Menu Close

Ճանապարհորդություն ժամանակի միջով․ Շենգավիթից մինչև Գեղարդավանք

Բացահայտեք հայկական քաղաքակրթության հազարամյակների պատմությունը՝ Շենգավիթից մինչև Գեղարդավանք։ Այցելեք հնագույն բնակավայրեր, Էրեբունի ամրոցը, Գառնիի հեթանոսական տաճարը և Գեղարդավանքը՝ հետևելով Հայաստանի պատմական ու մշակութային զարգացման ուղուն բրոնզի դարից մինչև քրիստոնեական միջնադար։

Երևան․ բացահայտելով քարի, արևի և պատմության քաղաքը

Բացահայտեք Երևանը՝ աշխարհի ամենահին մայրաքաղաքներից մեկը։ Այցելեք քաղաքի գլխավոր տեսարժան վայրերը, ծանոթացեք նրա ավելի քան 2800-ամյա պատմությանը, ճարտարապետությանը և մշակույթին ու զգացեք Հայաստանի մայրաքաղաքի յուրահատուկ ու հյուրընկալ մթնոլորտը։

Բացահայտելով հայկական դրամի պատմությունն ու գաղտնիքները

Պատմաբանի ուղեկցությամբ բացահայտեք հայկական դրամի պատմությունը՝ հնագույն թագավորությունների մետաղադրամներից մինչև ժամանակակից դրամ։ Յուրաքանչյուր ցուցանմուշ պատմում է Հայաստանի պատմության, մշակույթի և պետականության մասին։

Հայաստանի պատմության թանգարան․ հազարամյակների ճանապարհորդություն մեկ այցելությամբ.

Փորձագետի ուղեկցությամբ այս էքսկուրսիայի ընթացքում ընդամենը երկու ժամում կանցնեք հայ ժողովրդի հազարամյակների պատմության ճանապարհով, կծանոթանաք նրա հարուստ մշակույթին և կբացահայտեք հայկական քաղաքակրթության եզակի ժառանգությունը։

Դեպի Լոռի․ Ստեփանավանի դենդրոպարկ, Լոռե բերդ, ռուսական եկեղեցի և Պուշկինի լեռնանցք

Բացահայտեք Լոռու բնությունն ու պատմությունը՝ այցելելով Ստեփանավանի դենդրոպարկը, հնագույն Լոռե բերդը և տարածաշրջանի պատմական եկեղեցիները։ Երթուղին ավարտվում է գեղատեսիլ Պուշկինի լեռնանցքում, որտեղ Լոռու գեղեցկությունը բացահայտվում է իր ամբողջ հմայքով։

Պատմության, բնության և համերի ներդաշնակությունը Սևանի ափին

Սևանա լճի ափերով այս հետաքրքիր ճանապարհորդությունը հնարավորություն կտա տեսնել միջնադարյան վանքեր, խորհրդավոր բերդ, լեգենդար խաչքարեր և համտեսել անուշաբույր տեղական պանիրներ։ Վայելեք պատմության, բնության և համերի ներդաշնակությունը Սևանի ափին։ Իսկ ամռանը ցանկության դեպքում կարող եք նաև լողալ Սևանա լճում կամ զբոսնել զբոսանավով։

Արմավիրի պատմությունն ու ժառանգությունը․ հնավայրեր, թանգարաններ և աշխարհի ամենամեծ եզդիական տաճարը

Բացահայտեք Արմավիրի պատմական ժառանգությունը՝ այցելելով Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը և Մեծամորի հնագիտական արգելոց-թանգարանը։ Ծանոթացեք հայ ժողովրդի հաղթական պատմությանը, հազարամյակների վաղեմություն ունեցող քաղաքակրթություններին և տարածաշրջանի հարուստ մշակութային ժառանգությանը։

Արարատ․ Դվինի ավերակներ, Հրեշտակների հովիտ, լեգենդար վանքեր և գինի

Բացահայտեք Արարատի մարզի պատմամշակութային և բնական ժառանգությունը։ Ձեզ սպասում են Դվինի՝ Հայաստանի միջնադարյան մայրաքաղաքներից մեկի ավերակները, գեղատեսիլ կիրճեր, հինավուրց բերդեր և լեգենդար վանքեր, որոնք դարեր շարունակ պահպանել են երկրի հարուստ պատմությունը։ Երթուղին համատեղում է մշակութային ժառանգությունը, տպավորիչ բնապատկերները և Արարատյան դաշտի գինեգործական ավանդույթներին ծանոթությունը, որտեղ հնարավորություն կունենաք համտեսելու տեղական գինիներ։

Արագածի հարավային լանջերի գանձերը․ Ամբերդի ամրոց, խորհրդավոր դամբարաններ և վանքեր

Այս հետաքրքիր շրջայցի ընթացքում դուք կայցելեք Արագածոտնի մարզի ամենանշանակալի պատմական վայրերը՝ հզոր ամրոցներ, միջնադարյան վանքեր, արքայական դամբարաններ և եզակի հնավայրեր՝ բացահայտելով Հայաստանի դարավոր պատմության ու մշակույթի արժեքավոր էջերը։ Ագարակի հնավայր, Աղձքի դամբարան, Տեղերի վանք և Ամբերդ

Ճանապարհորդություն դեպի Երևանի հնագույն ակունքները

Հայաստանի ներկայիս մայրաքաղաքի հնագույն հուշարձաններով շրջագայությունը նախատեսված է ոչ միայն հնագիտությամբ և պատմությամբ հետաքրքրվողների համար, այլ նաև լավագույն առիթ է վերհիշել սեփական ժողովրդի և քաղաքի անցյալը։