Հայկական մշակույթը հայ ազգի կենսագործունեության տարատեսակ դրսևորումներն են՝ հիմնված ինքնաճանաչման, ինքնարտահայտման և հմտությունների ու կարողությունների կուտակման վրա: Այն հավաքածուն է խորհրդանիշների, հավատալիքների, համոզմունքների, արժեքների, նորմերի և վարքի օրինաչափությունների, որոնք բնութագրում են ազգի կյանքը:
Ընդհանուր առմամբ՝ հայկական մշակույթը քրիստոնեական քաղաքակրթության մեջ ինքնուրույն կառույց է, պատկանում է նրա արևելյան ճյուղին:
Իր բնույթով հայկական ազգային մշակույթը էթնիկական մշակույթի զարգացման բարձրագույն ձևն է, որը բնութագրվում է սոցիալական համերաշխության վրա հիմնված յուահատուկ մշակութային համակարգի առկայությամբ և հայերի համակեցության փորձով ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ այլ երկրներում:
Մշակույթի բարձր մասնագիտական մակարդակի առկայությունը այն բարձրացրեց համաշխարհային նշանակության մակարդակի, մասնավորապես `համաշխարհային քաղաքակրթությանը նպաստելու կարողության: Հայ ազգային մշակույթը միշտ կապված է սոցիալական իր անմիջական կրողի՝ հայ ժողովրդի հետ:
ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Հայ ազգի նյութական մշակույթը հիմնված է բանական, վերարտադրողական գործունեության տեսակի վրա, արտահայտվում է օբյեկտիվ-առարկայական տեսքով և բավարարում է յուրաքանչյուր հայի առաջնային կարիքները:


Հայ ազգի հոգևոր մշակույթը հիմնված է ռացիոնալ, ստեղծագործական տեսակի գործունեության վրա, արտահայտված է սուբյեկտիվ ձևով և բավարարում յուրաքանչյուր հայի երկրորդական կարիքները։
Հայերի գեղարվեստական մշակույթը հիմնված է իռացիոնալ, ստեղծագործական տեսակի գործունեության վրա, արտահայտվում է ինչպես օբյեկտիվ-առարկայական, այնպես էլ սուբյեկտիվ տեսքով և բավարարում մարդու երկրորդական կարիքները:


Ֆիզիկական կուլտուրան հիմնված է ռացիոնալ, ստեղծագործական տեսակի գործունեության վրա, արտահայտված է սուբյեկտիվ (մարմնական) ձևով և բավարարում անձի առաջնային կարիքները:
Էլիտար կամ բարձր մշակույթը ստեղծում են հայկական հասարակության արտոնյալ մասը կամ դրա պատվերով՝ պրոֆեսիոնալ ստեղծագործողները: Որպես կանոն, այն առաջ է անցնում միջին կրթվածության անձի ընկալման մակարդակից: Պետականության բացակայության պայմաններում հայերի էլիտար մշակույթը անցավ լուրջ փորձությունների միջով և գրեթե ամբողջովին վստահվեց հայ հոգևորականությանը:
Հայկական ժողովրդական մշակույթը կամ ֆոլկլորը կերտվել է անանուն ստեղծագործողների կողմից, որոնք չունեին մասնագիտական պատրաստվածություն։ Կազմավորվելով հայ ժողովրդի ծագման հետ միասին ՝ այն անցել է իր զարգացման դարավոր ուղին ՝ միաժամանակ պահպանելով տեղական որոշակի ավանդույթներ։
Զանգվածային հայկական մշակույթը չի արտահայտում հայ մտավորականության նրբաճաշակությունը կամ ժողովրդի հոգևոր որոնումները։ Սա արվեստ է յուրաքանչյուրի համար, և միտված է ծառայելու գումար վճարողների ճաշակին ու կարիքներին: Ի տարբերություն էլիտար մշակույթի, այն ունի ավելի մեծ լսարան, իսկ ժողովրդական մշակույթի հետ համեմատած ՝ միշտ հեղինակայինն է: Զանգվածային հայկական մշակույթը նախատեսված է մարդկանց անմիջական կարիքները բավարարելու համար, արձագանքում է ցանկացած նոր իրադարձության և ձգտում է արտացոլել այն: Նրա նմուշներն արագորեն կորցնում են իրենց արդիականությունը, դուրս գալիս մոդայից:
ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

- Բրոնզեդարյան շրջան (մ․թ․ա․ IV- II հազարամյակ)
- Ուրարտական շրջան (մ․թ․ա IX-VII դարեր)
- Երվանդունյաց շրջան (մ․թ․ա VI – III դարեր)
- Հայկական Հելլենիզմի շրջան (մ․թ․ա II- մ․թ III դարեր)

- Վաղքրիստոնեական շրջան կամ “Ոսկե դար” (IV-V դդ)
- Մարզպանական շրջան (IV-VII դդ)
- Բագրատունյաց շրջան (VIII-XI դդ)
- Զաքարյանների շրջան, “Արծաթե դար” (XII-XIII դդ)
- Կիլիկյան շրջան (XI-XV)
- Ուշ միջնադար կամ Խավարի դարաշրջան (XiV-XVII դդ)

- Վերանորոգություն (XVII – XVIII դդ)
- Հայկական Դասականություն (XVIII դ- XIX դ սկիզբ)
- Հայկայան ռոմանտիզմ (XIX դ․ կեսեր)
- Հայկական ռեալիզմ (XIX դ․ 2-րդ կես)
- Հայկական Իմպրեսիոնիզմ – XIX դարի 70-80-ականներ
- Հայկական սիմվոլիզմ ու նեոռեալզիմ (XX դ․ սկիզբ)

- Խորհրդային շրջան (1921-1990)
- Հայկական մոդեռնիզմ
- Հայկական Պոստմոդեռնիզմ
- Փոփ Արտ