Տարեհաց (հայերեն բառացի նշանակում է տարի-հաց), հայկական ազգային հաց է, ավանդաբար թխվում է Հայաստանում և հայկական սփյուռքում Հայկական Ամանորի սեղանին պարտադիր է ունենալ Տարեհաց, այլ անուններով՝ տարի, տարինհաց, կրկենե, դովլաթ, միջինքի կլոճ, տալաուզի, ուփուռնիկա, ղալաչի և այլն։ Տարեհացը պատրաստում են կլոր կամ ձվաձև. երեսին շաղ են տալիս սերմեր կամ չրեր, որոնք խորհրդանշում են ընթացիկ երկրագործական տարվա բերքի առատությունը. մեջը դնում են միջինք՝ կորիզ կամ մետաղադրամ, որը խորհրդանշում է հարստություն և բախտավորություն։ Կաղանդի գիշերը կտրում են տարեհացը և բաժանում տան անդամներին և կենդանիներին. ում բաժնից, որ դուրս է գալիս միջինքը, տան հաջողությունը նրանից է ակնկալվում։
Բաղադրություն
ալյուր- 5 բ.
քացախ -1 ճ.գ.
մանացված ընկուզեղեն (ընկույզ, նուշ, կաղին) — 1 բ.
շաքարավազ — 1 բ.
սոդա — 1 թ. գ.
գոլ ջուր — 1 բ.
չամիչ — ½ բ.
քունջութ՝ վրան ցանելու համար
Պատրաստման եղանակ
Ալյուրին խառնել շաքարավազն ու սոդան. վրան լցնել ձեթը, քացախը, ջուրը և շաղել: Խառնել մանրացված ընկուզեղենն ու չամիչը, տեղադրել ալյուրոտած ջեռոցի ամանում, մեջը խրել պայմանական միջինքը, վրան ջուր քսել, ցանել սերմերը և թխել միջին ջերմաստիճանով ջեռոցում 35 – 40 րոպե: