Դեպի Լոռի․ Ստեփանավանի դենդրոպարկ, Լոռե բերդ, ռուսական եկեղեցի և Պուշկինի լեռնանցք
📍Վայրը՝ Լոռի
Այստեղ Լոռին բացահայտվում է իր ողջ գեղեցկությամբ․ Ստեփանավանի եզակի դենդրոպարկը, հնագույն Լոռե բերդը և հարուստ պատմություն ունեցող եկեղեցիները ստեղծում են անմոռանալի ճանապարհորդություն։ Երթուղին ավարտվում է Պուշկինի լեռնանցքում՝ գեղատեսիլ մի վայրում, որտեղ բնությունը, պատմությունն ու մշակույթը միահյուսվում են մեկ ամբողջության մեջ։
Ստեփանավանի դենդրոպարկ
Ստեփանավանի դենդրոպարկը Հարավային Կովկասում միակն է, որը բնական անտառից վերածվել է պարկի։ Այն հիմնադրվել է 1931 թվականին լեհ անտառագետ և ինժեներ Էդմոնդ Լեոնովիչի կողմից։ Բուսաբանական այգու տարածքը կազմում է շուրջ 35 հեկտար։ Դրանցից 17,5 հեկտարը զբաղեցնում է բնական անտառը, իսկ 15 հեկտարը՝ դեկորատիվ ծառատեսակները։
Լոռե բերդ
Պաշտպանական համալիրը հիմնադրել է Տաշիր-Ձորագետի թագավորության կառավարիչ Դավիթ Անհողինը մոտավորապես 1005–1020 թվականներին։ 1065 թվականին Կյուրիկե Ա-ն (1049–1089) Լոռեն հռչակեց թագավորության մայրաքաղաք։ XVIII դարի վերջում Լոռեն կորցրեց իր նշանակությունը և վերածվեց սովորական բերդի, որտեղ բնակություն հաստատեցին տարբեր վայրերից եկած վերաբնակիչներ, իսկ բերդի կենտրոնում ձևավորվեց համանուն գյուղը։
Չնայած բերդը զգալիորեն ավերվել է, նրա որոշ հատվածներ պահպանվել են մինչ օրս, որոնցից առանձնանում են բաղնիքները և մատուռ-դամբարանը։ Բնակելի թաղամասում բացված շինությունների պատերին պահպանվել են որմնանկարներ, որոնք, ի տարբերություն այդ ժամանակաշրջանի բազմաթիվ հուշարձանների, աշխարհիկ բնույթ ունեն։ Բերդը գտնվում է գեղատեսիլ կիրճերի խաչմերուկում։
Սուրբ Նիկողայոս ռուսական եկեղեցի (Ամրակից)
Վրաստանից այստեղ տեղափոխված 26 սլավոնական ընտանիքներ 1852 թվականին հիմնադրել են Նիկոլաևկա կամ Նովոնիկոլաևկա գյուղը։ 1938 թվականին այն վերանվանվել է Կիրովսկոյե, իսկ հետագայում վերադարձրել է իր պատմական անվանումը՝ Ամրակից։ Եկեղեցին օծվել է 1879 թվականին, ունի խաչաձև հատակագիծ և պատկանում է նոր ռուսական ճարտարապետական ուղղությանը։ Տաճարը վնասվել է 1988 թվականի երկրաշարժի հետևանքով։
Պուշկինի լեռնանցք
Լոռու մարզի ամենագեղատեսիլ անկյուններից մեկը, որը գտնվում է Բազումի լեռնաշղթայի գրկում՝ ծովի մակերևույթից 2037 մետր բարձրության վրա։ Լեռնանցքը իր անվանումը ստացել է ռուս մեծ բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի պատվին, ով 1829 թվականին կարճ, բայց խորհրդանշական կանգառ է կատարել այստեղ։
1937 թվականին՝ բանաստեղծի մահվան 100-ամյակի կապակցությամբ, Բազումտար (Բեզոբդալ) լեռան գագաթին տեղադրվել է հուշարձան-շատրվան՝ քանդակագործ Սմբատ Սարգսյանի և ճարտարապետ Գեորգի Մուրզայի հեղինակությամբ։ Այն զարդարված է բրոնզե հարթաքանդակով, որը պատկերում է ռուս գրականության երկու հանճարների խորհրդանշական հանդիպումը։
Ծառայություններ և պայմաններ
🌦️ Շրջայցն ունի սեզոնային սահմանափակումներ | ⏳ 7–8 ժամ | ↔️ Հեռավորությունը՝ մոտ 185 կմ
Արժեքի մեջ ներառված է՝
Հարմարավետ տրանսպորտ
Որակավորված զբոսավարի ծառայություններ
Բերդի այցելություն
Շշալցված ջուր
Կանգառներ գեղատեսիլ վայրերում լուսանկարվելու համար
Ազատ ժամանակ ճաշի և հանգստի համար
Զեղչեր երեխաների, դպրոցականների և մի շարք սոցիալական խմբերի համար
Արժեքի հաշվարկ և նախնական ամրագրում
❗Ամրագրումը կատարվում է էքսկուրսիայի օրվանից ոչ ուշ, քան 36 ժամ առաջ։



