ տարածում է գտնում «Հասունյան» (մ.թ.ա. VII հազ. վերջ — VI հազ. կեսեր), «Հալաֆյան» (մ.թ.ա. VI հազ. վերջ — V հազ) և ուրեյդյան (մ.թ.ա. V հազ. II կես — IV հազ. III քառորդ)։ Հատկապես բացառիկ նշանակություն ունեն Շենգավիթի, Արովյանի, Մոխրաբլուրի, Սև բլուրի, Թագավորանիստի, Վանի, Կարինի, Բագրևանդի շրջաններում գտնվող բնակատեղերը;
Չնայած առկա են նեոլիթին բնորոշ բոլոր գործիքները, բայց մի շարք տեսակների (միկրոլիթներ, սրածայրեր, կտրիչներ, ծակիչներ և այլն) տոկոսային հարաբերությունը զգալիորեն նվազում է և այլ գործիքներ են բնորոշ դաոնում (տարբեր տեսակների բրիչներ, մանգաղներ, ծանրացուցիչներ, աղորիքներ,սանդեր, վարսանդներ և այլն), և երկրորդ’ երևան են գալիս մետաղե իրերը, ինչը և պայմանավորում է դարաշրջանի անվանումը:
Էականը, սակայն, ոչ թե ընդհանրապես մետաղե իրերի առկայությունն է (պդնձից պատրաստված իրերը նեոլիթյան հուշարձաններում հաճախ են հանդիպում), այլ ձուլման եղանակով դրանց պատրաստված լինելը: Նախկինում անծանոթ այս եղանակով պատրաստված նյութերի հանդես գալը ցույց է տալիս, որ մարդը ի դեմս պղնձաքարի, տեսել է ոչ թե նոր տեսակի քար, որը կարելի էր մշակել քարագործության մեջ կիրառվող իրեն հայտնի եղանակներով (հղկում, բոկոտում, հարդարում և այլն), այլ’ քարից տարբեր հատկություններ ունեցող (պինդ վիճակից հեղուկ վիճակի անցնել և հակառակը, պլաստիկություն, ձևափոխվելու կարողություն և այլն) նոր նյութ, պղնձաքար անվանումն իսկ ցույց է տալիս, որ սկզբնապես պղիձն ընկալվել է որպես քար, որի մշակման համար նոր եղանակներ էին պահանջվում։
Այս գյուտը դարակազմիկ նշանակություն է ունեցել, ինչով ազդարարել է անցումը գիտակցված մետաղագործության, թույլ տվել մարդուն պատրաստել ոչ միայն բարձր օգտակար գործողության գործակից ունեցող գործիքներ, այլև’ ունենալ գործիք, որով կարելի էր բազմաբնույթ և նուրբ աշխատանքներ իրագործել։ Այս հանգամանքը վերացրեց մի շարք գործիքների անհրաժեշտությունը:
Փոփոխություններ են դիտվում և երկրագործության ու անասնապահության բնագավառներում, ընդլայնվում է ոչ միայն մշակվող բույսերի տեսականին (հայտնաբերված են 5 տեսակ ցորենի, 4 տեսակ գարու, կորեկի, սիսեռի, ոսպի, խաղողի և այլ բույսերի մնացորդներ), այլե’ նախնական քայլեր են կատարվում ոռոգման ուղղությամբ: Երկրագործության առաջընթացը նպաստեց և անասնապահության զարգացմանը, մարդը կերի կայուն բազա էր ստեղծել ընտելացված անասունների համար:
Հայաստանի էնեոլիթյան գրեթե բոլոր բնակավայրերում հայտնաբերվել են մեծ քանակությամբ ոչխարի, այծի, կովի, շան, խոզի, ձիու և այլ ընտանի կենդանիների ոսկորներ։ Նույն բնակավայրերից հայտնաբերվել են նաև վայրի կենդանիների, հատկապես վայրի այծի, եղջերուի և ձկան ոսկորներ, որոնք բույր են տալիս, որ էնեոլիթյան մարգը անասնապահության հետ միաժամանակ զբաղվում էր նաև որսորդությամբ ոլ ձկնորսությամր, բայց դրանց նշանակությունը զգալիորեն նվազել էր. այն օժանդակ դեր էր կատարում։
Արտադրող տնտեսության վերջնական հաղթանակը, որն ավելի ու ավելի էր մթերքի ավելցուկ բերում, ոչ միայն զգալիորեն նվազեցրեց որսորդության նշանակությունը, այլև խթանեց արդեն նեոլիթում դիտվող բնակչության աճը, ինչը պարզ դիտվում է էնեոլիթի վաղ փուլից:

Ժամանակաշրջանի բնակավայրերի բնորոշ տեսակը գետափերին խումբ-խումբ կենտրոնացած, իրարից 0,5 — 1,7 կմ հեռավորության վրա գտնվող, սովորաբար 4-5 փոքրիկ բնակատեղիներից (1-2 հա) կազմված բնակավայրեր են, որոնք պատկանել են արյունակցական կապերով կապված տոհմա-ցեղային միավորումների: Այղ բնակավայրերից մեկը եղել է «մայր» բնակատեղի, որից և առանձնացել են «դուստր» ճյուղավորումները: Նման մշտական բնակավայրերը միմյանցից հեռու են 8 — 50կմ:
Բնակարանների հիմնական տեսակը, գետնի մակերեսին, հատակագծում շրջանաձև կամ ձվածիր, կոնաձև կամ գլանաձև տեսքով, գմբեթաձև կտուրով և կավածեփ հատակոփսովորաբար 3~5մ տրամագծով փոքր կացարաններ են. գրանցում առավելագույնը կարող էր բնակվել 3-4 հոգուց կազմված փոքր ընտանիք: Առկա են և կիսագետնափոր պատրաստված կացարաններ: Բոլոր կացարաններում պատերին կից օջախներ են պատրաստված: Այս օջախներին զուգահեռ, կացարաններում և դրանցից դուրս ընկած տարածքներում հայտնաբերված են կրակի պաշտամունքի հետ կապված ամաններ, որոնց մեջ պահպանվել է մշտական կրակը: Կացարաններին կից եղել են նաև տնտեսական նշանակություն ունեցող փոքր օժանդակ կառույցներ։
Վաղ շրջանի կացարանները մոտ-մոտ են կառուցված, խմբերով, աոանց որոշակի հատակագծման, իսկ հետագայում դրանք խմբավորվում են աոանձին փոքր հրապարակների շուրջ: Քարե հիմքի վրա բարձրացող, կավակերտ պատերով կացարանների այդ խմբերի միջև, հանդես են գալիս նեղ, ոչ երկար արահետներ: Առանձին բնակավայրերում առկա էին ջրանցք-աոուներ, որոնք ոռոգելուց բացի կարող էին ունենալ և պաշտպանական նշանակություն:
Նեոլիթ – էնեոլիթյան բնակատեղիները (Վերին Խաթունարխ/Ակնաշեն, Ծաղկունք, Մասիս բլուր, Ադաբլուր, Թեղուտ) տեղաբաշխված են հարթավայրում: Մեծ հետաքրքրություն են ներկայացնում Շենգավիթում հայտնաբերված տոհմային բնակարանները:
Թաղումները կատարվել են կամ անմիջապես կացարանների հատակների տակ կամ կացարանների միջև ընկած տարածքներում: Սովորաբար աջ կամ ձախ կողքի, կծկած վերջույթներով կատարված այդ թաղումներում, որոնց զուգահեռ երբեմն հանդիպում են և մեջքի վրա պառկեցված կմախքներ, աոանձին դեպքերում սնունդ ու ամաններ են դրվել: Թաղման ընթացքում երբեմն օխրա է օգտագործվել՝ որպես վերակենդանացման ծիսակարգ։

Առանձին կարևորություն են ներկայացնում կավից պատրաստված մարդակերպ արձանիկները: Դրանք հիմնականում մայր աստվածուհու’ պտղաբերության կուլտին առնչվող, կանացի արձանիկներ են: Դրան- ցից բացի հայտնաբերված են նաև գլաքարից պատրաստված, մարդու գլխի տեսք ունեցող քանդակներ, ինչպես և կենղանակերպ փոքրիկ կավակերտ արձանիկներ։
Զանգվածաբար հայտնաբերվող խեցեղենը մեծ նշանակություն ունի տարբեր հարցերի պարզաբանման, մասնավորապես’ թվագրության, մշակույթների տարածման, դրանց միջև եղած կապերի, ազդեցությունների և առանցքային նշանակություն ունեցող այլ խնդիրների լուծման համար: Խեցեղենի հիմնական մասը թույլ, անհամաչափ թրծվածքով, հարդով, սակավ’ ավազով հարստացված կավախմորից պատրաստված կոպիտ ամաններն են:
Էնեոլիթի տարբեր ժամանակահատվածներին բնորոշ գտածոներ են հայտնաբերվել Արարատյան դաշտի Թեղուտ, Վայոց ձորի Արենի և Սյունիքի Ներքին Գոդեձոր հնավայրերում։ Ժամանկաշրջանին է պատկանում նաև Արենի — 1 քարանձավտ (Թռչյունների քարանձավ), որտեղ հայտնաբերվել է հայտնաբերվեց աշխարհի ամենահին կոշիկը։ Այն թվագրվում է Էնեոլիթի և Վաղ բրոնզե դարի սահմանագծով։ Նույն տարածքում հայտնաբերվել է նաև գինի պատրաստելու ամենահին գործիքը։
Պատրաստեց Բագրատ Մովսեսյանը