Միջազգային փառատոնի ժյուրին ավարտել է մասնակցիների ընտրությունը և կազմել ցուցակներն ըստ տարիքային խմբերի։ Ինչպես տեղեկացրեց “Կանչի” հիմնադիր Դավիթ Բախշիյանը, ընտրության ժամանակ հիմնական ուշադրությունը դարձվել է կատարման տեխնիկայի վրա։
“Եղել են դեպքեր, երբ ուղարկած տեսանյութերը չեն համապատասխանել մեր նվազագույն պահանջներին։ Առկա էր կամ որակի, կամ տևողության, կամ էլ կատարման խնդիր”,- ասաց նա։
Փառատոնի մասնակիցների հայտերի ընդունման փուլը ավարտվել է մարտի 31-ին։ Հաշվի առնելով COVID-19 համավարակի հետ կապված սահմանափակումները, առաջին “Կանչը” տեղի է ունենում հեռավար ձևաչափով։ 11-ից 19 տարեկան պատանի երաժիշտները հնարավորություն ունեցան ուղարկել իրենց տեսանյութերը ժյուրիին։ Պահանջվում էր վարպետորեն կատարել երաժշտական ստեղծագործությունները և ապահովել տեսանկարահանման նվազագույն պայմանները։ Հայտերը ուղարկվել են շուրջ 7 երկրներից՝ Արցախից, Հայաստանից, Ռուսաստանից, Լեհաստանից, Խորվաթիայից, Սլովենիայից և Ուզբեկստանից։
Ըստ հաստատված հայտերի կազմվել է երեք տարիքայիւն խումբ՝ A խումբ – 11 մինչև 13 տարեկան, B խումբ – 14 մինչև 16 տարեկան, C խումբ – 17 մինչև 19 տարեկան:
Ներսիսյան Մարիա, ՀԱՅԱՍՏԱՆ (11 տ․)
Դոբրինիևսկա Յուլիա, ԼԵՀԱՍՏԱՆ (11 տ)
Կորոտկովա Վարվարա, ՈւԶԲԵԿՍՏԱՆ (11 տ)
Ավանեսյան Մանե, ԱՐՑԱԽ (11 տ)
Զաքարյան Նարե, ՀԱՅԱՍՏԱՆ (12 տ)
Լուցենկո Ալյոնա, ՌՈւՍԱՍՏԱՆ (12 տ)
Ասմանգուլյան Արամ, ՀԱՅԱՍՏԱՆ (13 տ)
B խմբի մասնակցիներն են
Ֆանյեկ Իվա, ԽՈՐՎԱԹԻԱ (14 տ)
Հաքիմ Նաոմի, ԼԵՀԱՍՏԱՆ (14 տ)
Կարպովա Մարիա, ՌՈւՍԱՍՏԱՆ (15 տ)
Կուրակինա Սոֆիա, ՌՈւՍԱՍՏԱՆ (15 տ)
Սելվեսիուկ Միխալ, ԼԵՀԱՍՏԱՆ (16 տ)
Խվաստինյակ Յակուբ, ԼԵՀԱՍՏԱՆ (16 տ)
C խմբի մասնակիցներն են
Դունիեց Ալեքսանդր, ԼԵՀԱՍՏԱՆ (19 տ)
Մակովաց Լարա, ԽՈՐՎԱԹԻԱ (17 տ)