Menu Close

Ծաղկաձոր․ Թեղենիսի գագաթներ, Կեչառիս և լեռնային տեսարաններ

Բացահայտեք Ծաղկաձորը՝ Հայաստանի հայտնի լեռնային հանգստավայրը։ Այցելեք Կեչառիսի վանական համալիրը, Օրբելի եղբայրների տուն-թանգարանը, բարձրացեք Թեղենիսի լանջերը ճոպանուղով և վայելեք լեռների ու անտառների տպավորիչ տեսարանները։ Պատմություն, բնություն և հանգիստ՝ մեկ երթուղում։

Գյումրի․ ճանապարհորդություն վարպետների և ավանդույթների հին քաղաքում

Գյումրին՝ Հայաստանի մշակութային մայրաքաղաքը, գրավում է իր հին փողոցներով, սև տուֆից կառուցված շենքերով և յուրահատուկ մթնոլորտով։ Էքսկուրսիայի ընթացքում կբացահայտեք Կումայրիի պատմական թաղամասը, Սև բերդը, Վարդանանց հրապարակը և քաղաքի հարուստ պատմամշակութային ժառանգությունը։

Հայաստանի վեց գոհարները մեկ օրում․ Սևան, Դիլիջան, Գառնի և Գեղարդ

Բացահայտեք Հայաստանի վեց ամենահայտնի տեսարժան վայրերը մեկ օրում։ Այցելեք Գառնիի հեթանոսական տաճարը, Գեղարդավանքը, «Քարերի սիմֆոնիան», Սևանա լիճը, Դիլիջանի անտառները և Հաղարծնի վանքը։ Պատմություն, բնություն և մշակույթ՝ մեկ անմոռանալի ճանապարհորդության ընթացքում։

Տաթևից մինչև Արենի․ ճախրանք կիրճերի, վանքերի և գինու աշխարհում

Բացահայտեք Հայաստանի հարավի գլխավոր տեսարժան վայրերը՝ Տաթևի վանքը, Շաքիի ջրվեժը և Արենին։ Վայելեք «Տաթևի թևեր» ճոպանուղու տպավորիչ ուղևորությունը, Որոտանի կիրճի գեղեցիկ տեսարանները և ծանոթացեք հայկական գինեգործության հնագույն ավանդույթներին։

Արարատ, Արենի և Նորավանք․ գինու, պատմության և կարմիր ժայռերի ճանապարհով

Բացահայտեք Հայաստանի հարավի գլխավոր տեսարժան վայրերը՝ Խոր Վիրապը, Արենին և Նորավանքը։ Վայելեք Արարատի հիասքանչ տեսարանները, ծանոթացեք հայկական գինեգործության հնագույն ավանդույթներին, այցելեք Թռչունների քարանձավ և բացահայտեք միջնադարյան ճարտարապետության գլուխգործոցներից մեկը՝ Նորավանքը։

Հայաստանի բնությունն ու ժառանգությունը. Սևան, Սևանավանք և Դիլիջան․

Բացահայտեք Հայաստանի ամենահայտնի տեսարժան վայրերից մի քանիսը՝ Սևանա լիճը, Սևանավանքը և Դիլիջանը։ Վայելեք կապույտ Սևանի գեղեցկությունը, այցելեք միջնադարյան սրբավայր և շրջեք «հայկական Շվեյցարիա» կոչվող Դիլիջանի անտառապատ լեռներում։

Արմենակյան Արման

ԱՐՄԵՆԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ Մասնագիտացում՝ զբոսավար Աշխատանքային լեզուներ՝ հայերեն ռուսերեն Դիպլոմ՝ Երևանի Պետական Համալսարան Սոցիոլոգիայի ֆակուլտետ սոցաշխատանքներ Տուրիզմի ոլորտում՝ 2025 թվականից Որակավորում՝ ՏՈՒՐՄԻՈՒԹՅՈՒՆ   Կապ մեզ հետ`…

Ստեփանյան Գոհարիկ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԳՈՀԱՐԻԿ  Մասնագիտացում՝ զբոսավար Աշխատանքային լեզուներ՝ հայերեն ռուսերեն անգլերեն Դիպլոմ՝ Երևանի Պետական Համալսարան Արևելագիտության ֆակուլտետ Իրանագետ Տուրիզմի ոլորտում՝ 2025 թվականից Որակավորում՝ ՏՈՒՐՄԻՈՒԹՅՈՒՆ   Կապ մեզ…

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին․ քրիստոնեության ակունքներն ու եկեղեցական ճարտարապետությունը

Բացահայտեք Էջմիածինը՝ Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր կենտրոնը։ Այցելեք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե և Շողակաթ եկեղեցիները, ինչպես նաև Զվարթնոցի տաճարի հռչակավոր ավերակները՝ ծանոթանալով Հայաստանի հարուստ քրիստոնեական ժառանգությանը։

Լոռու մշակութային գանձերն ու Դեբեդի կիրճը

Բացահայտեք Լոռու գլխավոր տեսարժան վայրերը՝ Հաղպատի և Սանահինի վանքերը, Զառնի-Պառնի քարանձավային համալիրը և Ախթալայի վանք-ամրոցը։ Ձեզ սպասում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության հուշարձաններ, Դեբեդի կիրճի տպավորիչ բնապատկերները և միջնադարյան Հայաստանի հարուստ պատմությունը։