Menu Close

Ղափամա ազգային ուտեստը լցոնած դդումով աղանդ է, որը հիմնականում պատրաստում են աշնանը, ինչպես նաև Սուրբ Ծննդյան տոներին: Ազգային ավանդույթներով հաճախ մատուցվում էր հարսանեկան սեղանին ՝ որպես առատության խորհրդանիշ: Ժամանակին միջուկը պատրաստել են նաև ձավարով, մսով, թարմ մրգերով, բայց ամենահայտնի տարբերակը դդումի մեջ լցոնած բրինձն է՝ չրեղենի, ընկուզեղենի ու մեղրի հետ:

Բաղադրություն

դդում
բրինձ – 0.5 կգ
ծիրանաչիր – 100 գ
սալորաչիր – 100 գ.
պիստակ – 100 գ
յուղ- 1 թ.գ.
մեղր — 1/2 բաժակ
դարչին
բահար

Պատրաստման եղանակ

Կտրել դդումի պոչի հատվածը՝ այնպես, որ այն ունենա կափարիչի տեսք և հեռացնել կորիզները: Ցանկալի է, որ դդումն ունենա բարակ կեղև, որպեսզի այն հեշտ եփվի ու հյութալի ստացվի:

Ապա խաշել բրինձը 10 րոպե՝ ավելացնելով աղն ըստ ճաշակի: Բրինձը պետք է լինի կլորավուն, որպեսզի կպչողականությունը մեծ լինի ու կտրատելիս  շերտավոր տեսք ստացվի: Կարևոր է չրերի ճիշտ ընտրությունը. հարկավոր է, որ դրանք լինեն և՛ քաղցր, և՛ թթու համերի: Ծիրանաչիրն ու սալորաչիրը պիստակի ու ընկույզի հետ միասին տապակել կարագով, ապա ավելացնել այնքան մեղր և մի պտղունց դարչին:

 Խաշած բրինձն ու տապակած չրեղենը խառնել ու լցնել դդումի մեջ: Ղափաման դնել 200° ջեռոցում 30-40 րոպե՝ կախված դդմի մեծությունից:

Մատուցել սառը վիճակում՝ ցանկալի է, քաղցր գինով ։

։