Հեռավար ձևաչափով միջազգային այս միջոցառմանը կմասնակցեն 11 անվանի երաժիշտներ 6 երկրներից։
Հաշվի առնելով COVID-19 համավարակի հետ կապված սահմանափակումները, առաջին “Կանչ” փառատոնին հյուրընկալվելու ցանկություն հայտնել են երաժշտներ և համույթներ Ռուսաստանից, Իրանից, Լեհաստանից, Շվեդիայից։ Փառատոնին կներկայանան նաև հայաստանցի և արցախցի կատարողներ։
Հայաստանը կներկայացնեն թառահար, կոմպոզիտոր Միքայել Ոսկանյանը և «Արդվին» ազգագրական համույթը, Արցախը՝ Արցախի պետական երգչախումբը։
Ռուսատանից ազգագրական երաժշտությամբ հանդես կգան երգչուհի Յուլիա Մենովշչիկովան և “Սամովարյե” ժողովրդական անսամբլը։
Բացառիկ մասնակցությամբ հանդես կգա “ՄԻՆԱ” կանանց գործիքային անսամբլը։ Իրենց հետ միասին իրանական երաժշտական դպրոցը կներկայացնի “Սահբայե Քոհան” անսամբլը։ Իր ստեղծագործություններրի անզուգական կատարմամբ հանդես կգա նաև իրանցի կոմպխոզիտոր Արշիա Սամսամինիան։
Հատուկ «Կանչ» փառատոնի համար հանդես կգա հայ ժողովրդի բարեկամ, ստեղնային տավիղի կատարող Թորբյորն Նյասբոմը Շվեդիայից։ Փառատոնի ունկնդիրները կարող են վայելել նաև Լեհաստանից Զոֆիա Տրիստուլայի հետաքրքիր կատարումները, որոնցից մեկը՝ որպես անակնկալ։
Հիշեցնենք, որ բոլոր կատարումները հմարավոր կլինի դիտել մեր ֆեյբուքյան ու յութուբյան ալիքներում ապրիլի 10-ից։