Menu Close

Դեպի Լոռի․ Ստեփանավանի դենդրոպարկ, Լոռե բերդ, ռուսական եկեղեցի և Պուշկինի լեռնանցք

📍Տեղակայում՝ ԼՈՌԻԻ ՄԱՐԶ

Շրջագայությունը հաճելի կլինի նրանց, ովքեևր սիրում են բերդեր, հնավայրեր, անտառային տարածքներ և պատմական վայրեր։

ԾՐԱԳՐՈՒՄ

Ստեփանավանի դենդրոպարկը 1931 թվականին  հիմնադրել է լեհ ինժեներ-անտառագետ Էդմոն Լեոնովիչը։ Բուսաբանական այգու տարածքը կազմում է շուրջ 35 հա։ Այգու 17.5 հա տարածքը բնական անտառ է, իսկ 15 հա դեկորատիվ ծառեր։ Ստեփանավանի Դենդրոպարկը Հարավային Կովկասում միակն է, որ բնական անտառից վերածել են այգու:

Լոռե բերդը հիմնադրվել է Դավիթ Անհողինի կողմից, թվագրվում է մոտավորապես՝ 1005 – 1020 թվականներին։ 1065 թվականինԿյուրիկե Ա-ն (1049—1089 թթ.) Լոռին դարձրեց Կյուրիկյան թագավորության մայրաքաղաք: XVIII դ. վերջին Լոռին կորցրեց բերդի նշանակությունը, դարձավ սովորական ամրոց, ուր բնակություն հաստատեցին տարբեր վայրերից տեղահանված գաղթականներ, և հենց միջնաբերդում առաջացավ համանուն գյուղը։ Չնայած բերդն անխնա կերպով ավերվել է, սակայն պահպանվել են նրա մի քանի հատվածներ, որոնցից ուշագրավ են բաղնիքները և մատուռ-դամբարանը: Բնակելի թաղամասում բացված տներում առանձնանում են պատերի որմնանկարները, որոնք ի տարբերություն ժամանակամերձ ուրիշ հուշարձանների, աշխարհիկ բնույթի են: Լոռի բերդը տեղակայված է գեղատեսիլ կիրճերի հատման մասում

Սբ. Նիկոլայ ռուսական եկեղեցի կամ Ամրակից եկեղեցին հիմնադրվել է 1879 թ.  Վրաստանից այստեղ տեղափոխված 26 սլավոնական ընտանիքները դեռ 1852թ. այստեղ հիմնել են Նիկոլաևկա կամ Նովոնիկոլաևկա գյուղը։  1938թ. վերանվանվել է Կիրով, իսկ ավելի ուշ ստացել հին պատմական անունը՝ Ամրակից: Եկեղեցին իր խաչային հորինվածքով պատկանում է մոդեռն ճարտարապետության նեոռուսական ուղղությանը: Սբ. Նիկոլայ եկեղեցին վնասել է 1988թ.  երկրաշարժը։

Պուշկինի լեռնանցքը Լոռու մարզի կախարդական անկյուններից մեկն է, որը գտնվում է Բազումի լեռնաշղթայի գրկում՝ ծովի մակերևույթից 2037 մետր բարձրության վրա: Լեռնանցքն իր անվանումը ժառանգել է մեծն ռուս բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի պատվին՝ նշանավորելով նրա կարճ, բայց խորհրդանշական կանգառը 1829 թվականին: 1937 թվականին բանաստեղծի մահվան 100-րդ տարելիցին Բազումթառ (Բեզոբդալ) լեռան գագաթին քանդակագործ Սմբատ Սարգսյանի և ճարտարապետ Գեորգի Մուրզայի կողմից կանգնեցվել է հուշարձան-աղբյուր՝ բրոնզե հարթաքանդակով, որում պատկերված է ռուս գրականության երկու հանճարների հանդիպումը։

⏳ Տևողությունը՝ 10+ ժամ

↔️  Հեռավորությունը Երևանից՝ 120 կմ


💰 Շրջագայության արժեքի հաշվարկ

Շրջագայության հաշվարկ
Շրջագայության տեսակ
Տրանսպորտ

⚠️ Գործում են զեղչեր ՀՀ քաղաքացի հանդիսացող նախադպրոցական, դպրոցական տարիքի երեխաների, ուսանողների, թոշակառուների, հաշմանդամների, Արցախից բռնի տեահանվածների համար։


📞 Ինչպես գրանցվել

Գրեք WhatsApp-ին կամ Тelegram-ին +37499059950 կամ ամրագրեք էլ․փոստով.

    Երթուղի՝ L01