Երևան՝ պատմության ու հին հուշարձանների հետքերով
📍Տեղակայում: ԵՐԵՎԱՆ
Հայաստանի մայրաքաղաքի հնագույն հուշարձաններով շրջագայությունը նախատեսված է պատմությամբ և հնագիտությամբ հետաքրքրվողների համար, ինչպես նաև հնարավորություն է տալիս վերհիշել քաղաքի անցյալը:
Էրեբունի ամրոց
Արին բերդի վրա գտնվող հզոր ամրոցը կառուցվել է ուրարտական տերության մեծագույն արքաներից մեկի՝ Արգիշտի I-ի կողմից, մ.թ.ա. 782 թվականին։ Էրեբունին բաղկացած էր պալատական, կրոնական և տնտեսական կառույցներից, որոնք արտացոլում են այդ ժամանակների բարգավաճ քաղաքակրթությունը։ Հնագիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ այստեղ կյանքը շարունակվել է դարեր շարունակ:
Թեյշեբաինի
Ուրարտական այս քաղաք-ամրոցը հիմնադրվել է ք.ա. 685-645 թթ.` Ուրարտուի թագավոր Ռուսա II-ի կողմից։ Եղել է խոշոր վարչատնտեսական կենտրոն, երկհարկ միջնաբերդով, որտեղ տեղակայված են եղել բրուտագործական, զինագործական, մետաղագործական արհեստանոցներ, գինու և գարեջրի մառաններ, հացահատիկի շտեմարաններ, անասնանոցներ, սյունաշար սրահներ ու բնակելի սենյակներ:
Շենգավիթի հնավայր
Ներկայացնում է վաղ բրոնզի դարի մշակութային մի ահռելի շերտ։ Այն եղել է ժամանակի հզոր ու առաջադեմ բնակավայրերից մեկը՝ զարգացած տնտեսությամբ ու մշակույթով։ Քաղաքը շրջապատված է եղել հզոր պարսպով, ունեցել է տաճարային համալիչ, կանոնավոր կացարաններ՝ կլոր հատակագծով սենյակներով և ուղղանկյուն սրահով, հազարաշեն երդիկով ու կենտրոնական օջախով։
Ծառայություններ և պայմաններ
⏳ Տևողությունը՝ 2,5–3 ժամ
↔️ Երթուղին՝ ~12 կմ
🍽️ Սնունդ և հարմարություններ
- 💧 Խմելու ջուր — ներառված
- 📸 Նախատեսված են լուսանկարային կանգառներ
- 🍽️ Ճաշի ընդմիջում չի նախատեսված
🎟️ Մուտքի տոմսեր
- Էրեբունի ամրոց — 1500 դրամ
- Թեյշեբաինի — 1000 դրամ
- Շենգավիթի հնավայր — 1000 դրամ



