Menu Close

Ղոշաբ

Ղոշաբը կամ չամչարակը հին հայկան հյութ է, որը պատրաստվում է չորացված մրգերի հյութից:

Բաղադրություն

դեղձի, բալի, կեռասի չրեր — 500 գրամ
ջուր —  3 լ
շաքարավազ — 7 ճ.գ.
դարչին,վանիլին

Պատրաստման եղանակ

Չրերը լվանալ, չորացնել և լցնել կաթսայի մեջ: Ավելացնել շաքարավազ, ջուր,  դարչին, վանիլին  և եփել: Ղոշաբը հարկավոր է եփել այնքան, մինչև չրերը փափկեն: Չրերը պետք է պատրաստված լինեն առանց շաքարաջրի:
Կարելի է մատուցել և՛ տաք,և՛ սառը վիճակում: