Menu Close

Կոնչոլը հայկական ավանդական շատ պարզ ու համեղ ապուր է, որը պատրաստում էին չորացած հացն օգտագործելու համար:

Բաղադրություն

յուղ — 50 գր
սոխ  — 1 հատ
եռացրած ջուր — 1 բաժակ
չոր հաց
չորացրած ծիտրոն
ռեհան
սամիթ
մաղադանոս
աղ
սև և կարմիր պղպեղներ

Պատրաստման եղանակ

Սոխը կտրատել կիսաշրջանաձև և տապակել յուղով: Համեմել և ավելացնել եռացրած ջուրը:  Երբ ապուրը սկսի եռալ,  ավելացնել  չոր հացի կտորները: Եփել 3 րոպե և ավելացնել կանաչիները: Կարելի է մատուցել նաև սխտոր-մածունով: