«Արևելքի երկրների մշակույթի կենտրոն» հասարակական կազմակերպության անդամ կարող է դառնալ Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև օտարերկրյա ցանկացած քաղաքացի, քաղաքացիություն չունեցող անձ, որը ցանկանում է մասնակցել նրա գործունեությանը և ընդունում է Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված նպատակները:
ԻՆՉՊԵՍ ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼ ԿԱՄ ՀԵՌԱՆԱԼ
Կազմակերպության անդամ դառնալու ցանկություն ունեցող անձը գրավոր /նաև էլեկտրոնային տարբերակով/ դիմում է Կազմակերպության գործադիր մարմնին՝ Նախագահին։ Տասնվեցից մինչև տասնութ տարեկան անձը, եթե օրենքով սահմանված կարգով լրիվ գործունակ չի ճանաչված, Կազմակերպության անդամ կարող է դառնալ իր դիմումի հիման վրա՝ օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությամբ: Կազմակերպության անդամության մեջ ընդունելու հարցը լուծում է Նախագահը` իր կողմից հաստատված կարգով:
Կազմակերպությանն անդամագրված անձը ցանկացած ժամանակ ազատ է դուրս գալ Կազմակերպությունից: Անդամությունից դուրս գալը կատարվում է տվյալ անդամի գրավոր դիմումի /նաև էլեկտրոնային տարբերակով/ հիման վրա։ Կազմակերպության անդամությունից հեռացումը տեղի է ունենում Նախագահի որոշմամբ:
Կազմակերպության այն անդամը, ով պարբերաբար խախտում է սույն կանոնադրությամբ նախատեսված դրույթները, կարող է զրկվել անդամությունից։ Վերստին անդամագրումը կատարվում է ընդհանուր հիմունքներով։
ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Կազմակերպության անդամն իրավունք ունի
✅ կանոնադրությամբ սահմանված դեպքերում և կարգով ընտրել և ընտրվել կառավարման մարմիններում,
✅ անձամբ ներկա գտնվել Համաժողովին, անվճար օգտվել կազմակերպության ծառայություններից,
✅ աշխատանքները բարելավելու նպատակով նրա կառավարման մարմիններին ներկայացնել դիմումներ, առաջարկություններ և բողոքներ,
✅ ՀԿ-ից ստանալ իրավական օգնություն` ուղղված իր օրինական շահերի պաշտպանությանը։
ՊԱՐՏԱԿԱՆՈԻԹՅՈՒՆՆԵՐԸ
Կազմակերպության անդամը պարտավոր է
⚠️ կատարել Կազմակերպության կանոնադրական պահանջները և կառավարման մարմինների որոշումները,
⚠️ բարեխղճորեն կատարել կառավարման մարմինների որոշմամբ իր վրա դրված պարտականությունները.
⚠️ նպաստել Կազմակերպության հեղինակության բարձրացմանը,
⚠️ աջակցել անդամների համալրմանը։
❗️ Կազմակերպության կանոնադրությունը խախտող կամ իր պարտականությունները չկատարող անդամի նկատմամբ գործադիր մարմնի կողմից կարող են կիրառվել կարգապահական տույժի միջոցներ՝ նկատողություն, Կազմակերպության անդամությունից զրկում
Կազմակերպության անդամները պատասխանատու չեն Կազմակերպության պարտավորությունների համար, իսկ Կազմակերպությունը պատասխանատու չէ իր անդամների պարտավորությունների համար:
Անդամարգվելու համար կարող եք գրել contact@ostarmenia.com էլեկտրոնային փոստով։
«ԱՐԵՎԵԼՔԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆ» ՀԿ