Նոյեմբերի 15-ին Սևան քաղաքի թիվ 6 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Ռուսական լսարանի» պաշտոնական բացման արարողությունը։
«Արեւելքի երկրների մշակույթի կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Русский дом» գւտելիքի և մշակույթի ռուսաստանյան կենտրոնի հետ միասին աջակցեցին համայնքում ռուսաց լեզվի դասավանդման գործընթացի մեկնարկին: Կենտրոնի կողմից դասարանին փոխանցվեց ժամանակակից հեռուստատեսային համակարգ, ինչը հնարավորություն կտա ավելի արդյունավետ դարձնել ռուսերենի դասավանդումը։
Տեխնիկական միջոցները գնել են և հասարակական կազմակերպությանն են տրամադրել Հայաստան ժամանած Ռուսաստանի մի քանի քաղաքացիներ ինչպես նաև Հանրապետության տարածքում բնակվող ռուսները։ Դեռ 2022 թվականի մայիսին նրանք դիմել էին հասարակական կազմակերպությանը և ցանկություն հայտնել իրենց ներդրումն ունենալ Հայաստանի մարզերում ռուսերենի դասավանդման գործում։
Լսարանի բացման ժամանակ «Արեւելքի երկրների մշակույթի կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Բագրատ Մովսեսյանը։ փոխանցեց նվիրաբերած տեխնիկական միջոցները՝ շնորհակալություն հայտնելով նախաձեռնող խմբի անդամներին իրենց կարևոր նվերի համար
«Միջոցառումը հնարավոր դարձավ Ռուսաստանից և հենց Հայաստանի մեր ընկերների նախաձեռնության շնորհիվ։ Սևանի ընտրությունը պատահական չէ, քանի որ 19-րդ դարի վերջից այստեղ բնակվել են ռուս վերաբնակիչներ, և մինչև 1935 թվականը այն կոչվում էր Ելենովկա։ Այսպիսով, քաղաքն ինքնին հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության և մշակութային սերտ կապերի մա8մնավորումն է», — նշեց նա։
Նախաձեռնության շնորհիվ ոչ միայն դպրոցի սաների, այլ նաև հարևան համայնքների երեխաների համար փայլուն հնարավորություն է ստեղծվել սովորելու և ամրապնդելու ռուսաց լեզուն
Միջոցառմանը ներկա գտնվեցին նաև «Ռուսական Աշխարհագրական Համայնքի» («Русское Географическое Общество») նախագահության անդամները։ Դպրոցականները հյուրերին ողջունեցին հատուկ բեմադրությամբ։
«Արևելյան մշակույթի կենտրոնի» գործունեությունը 2009 թվականից ուղղված է ազգամիջյան մշակութային կապերի զարգացմանը։ Հասարակական կազմակերպությունը հատկապես կարևորում է կրթությունը և լեզուների ուսուցումը։