Մետաղի մշակման կատարելագործման հետևանքով բրոնզի հայտնագործումը նպաստեց մշակութային ինտենսիվ փոփոխություններին, որոնք հիմք հանդիսացան առաջին մեծ քաղաքակրթությունների ձևավորմանը՝ իրենց սոցիալական կառուցվածքով և սոցիալ-տնտեսական անհավասարություններով։
Մաքուր պղինձն իր փափկության պատճառով երկար չի մնում գործածության մեջ։ Էնեոլիթի ավարտին պղնձի և անագի համաձուլվածքից մարդը ստացավ ավելի ամուր մի այլ մետաղ՝ անագապղինձը կամ բրոնզը, ինչը հնարավորություն տվեց ոչ միայն մեծացնել աշխատանքային գործիքների որակն ու քանակը, այլ նաև ստեղծել նոր գործիքներ։ Այս նյութը հանգեցրեց ամեն տեսակի սպասքի արտադրություն ՝ սկսած դաշտերը մշակելու գործիքներից, վերջացրած էլիտաներին զարդարելու արհեստներով։
Բրոնզե դարը Հայկական լեռնաշխարհում սկսվել է մեր թվականությունից աոաջ 4-րդ հազարամյակի կեսերին։ Սկսում են լայնորեն օգտագործման ենթարկվել Հայաստանի պղնձի, կապարի, ոսկու, արծաթի, անագի հանքերը։ Իր ժամանակի տեխնիկայի ուսումնասիրման տեսակետից բացառիկ արժեք ունեն պեղումների միջոցով հայտնաբերված Մեծամորի տարբեր մետաղների և Սոտքի ոսկու հանքանյութի մշակման արտադրական համալիրները՝ հանքաքարի մանրացման, հարստացման հարմարանքներով, մետաղներ հալելու բազմաթիվ մեծ ու փոքր հնոց-ձուլարաններով։
Պատմական Հայաստանի տարածքում չկա մի շրջան, որտեղ գտնված չլինեն բրոնզեդարյան հուշարձաններ։ Շատ հարուստ և լավ պահպանված բրոնզեդարյան իրեր են գտնվել հատկապես Լճաշենի, Արթիկ տուֆի քարհանքի, Հառիճի և այլ վայրերի դամբարանադաշտերի պեղումներից։
Բրոնզե գործիքների հանդես գալը մեծ չափով բարձրացնում է աշխատանքի արտադրողականությունը և նպաստում տնտեսության բոլոր բնագավառների արագ զարգացմանը, մասնավորապես՝ երկրագործության։ Ընդարձակվում են ցանքատարածությունները, հատկապես հացահատիկային կուլտուրաների տարածությունները, բարելավվում են երկրագործության հետ կապված աշխատանքի պրոցեսները։ Բացի ցորենի, գարու և հաճարի մշակությունից, առաջանում է նաև խաղողի և պտղատու ծառերի մշակաթյունը։ Հայաստանը համարվում է խաղողի մշակության հնագույն հայրենիքներից մեկը։
Ցանքսերը և արոտավայրերր ոռոգելու, անասունները ջրելու համար Հայաստանի բրոնզեդարյան մարդը Արարատյան դաշտում, Արագածի և Գեղամա լեռների լանջերում կառուցում է ջրանցքների և առուների ամբողջական ցանցեր, որոնք սկիզբ են առնում լեռնային աղբյուրներից։ Այդ աղբյուրների մոտ հայտնաբերվել են հսկա ձկան տեսք ունեցող քարակոթողներ՝ «վիշապներ», որոնք համարվել են ջրի պահապաններ։
Բրոնզե դարում մարդը հնարում է նաև լծկան անասունների ուժով գործող արորը և կամը, որով բարելավվում և ընդարձակվում է հերկը և հեշտացվում ու արագացվում է հացահատիկի կալսումը։ Նույն այս ժամանակ մարդը հնարում է նաև երկանիվ ու քառանիվ սայլը, ճամփորղական կառքը և ռազմակառքը։
Անասնապահության և երկրագործության զարգացման շնորհիվ Հայաստանի լեռնային շրջաններում ապրող տոհմերն ու ցեղերը առավելապես սկսում են զբաղվել անասնապահությամբ, իսկ դաշտավայրերում բնակվողները՝ երկրագործությամբ։
Զգալի չափով զարգանում է նաև փայտամշակությունը, քարագործությունը, կաշեգործությունը, ջուլհակադգործությունը։ Զարգանում է նաև փոխանակությունը, որը տեղի է ունենում հեռավոր տոհմերի ու ցեղերի և նույնիսկ հեռավոր երկրների միջև։ Աղի հետ միասին փոխանակության կարևոր առարկաներ են դաոնում անագը, անասունը, բրոնզե գործիքները և զենքերը։
Երկրագործության ու անասնապահության զարգացմամբ պայմանավորված, հաճախակի դարձած ընդհարումները բնակիչներին ստիպել են ամեն կերպ բարձրացնել բնակավայրի պաշտպանունակությունը։ Հանդես են գալիս ողջ բնակավայրը ներառող, աղյուսաշեն կամ անմշակ քարերով ձևավորված, արգելապատնեշի նմանվող կիկլոպյան պարիսպները։ Բնակատեղիից դուրս ձևավորվում են դամբարանադաշտեր։
Վաղ բրոնզե դար
Հայաստանի վաղբրոնզեդարյան (մ. թ. ա. 3.500- 2.300 թթ) մշակույթի հնագույն համալիրները կենտրոնացած են Կուրի և Արաքսի ավազաններում, ինչի պատճառով էլ այն ստանում է Կուրարաքսյան անվանումը։ Մ. թ. ա. III հազարամյակի սկզբներին այն ընդգրկում է ամբողջ Հայկական լեռնաշխարհը, Իրանը, Սիրիան, Պաղեստինը և Հյուսիսային Կովկասը։ Հայաստանի Հանրապետության ներկա սահմաններում այն ներկայացված է Շենգավիթի հնավայրով (Երևան)
Շումերա-Աքքադական գրավոր աղբյուրները ցույց են տափս, որ շումերները Եփրատի հոսանքով առևտրական սերտ կապեր են ունեցել Հայկական լեռնաշխարհի բնիկների հետ: Նրանցից շումերները ստացել են մետաղներ (պղինձ, ոսկի, արծաթ, կապար), տարբեր տեսակի քարեր, շինափայտ (Արղանա֊Մադեն, Ամանոս), իսկ Սարգոն Աքքադացին և նրա հաջորդները, III հազարամյակի 2-րդ կեսում իրենց թշնամի երկրանունների թվում հիշատակում են և Արմանի երկիրը (Արմե-Շուպրիա, Աղձնիք):
Մայրական տոհմը և մայրական իրավունքն արդեն չէին համապատասխանում արտադրական նոր հարաբերություններին։ Վաղ բրոնզե դարում դրանք փոխարինվում են հայրական տոհմով և հայրական իրավունքով։ Երեխաների արենակցությունն արդեն հաշվվում էր հոր գծով, և հայրն իրավունք ուներ իր ժաոանգաթյունը թողնել երեխաներին։ Տոհմի արական անդամները մնում էին նույն տոհմում, իսկ իգական անդամներն ամուսնանալուց հետո հեռանում էին։
Զույքային ամուսնության հիման վրա առաջանում է նահապետական րնտանիքը կամ գերդաստանը, որն իր մեջ ընդգրկում էր մոտիկ արյունակիցների մի քանի սերունդներ՝ ընտանիքի ավագ համարվող տղամարդու կամ նահապետի գլխավորությամբ։ Տոհմային ընտանիքներում աշխատանքը և արտադրված նյութական բարիքների տնօրինումն ուներ կոլեկտիվ բնույթ։
Միջին բրոնզե դար
Մ.թ.ա. III հազարամյակի վերջին քառորդում տեղ զտած ամորեացիների, ինչպես և կուտիների ակտիվ տեղաշարժերը, Մարիի և Աշշուրի բարձրացումը, II հազ. I կեսում Սիտաննիի և Խեթական պետությունների կազմավորումն ու հզորացումը, նրանց պայքարը տարածաշրջանում գերիշխանություն ձեռք բերելու համար, որի մեջ էին ներքաշվում և այդ պետությունների միջև ընկած տարածքների բնակիչները, չէին կարող չանդրադառնալ Հայկական լեռնաշխարհի, առաջին հերթին բարձրավանդակի արևմտյան և հարավային շրջանների բնիկների վրա:
Վերջիններս, շարունակելով զարգանալ իրենց ներքին օրինաչափություններով, միաժամանակ և անմիջականորեն շփվելով այդ պետությունների հետ, նրանց հասարակական կյանքի առանձին կողմերի ընդօրինակման քայլեր էին կատարում: Երևան են գալիս ոչ միայն տարբեր մշակույթների պատկանող նյութեր, այլև արքայավայել կերպով կատարված, առաջնորդների ու ցեղային ավագանու ներկայացուցիչներին պատկանող թաղումներ, որոնք փաստում են սոցիալական խոր շերտավորումը, հասարակական կյանքում տեղ գտած արմատական փոփոխությունները: Սոցիալական այդ խոր շերտավորումը ընդգծելու են գալիս շարքային համայնականներին պատկանող անշուք, աղքատիկ նյութեր պարունակող դամբարանները որոնք սփված են ողջ տարածաշրջանում:
Բնակավայրերի մոտ սփռվում են տոհմային գերեզմանատները։ Դամբարանների պեղումներից երևում է, որ թաղումը կատարվել է ննջեցյալներին կարասների, քարարկղների և մեծ սալաքարերից պատրաստված տնականման դոլմենների մեջ տեղավորելով։ Կիրառվել է նաև դիակիզում։ Հսկայական դամբարանաշերտերի հնագիտական գտածոների մեջ առանձնանում են ծիսական անոթները, սպիտակ ու կարմիր ներկերով զարդարված խեցեղենը, բրոնզե դաշույններ, նետասլաքներ, ուլունքներ ևն:
Անկախ դամբարանի տեսակից, թաղման դիրքը հիմնականում աջ կամ ձախ կողքի, կծկած վերջույթներով պառկեցված վիճակն է: Թաղվածների դեմքը հիմնականում արևելք է դարձված։ աղման ժամանակ օխրա է գործածվել։
Ուշ բրոնզի դար
Մ. թ. ա. XVI դ-ի վերջից մինչև XIII դ-ի 1-ին կեսում նկատելի է ժողովրդագրական մեծ պայթյուն և բնակչության կենտրոնացումը խոշոր բնակավայրերում. սկսվում էր վադքաղաքային կյանքի վերելքը: Առաջացել են հզոր միջնաբերդերով համեմատաբար խոշոր քաղաքներ (Մոտկանաբերդ, Լազարավան, Լճաշեն, Հոռոմ, Մեծամոր, Վանաձոր, Քարաշամբ ևն): Դրանց մերձակայքում տարածվել են գյուղական փոքր, չամրացված բնակավայրեր:
Դարաշրջանի բնակավայրերի գերակշռող մեծամասնությունը, ինչպես և նախկինում, կառուցված է բարձունքների վրա ու շրջափակված է ղրանց մակերևույթի առանձնահատկություններին համապատասխան տարված, հզոր որմնահեցեր և աշտարակներ ունեցող, մեկից երեք շարք, կիկլոպյան շարվածք ունեցող պարիսպներով: Վերջիններիս շարվածքում, սակայն, դիտվում են արդեն որոշակի շարքեր, իսկ քարերը հարթ երեսներով դուրս են ուղղված:
Տարածված է եղել ոսկորներ թաղելը (երկրորդական թաղում), որը պարզ դիտվում է կմախքի անատոմիական վիճակից։ Հաճախ են հանդիպում և հուշադամբարանները, դրանց մեջ կմախքներ չեն հայտնաբերվում: Անհատական, զույգային թաղումներին զուգահեռ’ առկա են և խմբակային թաղումներ ու մարդկային զոհաբերություններ:
ՄԵտաղի մշակման կատարելագործմաը հետ զուգահեռ այս ժամանակաշրջանում բրոնզը հաստատուն կերպով սկսեց իր տեղն աստիճանաբար երկաթին զիջել, որն անհամեմատ էժան էր, իսկ հանքավայրերը Հայկական լեռնաշխարհում շատ են։
Պատրաստեց Բագրատ Մովսեսյանը