Հայկական մսային կերակուրներից է քյուֆթան, որը պատրաստում են միսը փայտե թակիչով ծեծելու միջոցով:«Քյուֆթա» բառը գալիս է պարսկերենից. kūfta կամ کوفتن նշանակում է «մանրացնել» կամ «մսե գնդիկներ»: Կան քյուֆթա պատրաստելու բազմաթիվ բաղադրատոմսեր, բայց առանձնահատուկ ճանաչում ունի Գավառի քյուֆթան:
Բաղադրություն
[vc_row][vc_column width=”1/2″][vc_column_text]անյուղ տավարի կամ հորթի միս — 1 կգ
ալյուր — 2 թ.գ.
ձու — 2 հատ
կաթ — 6 ճ.գ[/vc_column_text][/vc_column][vc_column width=”1/2″][vc_column_text]
սոխ — 2 հատ
աղ — 2 թ.գ.
կոնյակ (կարելի է նաև օղի) — 50 գ
կարագ [/vc_column_text][/vc_column] [/vc_row]
Պատրաստման եղանակ
Մաքրել տավարի միսը ջիլերից, դնել պոլիէթիլենային տոպրակի մեջ և ծեծել այնքան, որպեսզի միսը վերածվի միատարր զանգվածի: Զանգվածը պետք է շատ հարթ ստացվի: Ծեծելու ընթացքում աստիճանաբար ջուր ավելացնել, որպեսզի զանգվածը ստացվի էլաստիկ:
Համեմել աղով և ծեծել այնքան, մինչև միսը դառնա բաց գույնի: Ստացված զանգվածը դնել մեծ կաթսայի մեջ և ձեռքով 3-4 րոպե խառնել:Ավելացնել հում ձու , մանր կտրատված սոխ, կաթ, ալյուր և կոնյակ (կամ օղի) և լավ խառնել: Լավ խառնելուց է կախված քյուֆթայի հաջող ստացվելը: Ապա մեծ և խորը կաթսայի մեջ ջուր լցնել, տաքացնել ջուրը և ավելացնել աղ :
Ստացված մսային զանգվածը բաժանել 4 մասի, ձեռքերը թրջել սառը ջրով և յուրաքանչյուր մասին գնդային ձև տալ: Գնդերը դնել տաք ջրի մեջ և եռացնել պարբերաբար վերցնելով վրայի փրփուրը: Եփել միջին կրակի վրա` 25-30 րոպե:Ստուգելու համար գունդը կտրել: Եթե միսը միջից կարմիր չէ, ապա քյուֆթան պատրաստ է: Իսկ եթե դեռ պատրաստ չէ, գունդը ետ դնել կաթսայի մեջ: Պատրաստի գնդերը 2-3 սմ հաստությամբ կտրատել, վրան կարագ դնել և մատուցել: