Меню Закрыть

Կոնչոլ

Կոնչոլը հայկական ավանդական շատ պարզ ու համեղ ապուր է, որը պատրաստում էին չորացած հացն օգտագործելու համար:

Խաշ

Խաշը հնագույն հայկական ուտեստներից է, որը տարածում է ստացել Կովկասում և Անդրկովկասում: «Խաշ» անվանումը, ըստ ամենատարածված վարկածի, առաջացել է հայերեն «խաշել» բառից:

Բազրկանի

Բազրկանին մեզ է հասել մուսալեռան խոհանոցից:  Թեթև ամառային այդ ուտեստը հավանաբար իրանական ծագում ունի, քանի որ անունը նշանակում է«վաճառական»:

Խաշիլ

Խաշիլը  Հայաստանի մի շարք մարզերում տարածում ունեցող ուտեստ է: Այն համարվում է էթնիկ հայկական նախաճաշ, որի հիմնական բաղադրիչներն են՝ փոխինձը, կաթը կամ չորաթանը, յուղը կամ կարագը, սոխառածը: Որոշ շրջաններում տարածված է նաև «Եփութուխ» անունով:

Տարեհաց

Տարեհաց (հայերեն բառացի նշանակում է տարի-հաց), հայկական ազգային հաց է, ավանդաբար թխվում է Հայաստանում և հայկական սփյուռքում Հայկական Ամանորի սեղանին պարտադիր է ունենալ Տարեհաց, այլ անուններով՝ տարի, տարինհաց, կրկենե, դովլաթ, միջինքի կլոճ, տալաուզի, ուփուռնիկա, ղալաչի և այլն։

Մշոշ

Մշոշ ազգային կերակրատեսակը Վանա հարուստ խոհանոցի բաղադրատոմսերից է: Գլխավոր բաղադրիչը ոսպն է, որին միանում են դդում,կանաչ լոբի կամ բազուկ