Մշոշ կերակրատեսակը Վանա հարուստ խոհանոցի բաղադրատոմսերից է: Բառն առաջացել է մըշմոշ (ծիրան) բառի կրճատումից։ Կան տարբեր տեսակի մշոշներ, գլխավոր բաղադրիչը ոսպն է, որին միանում են դդում,կանաչ լոբի կամ բազուկ. սակայն դասական մշոշը պատրաստվում է ոսպով, ծիրանաչրով և ընկույզով։
Բաղադրություն
[vc_row][vc_column width=”1/2″]ոսպ — 1 բաժակ
սոխ — 4 գլուխ
ընկույզ- ½բաժակ,
ծիրանի չիր — ½ բաժակ,
[/vc_column][vc_column width=”1/2″]սալորաչիր — ½ բաժակ
աղ, սև և կարմիր պղպեղ, բուրավետ ոլոռ, դափնու տերև
բուսայուղ
[vc_column_text][/vc_column][/vc_row]
Պատրաստման եղանակը
Ոսպը թրջել և թողնել 3-4 ժամ: Ապա եփել, մինչև փափկի: Սոխը մանր կտրատել և տապակել բուսայուղով: Ոսպին ավելացնել մանրացրած ընկույզ, սոխ, լվացված չիր ու խառնելով եփել 12-15 րոպե: Պատրաստի ուտեստի վրա ցանել պղպեղ, մաղադանոս և մատուցել: