Հայկական լեռնաշխարհում առաջին պետական կազմավորումների համախմբումը տեղի է ունեցել XV-XII դարերում: IX-IV դարերում այստեղ ձևավորվել է հինմերձավորարևելյան տիպի հայկական պետականությունը (Ուրարտու, Երվանդունիների Հայկական թագավորություն), իսկ մ.թ.ա. III դարից՝ հելլենիստական (Արտաշեսյանների Մեծ Հայք):
III-IV դարերի սահմանագծին Արշակունիների Մեծ Հայքի թագավորությունը սոցիալ-տնտեսական տեղաշարժերի արդյունքում աստիճանաբար վերածվել է ֆեոդալական միապետության: Դասական ֆեոդալական միապետությունները Բագրատունիների թագավորությունն ու Կիլիկյան հայկական պետություններն են:
Որպես Առաջին աշխարհամարտի հետևանք ավելի քան հինգդարյա դադարից հետո՝ 1918-ի մայիսին ծնվել է Հայաստանի Հանրապետությունը
Հնագույն պետական կազմավորումներ
Հայկական լեռնաշխարհում առաջին պետական կազմավորումը համարվում է մ.թ.ա. XXVIII-XXVII դարերում գոյություն ունեցած Արատտան, որը կրոնապետական երկիր էր:
Հայկական լեռնաշխարհի հաջորդ պետական կազմավորումները եղել են Արմի (մ.թ.ա. XXIV դար) և Արմանում (մ.թ.ա. XXIII դար) երկրները, Միտաննի թագավորությունը (մ.թ.ա. XVI-XIII դդ.), Հայասան (մ.թ.ա.XV-XIV դդ.), Նաիրին (մ.թ.ա. XIII-IX դդ.):
Մինչ այսօր այդ երկրների արքաների ամբողջական ցանկը հայտնի չէ։ Ավելին, ոչ այդ պետական կազմավորումները հայկական չեն համարվում։
[vc_row][vc_column]
Ուրարտու (մ.թ.ա. 860–590 թթ.)
Հայկական լեռնաշխարհում գոյություն ունեցած առաջին պետական կազմավորումը, որի բոլոր արքաները և նրանց գահակալման տարեթվերը հայտնի են, դա Ուրարտուն է կամ Արարատի թագավորությունը։
Հին շրջանի պատմության հետազոտությամբ զբաղվող պատմաբանները միակարծիք չեն նրա հայկական պետություն լինելու մասին:
[/vc_column][/vc_row]
[vc_row][vc_column width=”1/2″]
Մ.թ.ա. 843–835 թթ. Լուտիպրի
Մ.թ.ա. 835–825 թթ. Սարդուրի I
Մ.թ.ա. 825–810 թթ. Իշպուինի
Մ.թ.ա. 810–786 թթ. Մենուա
Մ.թ.ա. 786–764 թթ. Արգիշտի I
Մ.թ.ա. 764–735 թթ. Սարդուրի II
Մ.թ.ա. 735–713 թթ. Ռուսա I
[/vc_column][vc_column width=”1/2″]
Մ.թ.ա. 713–685 թթ. Արգիշտի II
Մ.թ.ա. 685–645 թթ. Ռուսա II
Մ.թ.ա. 645–635 թթ. Սարդուրի III
Մ.թ.ա. 635–625 թթ. Սարդուրի IV
Մ.թ.ա. 625–617 թթ. Էրիմենա
Մ.թ.ա. 617–609 թթ. Ռուսա III
Մ.թ.ա. 609–590 թթ. Ռուսա IV[/vc_column][/vc_row]
[vc_row][vc_column]
Երվանդունիներ (մ.թ.ա. 612–201 թթ.)
Հայկական լեռնաշխարհի առաջին պետական կազմավորումը, որի հայկական պետություն լինելու շուրջ պատմաբանների շրջանում տարակարծություններ չկան և բոլորն ընդունում են դրա զուտ հայկական լինելու փաստը, Երվանդունիների թագավորությունն է:
Արքունական այս տոհմն իշխել է Մեծ Հայքում, Փոքր Հայքում, Ծոփքում և Կոմմագենեում
[/vc_column][/vc_row]
[vc_row][vc_column width=”1/3″]
Մ.թ.ա. 612–585 թթ. Պարույր Սկայորդի
Մ.թ.ա. 580–560 թթ. Երվանդ Սակավակյաց
Մ.թ.ա. 560–535 թթ. Տիգրան Երվանդյան
Մ.թ.ա. VI դարի վերջ Հյուդարնես I
Մ.թ.ա. V դարի սկիզբ Հյուդարնես II
Մ.թ.ա. V դարի կեսեր Հյուդարնես III
[/vc_column][vc_column width=”1/3″]
Մ.թ.ա. V դարի II կես Արտաշիր (Արտաշես)
Մ.թ.ա. 404–360 թթ. Երվանդ II (Օրոնտաս)
Մ.թ.ա. 331–300 թթ. Երվանդ III (Օրոնտաս)
Մ.թ.ա. 299–270 թթ. Վանանես
Մ.թ.ա. 220–201 թթ. Երվանդ IV Վերջին
[/vc_column][vc_column width=”1/3″]
Ծոփք–Կոմմագենեի արքաները
Մ.թ.ա. III դարի I կես Սամոս
Մ.թ.ա. 240–220 թթ. Արշամ
Մ.թ.ա. 220–215 թթ. Աբդիսարես
Մ.թ.ա. 215–201 թթ. Քսերքսես
[/vc_column][/vc_row]
[vc_row][vc_column]
Արտաշեսյաններ (մ.թ.ա. 189–1 թթ.)
Արտաշես Ա Բարեպաշտը մ.թ.ա. 201 թվականին Սելևկյան արքա Անտիոքոս III օժանդակությամբ Երվանդ IV Երվանդունու դեմ հանդես հալով և տապալելով նրան, մ.թ.ա 189 թվականին հռչակում է իրեն Մեծ Հայքի թագավոր, միաժամանակ հայտարարելով իրեն Երվանդունի: Այնուամենայնիվ՝ պատմագրության մեջ արքան համարվում է նոր հարստության հիմնադիր:
Արքայական այս տոհմը իշխել է Մեծ Հայքում, կարճաժամկետ՝ Ասորիքում և Ատրպատականում, Օսրոենե, Ադիաբենե և Կոմմագենե իշխանապետություններում:
Տոհմի գահակալման վերջին տարին պաշտոնապես համարվում է մ․թ 1 թվականը, սակայն նրա ներկայացուցիչները հետայսու բազմել են հայկական գահին։
[/vc_column][/vc_row]
[vc_row][vc_column width=”1/2″]
Մ.թ.ա 189–160 թթ. Արտաշես I Բարի
Մ.թ.ա 160–115 թթ. Արտավազդ I
Մ.թ.ա 115–95 թթ. Տիգրան I
Մ.թ.ա 95–55 թթ. Տիգրան II Մեծ
Մ.թ.ա 55–34 թթ. Արտավազդ II
[/vc_column][vc_column width=”1/2″]
Մ.թ.ա 30–20 թթ. Արտաշես II
Մ.թ.ա 20–8 թթ. Տիգրան III
Մ.թ.ա 8–5 թթ. Տիգրան IV
Մ.թ.ա 5–2 թթ. Արտավազդ III
Մ.թ.ա 2 թ. –1 թ. Տիգրան IV և Էրատո
Մ․թ 1-2 և մ․թ 5- 7 Էրատո
[/vc_column][/vc_row]
[vc_row][vc_column]
Դրածո արքաները Մեծ Հայքի գահին (1-66 թթ.)
Մ․թ 1-ին թվականից Մեծ Հայքի գային բազմում են ինչպես Հռոմեական պետության, այդպես էլ Պարթևական կայսրության դրածո արքաները, որոնց մեծ մասը հարևան երկրների արքայական տոհմերից են։
[/vc_column][/vc_row]
[vc_row][vc_column width=”1/2″]
1–2 թթ. Էրատո
2–4 թթ. Արիոբարզան
4–6 թթ. Արտավազդ IV
6 թ. Տիգրան V
6–11 թթ. Էրատո
12–16 թթ. Վանոն Արշակունի
18–34 թթ. Արտաշես III (Զենոն–Արտաշես)
[/vc_column][vc_column width=”1/2″]
34–35 թթ. Արշակ I (Սանատրուկ)
35–37 թթ. Միհրդատ Իբերացի
38–40 թթ. Պոլեմոն
40–43 թթ. Կոտիս
47–51 թթ. Միհրդատ Իբերացի
51–54 թթ. Հռադամիզդ
60–61 թթ. Տիգրան VI
[/vc_column][/vc_row]
[vc_row][vc_column]
Արշակունիներ (66-428 թթ.)
66 թվականին Հայաստանում գահ է բարձրացել Պարթևստանի Արշակունների տոհմից արքա Վաղարշի եղբայր Տրդատը: Հռոմի կողմից նրա գահակալության պաշտոնական ճանաչմամբ Հայաստանում հաստատվում է պարթև Արշակունիների արքայատոհմի կրտսեր ճյուղը։
Հետագայում Հայաստանյան Արշակունիները խնամիական կապեր են հաստատել տեղի հայ նախարարների հետ, որի արդյունքում արքայատոհմի սերունդները հայացել են: Հաստությունը կործանվել է 428 թվականին։
[/vc_column][/vc_row]
[vc_row][vc_column width=”1/3″]
66–88 թթ. Տրդատ I
88–110 թթ. Սանատրուկ
110–113 թթ. Աշխադար
113–114 թթ. Պարթամասիր
114–117 թթ. Հայաստանը Հռոմեական պրովինցիա
117–144 թթ. Վաղարշ I
144–161 թթ. Սոհեմոս–Տիգրան
161–163 թթ. Բակուր I
164–186 թթ. Սոհեմոս–Տիգրան
186–198 թթ. Վաղարշ II
[/vc_column][vc_column width=”1/3″]
198–216 թթ. Խոսրով I
217–252 թթ. Տրդատ II
252–262 թթ. Արտավազդ V
262–272 թթ. Որմիզդ–Արտաշիր Սասանյան
272–279 թթ. Ներսեհ Սասանյան
279–287 թթ. Խոսրով II Մեծ
287–330 թթ. Տրդատ III Մեծ
331–338 թթ. Խոսրով III Կոտակ
338–350 թթ. Տիրան
350–368 թթ. Արշակ II
[/vc_column][vc_column width=”1/3″]
368–369 թթ. Փառանձեմ թագուհի
370–374 թթ. Պապ Արշակունի
374–378 թթ. Վարազդատ
378–387 թթ. Արշակ III
387–389 թթ. Խոսրով IV
389–400 թթ. Առավան պարսիկ
400–415 թթ. Վռամշապուհ
415–419 թթ. Շապուհ պարսիկ
422–428 թթ. Արտաշիր
[/vc_column][/vc_row]
[vc_row][vc_column]
Մարզպանական Հայաստան
Հայաստանում Արշակունյաց թագավորության անկումից 10 տարի անց Հայաստանի մարզպան է նշանակվել Վասակ Սյունին, որից հետո, որոշ ընդմիջումներով հայոց երկիրը կառավարել են սկզբում Սասանյան Պարսկաստանի, իսկ VIII դարի սկզբից` Արաբական խալիֆայության կողմից նշանակված տեղի հայ իշխանական նշանավոր տոհմերի ներկայացուցիչները:
Այս ընթացքում Սասանյան Պարսկաստանի կործանումից` 640-ական թվականների սկզբից մինչև արաբների կողմից 700 թվականին Հայաստանի վերջնական գրավումը, Հայաստանն ունեցել է կիսանկախ կարգավիճակ` որոշակի կախվածություն ունենալով սկզբում Բյուզանդիայից, իսկ 652 թվականի հայ-արաբական պայմանագրից հետո` Արաբական խալիֆայությունից:
[/vc_column][/vc_row]
[vc_row][vc_column width=”1/3″]
438–451 թթ. Վասակ Սյունի
481–482 թթ. Սահակ Բագրատունի I
484–506 թթ. Վահան Մամիկոնյան
506–509 թթ. Վարդ Պատրիկ Մամիկոնյան
509–520 թթ. պարսիկ Բուրգան
521–555 թթ. Մժեժ Գնունի
555–564 թթ. պարսիկ Դենշապուհ
564–572 թթ. պարսիկ Սուրեն Ճիհովր-Վշնասպ
572–576 թթ. Վարդան Մամիկոնյան (Կարմիր Վարդան)
576–591 թթ. պարսիկ Ճիհովր Վղոն Միհրան
[/vc_column][vc_column width=”1/3″]
591–599 թթ. Սմբատ Բագրատունի I
599–629 թթ. Դավիթ Սահառունի
629–635 թթ. Մժեժ Գնունի
635–639 թթ. Դավիթ Սահառունի
639–654 թթ. Թեոդորոս Ռշտունի
654–661 թթ. Համազասպ Մամիկոնյան
661–685 թթ. Գրիգոր Մամիկոնյան
685–689 թթ. Աշոտ Բագրատունի I
689–693 թթ. Ներսեհ Կամսարական
693–701 թթ., 703–726 թթ. Սմբատ Բագրատունի II
[/vc_column][vc_column width=”1/3″]
732–749 թթ. Աշոտ Բագրատունի II
749–753 թթ. Մուշեղ Մամիկոնյան
753–770 թթ. Սահակ Բագրատունի II
770–775 թթ. Սմբատ Բագրատունի II
775–781 թթ. Աշոտ Բագրատունի III
781–785 թթ. Տաճատ Անձևացի
790–826 թթ. Աշոտ Մսակեր Բագրատունի IV
826–851 թթ. Բագարատ Բագրատունի
851–855 թթ. Սմբատ Բագրատունի III
855–885 թթ. Աշոտ Բագրատունի V – նույն արքա Աշոտ I-ը
[/vc_column][/vc_row]
[vc_row][vc_column]
Բագրատունիներ (885–1045 թթ.)
885 թվականին Հայաստանում հաստատվել է Բագրատունիների թագավորությունը, որը գոյություն է ունեցել ընդամենը 160 տարի:
Զարգացած ֆեոդալիզմի պայմաններում Բագրատունյաց կենտրոնական թագավորության տրոհման պատճառով առաջացել են 4 կիսանկախ թագավորություններ:
[/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/2″][vc_column_text]
885–890 թթ. Աշոտ I
890–914 թթ. Սմբատ I
914–928 թթ. Աշոտ II Երկաթ
928–953 թթ. Աբաս
953–977 թթ. Աշոտ III Ողորմած
977–990 թթ. Սմբատ II Տիեզերակալ
990–1020 թթ. Գագիկ I Շահնշահ
1020–1041 թթ. Հովհաննես–Սմբատ
1042–1045 թթ. Գագիկ II
[/vc_column_text][vc_column_text]
Վան–Վասպուրականի Արծրունյաց թագավորություն (908–1021 թթ.)
908–937 թթ. Գագիկ–Խաչիկ Արծրունի
937–958 թթ. Աշոտ–Դերենիկ
958–968 թթ. Աբուսահլ–Համազասպ
968–990 թթ. Աշոտ–Սահակ
977–1003 թթ. Աշոտ–Սահակ, Գուրգեն–Խաչիկ, Սենեքերիմ–Հովհաննես Արծրունիներ
1003–1021 թթ. Սենեքերիմ–Հովհաննես
[/vc_column_text][/vc_column][vc_column width=”1/2″][vc_column_text]
Տաշիր-Ձորագետի կամ Լոռու Կյուրիկյան թագավորություն (978–1118 թթ.)
978–990 թթ. Գուրգեն
990–1048 թթ. Դավիթ Անհողին
1048–1089 թթ. Կյուրիկե
1089–1113 թթ. Աբաս
1113–1118 թթ. Դավիթ II
Վանանդի կամ Կարսի թագավորություն (963–1065 թթ.)
963–984 թթ. Մուշեղ
984–1029 թթ. Աբաս
1029–1065 թթ. Գագիկ Աբասյան
[/vc_column_text][vc_column_text]
Սյունիքի կամ Բաղացբերդի թագավորություն (987–1170 թթ.)
987–998 թթ. Սմբատ I Սահակյան
998–1040 թթ. Վասակ I
1040–1044 թթ. Սմբատ II Աշոտյան
1044–1072 թթ. Գրիգոր I
1072–1094 թթ. Սենեքերիմ Սևադյան
1094–1166 Գրիգոր II Սենեքերիմյան
1166–1170 թթ. Հասան Խաչենցի
[/vc_column_text][/vc_column][/vc_row]
[vc_row][vc_column][vc_column_text]
Ռուբինյաններ (1080–1219 թթ.)
1080 թվականին Բագրատունյաց վերջին արքա Գագիկ II-ի թիկնապահ Ռուբենի կողմից Լեռնային Կիլիկիայում հաստատվել է Ռուբինյանների իշխանապետությունը: Ռուբեն I-ի հաջորդների օրոք Ռուբինյանների իշխանապետության սահմանները գնալով ընդարձակվել են, իսկ Լևոն 2-րդի օրոք` 1198 թվականի հունվարի 6-ին այն հռչակվել է թագավորություն:
[/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column][vc_column_text]
[/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/2″][vc_column_text]
1080–1095 թթ. Ռուբեն I
1095–1100 թթ. Կոստանդին I
1100–1129 թթ. Թորոս I
1129–1137 թթ. Լևոն I
1137–1145 թթ. Կիլիկիան Բյուզանդական պրովինցիա
[/vc_column_text][/vc_column][vc_column width=”1/2″][vc_column_text]
1145–1169 թթ. Թորոս II
1169–1175 թթ. Մլեհ Ռուբինյան
1175–1187 թթ. Ռուբեն II
1187–1247 թթ. Լևոն II Մեծագործ (1198-ից՝ թագավոր)
[/vc_column_text][/vc_column][/vc_row]
[vc_row][vc_column][vc_column_text]
Զաքարյաններ և Օրբելյաններ (XII-XIV դդ․)
1185-ին Վրաց Թամար թագուհին Զաքարյաններին դասել է խոշոր ֆեոդալների շարքը, իսկ Սարգիս Մեծին հանձնել ամիրսպասալարի (գլխավոր հրամանատար) պաշտոնը։ Զաքարյանների ազդեցությունը հատկապես մեծացել է 1190-ական թվականներին, երբ Զաքարե Բ ամիրսպասալար և Իվանե Ա աթաբեկ եղբայրները գլխավորում էին հայոց ու վրաց զորքերը։ շուրջ քսան տարի պատերազմներ են վարել սելջուկների դեմ և ազատագրել կենտրոնական և հարավային Հայաստանը, որով և ստեղծվել է Զաքարյանների անկախ պետությունը՝
1211 թվականին հայ-վրացական միացյալ ուժերի ազատգրման շնորհիվ Վայոց ձորում, Գեղարքունիքի գավառներումև Աղստևի հովտում Լիպարիտ Օրբելյանը հիմնադրել է Զաքարյան իշխանապետությունից վասալական կախվածության մեջ գտնվող Սյունիքի Օրբելյանների իշխանությունը։ 1251 և 1256 թվականներին Սպմաթ Օրբելյանը մոնղոլական կայրից ստանում է «ինշուի»՝ մոնղոլներին անմիջապես հարկ վճարելու իրավունքը, վերջնակլանապես անկախանում է Զաքարյաններից և հռչակվում «Հայոց թագավոր»։
[/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/3″]
Զաքարյաններ
1190 – 1212 թթ. Զաքարե Բ
1212 — 1227 թթ. Իվանե Ա
1227 — 1250 թթ. Ավագ Զաքարյան
[/vc_column][vc_column width=”1/3″]
Օրբելյաններ
1211-1223 Լիպարիտ I
1223-1253 Էլիկում II
1253-1273 Սմբատ I
1273-1290 Տարսայիճ
[/vc_column][vc_column width=”1/3″]
1290-1300 Էլիկում III
1300-1348 Բուրթել I Մեծ
1348-1375 Բեշքեն Իշխան
1348-1385 Իվանե (Ինանիկ)
1385-1386 Բուրթել II և Սմբատ II
[/vc_column][/vc_row]
[vc_row][vc_column][vc_column_text]
Խեթումյաններ (1226 — 1342թթ)
1219 թվականին Լևոն II Մեծագործի մահից հետո վերջինիս արու զավակ չունենալու, իսկ դստեր` մանկահասակ լինելու պատճառով Կիլիլիայի հայկական պետությունը որոշ ժամանակ ղեկավարել է Կոստանդին Գունդստաբլը (սպարապետ), որը նշանակվել էր որպես մանկահասակ Զաբելի և թագավորության խնամակալ:
Երկու տարի անց` 1221 թվականին Զաբելին ամուսնացրել են Անտիոքի դուքս Բոհեմունդ Միակնանու որդու` Ֆիլիպի հետ: Սակայն, արքունիքը հայաթափելու և հայկական սովորույթները արհամարհելու համար Կիլիկիայի հայ իշխանները 1223 թվականին ձերբակալել և բանտարկել են Ֆիլիպին` զրկելով գահից:
Երկրի կառավարումը դարձյալ հանձնվել է Զաբելի և թագավորության խնամակալ Կոստանդին գունդստաբլին, ով 1226 թվականին, հայ իշխանների համաձայնությամբ Զաբելին ամուսնացրել է իր որդու` Հեթումի հետ: Այսպիսով, 1226 թվականին Կիլիկիայում հաստատվել է հայկական վերջին թագավորությունը` Հեթումյանների գլխավորությամբ:
Արքայատոհմի վերջին ներկայացուցիչ Լևոն V հանկարծամահ Է եղել 1341 թվականին,, իսկ նրա միակ որդին՝ արքայազն Հեթումը մահացել էր մանուկ հասակում, 1329 թվականին։ Կիլիկիայի հայկական թագավորության գահը անցնում է Լևոն V հորաքրոջ՝ Իզաբելլայի որդուն՝ Կոստանդին Գ Լուսինյանին։
[/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/2″][vc_column_text]
1219–1221 թթ. Կոստանդին գունդստաբլ
1221–1223 թթ. Ֆիլիպ
1223–1226 թթ. Կոստանդին գունդստաբլ
1226–1270 թթ. Հեթում I Հեթումյան
1270–1289 թթ. Լևոն III
1289–1293 թթ. Հեթում II
1293–1294 թթ. Թորոս III
[/vc_column_text][/vc_column][vc_column width=”1/2″][vc_column_text]
1294–1296 թթ. Հեթում II
1296–1298 թթ.Սմբատ
1298–1299 թթ. Կոստանդին II
1299–1305 թթ. Հեթում II
1305–1307 թթ. Լևոն IV
1308–1320 թթ. Օշին
1320–1342 թթ. Լևոն V
[/vc_column_text][/vc_column][/vc_row]
[vc_row][vc_column][vc_column_text]
Լուզինյաններ և Նզրեցիներ (1226 — 1342թթ)
Լուսինյանների իշխան Գյուին կամ Գվիդոնը, որը Երուսաղեմի արքա Բալդուին I փեսան էր, նրանից ժառանգեց Երուսաղեմի գահը։ 1192ին կարգվեց Կիպրոսի թագավոր՝ հիմնադրելով Լուսինյանների արքայատունը Կիպրոսում (1192-1489 թթ)։ Թագավոր Ամորի II 1293-ին ամուսնացավ Կիլիկիայի Հայոց թագավոր Լևոն Գ Հեթումյանի դստեր՝ Զապելի հետ։
1310 թվականին Ամորի Բ–ի դավադրական սպանությունից հետո Զապելը հինգ զավակի հետ ապաստանեց Կիլիկիայի լատինամոլ թագավոր Լևոն Ե–ի արքունիքում։ 1342 թվականին Լևոն V հանկարծամահ եղավ 22–ամյա հասակում՝ առանց գահաժառանգ թողնելու։ 1343 թվականին Զապելի կրտսեր որդի Գվիդոնը հայկական ծեսով օծվեց Կիլիկիայի Հայոց թագավոր՝ Կոստանդին Գ անունով։ Նրա լատինամոլության պատճառով հայոց գահն անցավ Հեթումյանների ազգակից Նղրեցիների ձեռքը։
1342–1344 թթ. Գվիդոն (Կոստանդին III) Լուսինյան
1344–1363 թթ. Կոստանդին IV Նզրեցի
1363–1373 թթ. Կոստանդին V Նզրեցի
1374–1375 թթ. Լևոն VI Լուսինյան
[/vc_column_text][/vc_column][/vc_row]
1375 թվականի ապրիլի 16-ին վերջնականապես կործանվել է հայկական վերջին թագավորությունը, սակայն, մինչև 1424 թվականը Կիլիկիայի առանձին վայրերում շարունակել են իրենց իշխանությունը պահպանել մի շարք հայ իշխաններ, իսկ Կիլիկիան կառավարել է Կոստանդին IV Նզրեցու թոռը` իշխան և զորավար Կոստանդինը:
Վասպուրականի Արծրունյաց տոհմից սերող Աղթամարի կաթողիկոս Զաքարիա Գ-ն դիմում է Հայաստանում իշխող քոչվոր Կարակոյունլու ցեղի առաջնորդ Ջահանշահին օծել Հայոց թագավոր իր եղբորորդի Սմբատ Արծրունուն։։ 1465 թ․ Աղթամարի Սբ․ Խաչ եկեղեցում մեծ հանդիսավորությամբ Սմբատ Արծրունին Ստեփանոս V Տղա կաթողիկոսի ձեռամբ օծվեց Հայոց արքա։ Որպես Հայոց թագավոր Սմբատ Արծրունին հիշատակվում է մինչև 1471թ.
Միաժամանակ Կիպրոսի Լուսինյանները 1375-ից հետո էլ կրում էին Կիլիկիայի Հայոց թագավոր տիտղոսը, որը հետագայում փոխանցվեց Սավոյների արքայատանը և մինչ օրս ներառված է նրանց տիտղոսաշարի մեջ։
[vc_row_inner][vc_column_inner width=”1/5″][vc_column_text]
[/vc_column_text][/vc_column_inner][vc_column_inner width=”1/5″][vc_column_text]
[/vc_column_text][/vc_column_inner][vc_column_inner width=”1/5″][vc_column_text]
[/vc_column_text][/vc_column_inner][vc_column_inner width=”1/5″][vc_column_text]
[/vc_column_text][/vc_column_inner][vc_column_inner width=”1/5″][vc_column_text]
[/vc_column_text][/vc_column_inner][/vc_row_inner]