Menu Close

Վարդ տոլմա

 

«Վարդ» տոլման  հայկական խոհանոցի ավանդական ուտեստներից մեկն է։  Ուտեստում օգտագործվում է խմոր

Բաղադրություն

աղացած միս – 600 գ,
սոխ – 1-2 հատ,
ջուր – 2-3 ճ. գդ.,
բուսայուղ – 1 ճ. գդ.,
մաղադանոս կամ համեմ
խմոր.
ալյուր – 5 բաժակ,
ջուր – 1.5 բաժակ,
աղ – 0.5 թ. գդ.,
սոուս.
սոխ – 1 հատ,
բուսայուղ,
տոմատի մածուկ – 2 ճ. գդ.

Պատրաստման եղանակ

Ջուրը, ալյուրը և աղը խառնել, պինդ խմոր հունցել: Թողնել 30 րոպե, ապա նորից հունցել և բաժանել երկու գնդի:

Կտրատել սոխը, կանաչին և ավելացնել աղացած մսին: Համեմել աղով և պղպեղով , ավելացնել մի փոքր ջուր, մի գդալ ձեթ  և խառնել:

Խմորը բարակ բացել: Խճողակը համաչափ տարածել խմորի վրա և ռուլետանման փաթաթել: Կտրատել 3-5 սմ հաստությամբ կտորների և շարել կաթսայի մեջ: Ավելացնել  ջուր այնպես, որ խմորները կիսով չափ մնան ջրի մեջ: Եփել մարմանդ կրակով 20 րոպե:

Սոուսի համար տապակել մանրացրած  սոխը, ավելացնել տոմատի մածուկ, աղ, պղպեղ: Եփված խմորիկների վրա լցնել սոուսը: Կարելի է նաև սոուսը մատուցել առանձին: