Հայերը հնագույն ազգերից են, որոնք առաջացել և մինչև մ.թ.ա. VI դարը ձևավորվել են Արևմտյան Ասիայում՝ Հայկական լեռնաշխարհի տարածքում: Նրանք անցան ազգի զարգացման բոլոր փուլերը՝ սկսած նախնդարյան հասարակության համակարգից մինչև կապիտալիզմ և սոցիալիզմ, ստեղծեցին իրենց սեփական պետականությունը:
Մարդաբանական տեսակը
Մարդաբանորեն հայերը պատկանում են կովկասյան մեծ ցեղի հարավային ճյուղի մերձավորասիական կամ արմենոիդ տիպին, որի ձևավորումը ժամանակագրորեն համընկնում է նեոլիթի դարաշրջանին: Հայերի գենետիկական կառուցվածքը բաղկացած է երկու բաղադրիչներից։ Կեսը կովկասյան է, որը եղել է քարի դարի շրջանում, և մյուս կեսը՝ նեոլիթյան, այսինքն՝ մտել է այս տարածաշրջան մոտավորապես 8 հազար տարի առաջ։
Հիմք ընդունելով Հայկական բարձրավանդակում հնագիտական պեղումներով ձեռք բերված ու տարբեր դարաշրջաններից վկայված ոսկրանյութի բաղադրության վերլուծությունները և համեմատելով դրանք ժամանակակից հայերի համապատասխան տվյալների հետ՝ գիտականորեն հիմնավորված է, որ անտիկ շրջանից սկսած՝ ժամանակակից հայերի և նրանց հնադարյան խմբերի գենետիկական բնութագրերը համարյա չեն փոխվել։
Հին ժամանակներում ցեղային միգրացիաները զգալի փոփոխություններ չեն առաջացրել Հայկական լեռնաշխարհի բնակիչների միջին մարդաբանական ցուցանիշների մեջ, հետեւաբար, այստեղ պահպանվել է հնագույն տեղական տեսակը:
Որտե՞ղ են բնակվում
Հայերը մեծամասնություն են կազմում Հայաստանի և փաստացի անկախ Արցախի Հանրապետություններում, որոնք հանդիսանում են ազգային պետություններ։ Այստեղ ապրում է շուրջ 3 միլիոն հայ։
Իրենց բարդ և երկար պատմության առանձնահատկություններից ելնելով՝ հայերի որոշակի հատված գործնականում սփռված է ամբողջ աշխարհով (8-9 միլիոն մարդ): Հայկական սփյուռքի ամենամեծ կենտրոններ են Ռուսաստանը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Վրաստանը, Իրանը, Գերմանիան, Ուկրաինան, Լիբանանը, Բրազիլիան և Սիրիան։
Մեկից ավելի միլիոն հայեր ապրում են Ռուսաստանում և ԱՄՆ-ում: Աշխարհի մնացած երկրներում հայերի թիվը տատանվում է մի քանի հարյուրից մի քանի տասնյակ կամ նույնիսկ հարյուր հազարավորների:
Բացի Իրանի և նախկին խորհրդային երկրների գաղթավայրերից, մնացած գաղթավայրերը ստեղծվել են հիմնականում 1894-1922 թվականներին Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության հետևանքով։
Ինչո՞վ են յուրահատուկ
Հայ ժողովրդի աշխարհաքաղաքական դիրքն իր կնիքն է դրել նրա ամբողջ պատմության վրա: Գտնվելով ասիական և եվրոպական աշխարհների սահմանում` հայերեը հնագույն ժամանակներից հաղորդակցվել են Արևմուտքի և Արևելքի մշակույթին, և բուն հայկական մշակույթը յուրացրել է այդ քաղաքակրթությունների շատ տարրեր:
Դրա հետ միասին Հայկական լեռնաշխարհի տարածքը, իր աշխարհագրական դիրքի հետևանքով, բազմիցս է ենթարկվել արևմուտքից արևելք շարժվող նվաճողների, իսկ ավելի հաճախ` արևելքից եկած նվաճողների ասպատակությունների: Այդ հանգամանքը մեծապես կողմնորոշեց հայերի անցած ուղու օրինաչափություններն ու առանձնահատկությունները: Աշխարհաքաղաքական գործոնը չի կորցրել իր նշանակությունը նաև արդի դարաշրջանում:
Պատմական դարաշրջանների ընթացքում, չնայած կրոնների փոփոխությանը և արտաքին ուժեղ ազդեցություններին, ակնհայտ է նաև լեռնաշխարհի բնակիչների մշակութային շարունակականությունը, այսինքն հայերը Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակիչների անմիջական ժառանգներն են։
Ինչ հավատքի են
Հավատացյալ հայերը մեծամասամբ քրիստոնյաներ են։ Մեծամասնությունը Հայաստանեաց Առաքելական Եկեղեցու հետևորդ է։ Այն դավանաբանական առանձին ուղղություն կազմող Արևելաքրիստոենական եկեղեցիներից մեկն է։
Հայաստանում քրիստոներությունը տարածել են երկու առաքյալները՝ Թադեոսը և Բարդուղիմեոսը։ 301 թվականին Հայաստանը դարձավ առաջին պետությունը, որը պաշտոնապես ընդունեց այն որպես պետական կրոն։
Հայերի նշանակալից մասը կաթոլիկներ են, ուղղափառ կամ բողոքական: XX դարի վերջում հայերի մեջ լայն տարածում են գտել նաև տարբեր աղանդներ։
Փոքր թիվ են կազմում մահմեդականություն դավանող (հիմնականում սունի) հայերը: Նրանց ստվար մասը ծպտյալ է, թաքցնում է իրական արմատները։ Նրանք բնակվում են հիմնականում Թուրքիայի տարածքում։ Այստեղ նրանց թիվը հասնում է 5 – 7 միլիոնի: Ծպտյալ հայերը հիմնականում բնակվում են Արևմտյան Հայաստանի տարածքում, որոշակի քանակությամբ նաև Կիլիկիայում։ Նրանք ցեղասպանությունից փրկվելու համար թուրքացվել, քրդացվել կամ արաբացվել են:
Ինչ բնավորություն ունեն
Հայերի ազգային բնավորության գծերը սովորաբար ներառում են աշխատասիրություն, նվիրվածություն, էներգիա, ձեռնարկատիրություն, դիմացկունություն, կյանքի նոր իրողություններին արագ հարմարվելու ունակություն: Նրանք հատուկ կիրք ունեն սովորելու և արհեստների նկատմամբ, հարգում են գրավոր մշակույթը, նվիրված են իրենց լեզվին, տանը և ընտանիքին:
Նրանք բնավորությամբ արագ բռնկվող են և գոռոզ, հեշտասեր, բայց նաև բարեսիրտ և խաղաղ, հյուրընկալ, սիրում են երաժշտություն և նուրբ հումոր: Միևնույն ժամանակ, հայերին բնորոշ է զարգացած անհատականությունը, ոչ մեկին չհնազանդվելու ցանկությունը:
Ինչ լեզվով են խոսում
Հայոց լեզուն պատկանում է հնդեվրոպական լեզուների ընտանիքին՝ որպես առանձին անկախ ճյուղ։ Ամենամոտ տարածական կապեր հայտնաբերվել են հունական, հնդկական և սլավոնական լեզուների, ինչպես նաև իրանական, փռյուգական և խեթիթա-լուվական լեզուների հետ։
405 թվականին ականավոր դաստիարակ Մեսրոպ Մաշտոցի կողմից ազգային այբուբենի ստեղծումը, որն այսօր օգտագործվում է գրեթե անփոփոխ։ Այն հսկայական դեր խաղաց հայկական բնօրինակ մշակույթի զարգացման, էթնիկական ինքնության պահպանման և հետագայում հայկական համայնքների միջև սերտ կապերի պահպանման գործում: