«ԱՐԵՎԵԼՔԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆ» ՀԿ
«Արևելքի երկրների մշակույթի կենտրոն» հասարակական կազմակերպության գործունեությունը միտված է արևելյան երկրների և Հայաստանի միջև մշակութային ոլորտում արյունավետ համագործակցությանը, ի շահ Հայաստանի Հանրապետության՝ Արևմուտքի և Արևելքի միջև երկխոսության խթանմանը։ Հասարակական կազմակերպության առանցքային խդիրն է հայկական մշակույթի պահպանությունը, զարգացումը և միջազգային երկխոսության միջոցով հանրայնացումը։
Կարևորելով միջազգային կապերը՝ հասարակական կազմակերպությունը Հայաստանի տարածքում ներկայացնում է Արևելքի երկրների մշակույթը, խթանում և աջակցում արևելագիտության զարգացմանը, միջազգային մշակութային ծրագրերի և միջոցառումների իրագործմանը և անցկացմանը։
Կազմակերպության գործունեության նպատակներ են Արևելք — Արևմուտք հասարակական երկխոսության հարթակների միջոցով Հայաստանի և հայկական մշակույթի միջազգային ճանաչելիության ընդլայնումը, Արևելքի երկրների և Հայաստանի միջև արդյունավետ մշակութային համագործակցության խթանումը, ինչպես նաև Հայաստանում Արևելքի երկրների մշակույթի հանրայնացումը։ Մասնավորապես ներկայացվում է Ասիայի, Աֆրիկայի և Հարավային Եվրոպայի այն երկրների մշակույթը, որոնց հետ ձևավորված են բազմադարյան մշակութային կապեր և առկա են դիվանագիտական հարաբերություններ։
«Արևելքի երկրների մշակույթի կենտրոն» հասարակական կազմակերպությունը խիստ կարևորում է համակողմանիորեն և ներդաշնակ զարգացած, հայրենասիրության, պետականության և մարդասիրության ոգով դաստիարակված անձի ձևավորումը։ Այս նպատակով Երևանում և ՀՀ մարզերում իրագործվում են մշակութային, երիտասարդական և կրթադաստիարակչական ծրագրեր։
Կազմակերպությունը հասանելի է այն անձանց և կազմակերպությունների համար, որոնք պատրաստ են աջակցել հայկական մշակույթի պահպանմանն ու զարգացմանը, արևելյան երկրների հետ Հայաստանի մշակութային կապերի կայացմանը:
Կառույցը համագործակցում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային և օտարերկրյա համանման կազմակերպությունների, ՀՀ-ում գրանցված այլ կազմակերպությունների, ինչպես նաև անհատ անձանց հետ:
Պետգրանցման համար՝ 211․171․05151։
ՀՎՀՀ՝ 01568387
ԳՈՐԾՈԻՆԵՈՒԹՅՈՒՆԸ
«Արևելքի երկրների մշակույթի կենտրոն» հասարակական կազմակերպությանը ստեղծվել է 2009 թվականի ամռանը`արևելյան մշակույթով հետաքրքրվող մի խումբ երիտասարդների կողմից։ Օգոստոսի 9-ին տեղի ունեցավ Կազմակերպության հիմնադիր ժողովը, նախագահ ընտրվեց պատմաբան Բագրատ Մովսեսյանը: «Արևելքի երկրների մշակույթի կենտրոնը» ստացավ պետական գրանցումը 2009 թվականի սեպտեմբերի 1-ին:
2009թ դեկտեմբերի 21-ին կայացած 2-րդ Համաժողովին հաստատվեց Կազմակերպության ծրագիրը: Հիմնական ուղղություններ են ընդունվել մշակութային ոլորտում ակտիվ միջազգային համագործակցությունը, տեղեկատվական գործունեությունը:
2010 թվականին մարտին սահմանվեց Կազմակերպության փոխնախագահի պաշտոնը: Առաջին փոխնախագահ նշանակվեց Համբարձում Հայրապետյանը (պաշտոնավարել է 2010 փետրվարից 2013 մայիս): Նրա նախաձեռնությամբ հաստատվեց աշխատանքային համագործակցություն Հայաստանում Հնդկաստանի, Սիրիայի, Լիբանանի, Իրանի, Չինաստանի, Եգիտոսի դեսպանատների հետ: Նա հեղինակեց նաև մի շարք ծրագրեր։ Մասնավորապես Հ․Հայրապետյանի ջանքերով 2010 թվականին կայացավ «Արևելք – Հայաստան» բարեգործական համերգը:
2010 թվականի մարտին սկսվեցին Կազմակերպության կայքէջի ստեծմանն ուղղված աշխատանքները: Ճանաչողական բովանդակությամբ տեղեկատվական «Օst Armenia»՝ «Արևելք – Հայաստան» կայքն առաջին օրվանից միտված էր ներկայացնելու տեղեկություններ Հայաստանի և Արևելքի երկրների մասին, ինչպես նաևԿազմակերպության գործունեությունը։ Կայքը սկսեց գործել 2010 թվականի հուլիսից, մի քանի անգամ ենթարկվեց վերափոխման։ 2019 Մարտի 21-ից գործարկվեց «Արևելք» նոր ֆեյսբուքյան էջը
Կազմակերպության փոխնախագահի պարտականություններն իրականացրեցին նաև լրագրող Արամ Արարատյանը (2011 հոկտոմբեր -2012 թվականի մարտ), արվեստաբան Դավիթ Ազատյանը (2012 մարտ — 2013 թվականի մայիս), դաշնակահար Դավիթ Բախշիյանը (2019-ի մարտից):
Կազմակերպության նոր վերափոխումը։ 2024 թվականի հունվարի 21-ին տեղի ունեցավ «Արևելքի երկրների մշակույթի կենտրոն» հասարակական կազմակերպության արթահերթ 11-րդ Համաժողովը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կազմակերպության անդամների մեծագույն մասը միացել էր նորաստեղծ «Ազգային» պատմամշակութային հասարակական կազմակերպությանը, Համաժողովը որոշեց հասարակական այդ կառույցին համասեփականության իրավունքով տրամադրել ostarmenia.com կայքը, փոխանցել սոցիալական մի շարք հարթակներ, աջակցել այդ կազմակերպության հայագիտական ծրագրերի իրականացմանը։
Միաժամանակ Համաժողովը որոշեց սահմանափակել Կազմակերպության գործունեությունը Հայաստանում Արևելքի երկրների մշակույթի ներկայացմամբ, ինչպես դա նախատեսվել էր հասարակական կազմակերպության ստեղծման ժամանակ։ Կազմակերպության համանախագահ ընտրվեց Դավիթ Բախշիյանը։
«Արևելք-Հայաստան» Բարեգործական երեկո /31․10․2010 թ․/
Կազմակերպության վաղ անցկացված ամենավառ միջոցառումներից էր «Արևելք-Հայաստան» բարեգործական երեկոն, որը կայացավ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում 2010 թվականի հոկտեմբերի 31-ին։ Այն տեղի էր ունեցել ՀՀ Վարչապետի բարձր հովանու ներքո։ Բարեգործական երեկոյին աջակցել են ՀՀ մշակույթի նախարարությունը և Երևանի քաղքապետարանը։ Միջոցառմանը մասնակցեց շուրջ 1000 մարդ, ելույթներ ունեցան Կոնֆուցիուսի Ինստիտուտի սաները, «Մուշ», «Արմեններ», «Վիկտորիա» պարային համույթները, Ուշուի հայկական ֆեդերացիայի ներկայացուցիչները և մի քանի երգիչներ` նաև Իրանից: Միջոցառումը և նրա հետ կապված աշխատանքները լուսաբանվել են առաջատար լրատվամիջոցների կողմից: Երեկոյի ընթացքում հավաքվել էր 84 հազար դրամ հանգանակություն, որը փոխանցվեց Երևանի «Զատիկ» մանկատանը և Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատանը։
«Չինական Ամանոր» / 04․02․2011թ․/
Ավ. Իսահակյանի անվան գրադարանի հետ համագործակցության շրջանակներում 2011 թվականի փետրվարի 4-ին «Չինական գիտամշակութային կենտրոն» հասարակական կազմակերոպության հետ Ավ.Իսարակյանի անվան Հանրային գրադարանի Կենտրոնական մասնաշենքում համատեղ իրականացվեց «Չինական Ամանոր» միջոցառումը: Կազմակերպության անունից հանդես եկան ՀԿ անդամ Անդրանիկ Ասատրյանը (ներկայացրել է հնդկական պար) և Արմինե Համբարձումյանը (ներկայացրել է կորեական պար):
«Իրան-Հայաստան» միջոցառումներ։ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան հետ համագործակցության շրջանակներում 2011 թվականի մարտի 23-ից 26-ը տեղի ունեցավ «Իրան-Հայաստան» միջազգային ցուցահանդեսը, որի առանցքային միջոցառումն եղավ լուսանկարչական ստեղծագործությունների «Գարուն» մրցույթը։ Զուգահեռաբար սոցիալական հարթակներում անցկացվել էր «Իրան» տեղեկատվական վիկտորինան
Մարտ 26-ն տեղի ունեցավ իրանական Ամանորին` Նովրուզին նվիրված «Իրան – Հայաստան» ցուցահանդեսի պաշտոնական փակման արարողությունը: ԻԻՀ դեսպանի խորհրդական Մոհամմադու Շաքիբան նվերներ հանձնեց ցուցահանդեսի շրջանակներում «Իրան» համացանցային մրցույթի, ինչպես նաև` «Գարուն» լուսանկարների մրցույթի հաղթողներին:
«Ճապոնական երեկոներ»
«Ճապոնիան՝ քո աչքերով» նկարների մրցույթ՝ ցուցահանդեսով 2011 թվականի հոկտեմբերի 21-ին մեկնարկեց «Ճապոնական երեկո» խորագրով միջոցառումների շարքը: Այն անցկացնում է «Արևելքի երկրների մշակույթի կենտրոն» հասարակական կազմակերպությունը և «Ճապոնական ակումբը»:
Առաջին միջոցառմանը, որը տեղի ունեցավ «Չարդաշ» ռեստորանում, մասնակցեցին 10 նկարիչներ՝ 24 նկարներով, որոնք տարբեր ժանրերով պատկերում էին դրվագներ Ճապոնիայից՝ սամուրայներ, գեյշաներ, բնապատկերներ, ճապոնական գեղանկարչության ոճական հմտությունների վերարտադրություներ:
2012 թվականի դեկտեմբերին տեղի ունեցավ «Ամանորը` սամուրայի ոգով» ամանորյա երեկոն, որի ժամկանակ ներկայացվեցին ճապոնական ավանդական պարը, երաժշտությունը, ամանորյա ավանդույթները: ։
Հինդին սովորող ուսանողների հաղթանակը
Հինդիի միջազգային օրվա կապակցությամբ 2013թ․ մայիսի 30-ին Երևանում տեղի ունեցավ մշակութային ցերեկույթ, որին մասնակցեցին Վ.Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական ինստիտուտի, Հումանիտար համալսարանի, ինչպես նաև՝ «Արևելքի երկրիների մշակույթի կենտրոն» հասարակական կազմակերպության՝ հինդին սովորող ուսանողները:
Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան կողմից իրականացվող այդ միջոցառմանը Հասարակական կազմակերպության անունից մասնակցեցին ՀԿ խորհրդի անդամ, հնդկագետ Գայանե Աղամալյանի սաները՝ Զարուհի Բաբայանը և Ալինա Խլգաթյանը: Պատվով կատարելով հանձնաժողովի բոլոր առաջադրանքները՝ նրանք արժանացան երեք մրցանակների, ընդ որում՝ Ալինա Խլգաթյանին շնորհվեց մրցույթի հաղթական երկրորդ տեղը:
Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատան հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաները 2018 թ․ օգոստոսի 10-ին «Արևելքի երկրների մշակույթի կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ հյուրընկալել են «History» երաժշտական խմբին:
«Կանչ փառատոն»
2021 թվականի ապրիլի 10-ից 16-ը սոցկայքերի օնլայն հարթակում անցկացվեց «Կանչ» պատանեկան միջազգային փառատոնը, որին մասնակցեցին 14 երաժիշտ Հայաստանից, Արցախից, Ռուսատանից, Իրանից, Լեհաստանից, Հունաստանից, Խորվատիայից, Ղազախստանից և այլ երկրներից։ Ժյուրիի կազմում էին անվանի երաժիշտներ Լեհաստանից, Իտալիայից և Ռուսատանից։ Հնչեցին նաև բացառիկ կատարումներ և պրեմիերաներ։ Միջոցառումը հասանելի է Փառատոնի ՖԲ էջում։
«Երաժշտական խճանկար»
2019թ ապրիլի 13-ին Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում «Արևելքի երկրների մշակույթի կենտրոն» հասարակական կազմակերպությունը համերգով ազդարարեց OST նախագծի «Երաժշտական խճանկարը» համերգաշարի մեկնարկը:
Հունիսի 8-ին Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի Փոքր դահլիճում կայացավ «Երաժշտական խճանկար» խորագրով դասական երաժշտության ևս մի համերգ
Նվիրատվություն Սևան քաղաքի դպրոցին
2022 թ․ Նոյեմբերի 15-ին Սևան քաղաքի թիվ 6 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Ռուսական լսարանի» պաշտոնական բացման արարողությունը։

