Ad image

 «Ազգային» պատմամշակութային հասարակական կազմակերպության գործունեությունը միտված է ազգային մշակույթի, մշակութային ժառանգության և պատմության պահպանությանը, հանրայնացմանը և պաշտպանությանը, ազգային մշակույթի զարգացմանը։

  Կազմակերպության գործունեության կարևորագույն խնդիրներից են Հայկական մշակույթի և հայկական մշակութային ժառանգության պահպանությունը, զարգացումը և պաշտպանությունը, Հայաստանի, հայկական մշակույթի, հայկական մշակութային ժառանգության և հայ ժողովրդի պատմության հանրայնացումը և միջազգային ճանաչելիության ընդլայնումը։

  Կազմակերպությունը խիստ կարևորում է  Հայաստանում մշտապես բնակվող և ՀՀ քաղաքացի հանդիսացող ազգային խմբերի մշակույթի և պատմամշակութային ժառանգության պահպանություն և զարգացում։

«Ազգային» պատմամշակութային հասարակական կազմակերպությունը բարձր է գնահատում Հայաստանյաց Առաքելական եկեղեցու հայրենանվեր գործունեությունը, նրա պատմական դերակատարությունը և աջակցում է Մայր Եկեղեղու գործունեությանը, նրա գործունեության հանրայնացմանը և միջազգային ճանաչելիության ընդլայնմանը։

   Միաժամանակ հասարակական կազմակերպությունն առաջնորդվում է հավասարության, մարդու իրավունք­ների, խղճի, մտքի ու խոսքի ազատության և համա­մարդկային այլ արժեքներով` օժանդակելով հրապարակայ­նութ­յանն ու ժողովրդա­վարութ­յանը:

 Պետգրանցման համար՝ 211․171․1360465

ՀՎՀՀ՝  02902658

  «Ազգային» պատմամշակութային հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2023 թվականի դեկտեմբերին՝  հայկական մշակույթի, մշակութային ժառանգության և պատմության պահպանությամբ, հանրայնացմամբ և պաշտպանությամբ, ազգային մշակույթի զարգացմամբ մտահոգ ծուրջ երկու տասնկյակ քաղաքացիների կողմից։

 Կազմակերության ստեղծմանը նպաստել է նաև «Արևելքի երկրների մշակույթի կենտրոն» հասարակական կազմակերպության հայագիտական, հայկական մշակույթի պահպանությանը, հանրայնացմանը և զարգացմանը միտված գործունեությունը և ծրագրերը։

  Դեկտեմբերի 12-ին տեղի ունեցավ  Կազմակերպության հիմնադիր ժողովը, նախագահ ընտրվեց պատմաբան Բագրատ Մովսեսյանը: «Ազգային» պատմամշակութային հասարակական կազմակերպությունը ստացավ պետական գրանցումը 2023 թվականի դեկտեմբերի 25-ին։

Գործունեության արդյունավետության համար 2024 թ․ հոլիսի 14-ից գործում է  Կազմակերպության Խորհուրդը /7 խորհրդական/։ 

  «Ազգային» պատմամշակութային հասարակական կազմակերպությունը խիստ կարևորում է համակողմանիորեն և ներդաշնակ զարգացած, հայրենասիրության, պետականության և մարդասիրության ոգով դաստիարակված անձի ձևավորումը։ Այս նպատակով Երևանում և ՀՀ մարզերում իրագործվում են մշակութային, երիտասարդական և կրթադաստիարակչական  հատուկ ծրագրեր։ 

  Կազմակերպությունը հասանելի է այն անձանց և կազմակերպությունների համար, որոնք պատրաստ են աջակցել հայկական մշակույթի պահպանմանն ու զարգացմանը։

Գիտական և մշակութային գործունեություն

 «Ազգային»  ՀԿ-ն կազմակերպում է սովորական  և հեռահար մշակութային միջոցառումներ /փառատոն, համերգ, երեկո, սիմպոզիում և այլն/ իրականացնում գիտաուսումնական ծրագրեր (գիտաժողով, քննարկում և այլն)։

Հայապահպան ծրագրեր

  Կազմակերպությունը հրապարակում և տարածում է Հայաստանի, հայկական մշակույթի, մշակութային ժառանգության և հայ ժողովրդի պատմության  վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև աշխատանքներ է տանում Հայաստանի, հայկական մշակույթի, պատմամշակութային ժառանգության և հայ ժողովրդի պատմության մասին տեղեկատվական նյութերի հավաքագրման, մշակման, վեբ-կայքի, հանրային ցանցերի, տպագրության միջոցով հրապարակման ուղղությամբ։

Ազգային փոքրամասնություններին վերաբերող ծրագրեր

 Հասարակական կառույցը հրապարակում և տարածում է Հայաստանում մշտապես բնակվող և ՀՀ քաղաքացի հանդիսացող ազգային խմբերի մշակույթի և պատմամշակութային ժառանգության վերաբերյալ տեղեկատվությունը, իրականացնում է ազգային խմբերի մշակույթի և պատմամշակութային ժառանգության մասին տեղեկատվական նյութերի հավաքագրման, մշակման, վեբ-կայքի, հանրային ցանցերի, տպագրության միջոցով հրապարակման աշխատանքներ։

Զբոսաշրջային ծրագրեր

  «Ազգային»  ՀԿ-ը  իրականացնում է Հայաստանի միջազգային ճանաչելության խթանման նպատակով զբոսաշրջային ծրագրեր և հեռահար եղանակով ներկայացնում տուրիստական ներուժը։

Սոցիալական ծրագրեր

  Հումանիտար նպատակներով իրականացվում են սոցիալապես անապահով խավերի, հատկապես` մանկատներին, ծերանոցներին, բռնի տեղահանված անձանց աջակցող ծրագրեր։

ostarmenia.com կայքի և սոցհարթակների  տնօրինում

2024 թվականի հունվարի 21-ին տեղի ունեցավ «Արևելքի երկրների մշակույթի կենտրոն» հասարակական կազմակերպության արթահերթ 11-րդ Համաժողովը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կազմակերպության անդամների մեծագույն մասը միացել էր նորաստեղծ «Ազգային» պատմամշակութային հասարակական կազմակերպությանը,  Համաժողովը որոշեց հասարակական նորաստեղծ կառույցին համասեփականության իրավունքով տրամադրել ostarmenia.com կայքը, փոխանցել սոցիալական մի շարք հարթակներ, աջակցել այդ կազմակերպության հայագիտական ծրագրերի իրականացմանը։