Меню Закрыть

«Գառնի յարախ» անվանումն առաջացել է Գառնու երախ (Գառնու ձոր) արտահայտությունից՝ պատրաստման ձևի համար:

Բաղադրություն

աղացած տավարի միս — 500գրամ
լոլիկ — 500 գրամ
սմբուկ — 1կգ 
կարագ- 50 գրամ 
բուսայուղ — 150-300 մլ
սոխ — 1 հատ
համեմունքներ
մաղադանոս

Պատրաստման եղանակ

Սմբուկը երկարությամբ կտրել, բայց ոչ մինչև վերջ: Միջուկը հանել, իսկ սմբուկը դնել աղաջրի մեջ 30 րոպե , որպեսզի դառնությունը կորի: Երկու կողմից տապակել բուսայուղով և թողնել սառչի:
Սոխը մանր կտրատել և տապակել կարագով: Ավելացնել միսը, համեմել, ապա ավելացնել մանրացված մաղադանոսը: Սմբուկի մեջ լցնել միսը, իսկ վրան դնել լոլիկի մանրացված կտորները: Եփել 160° ջեռոցում 40 րոպե: Կարելի է մատուցել և՛ տաք, և՛ սառը վիճակում: