Menu Close

Խաշը հնագույն հայկական ուտեստներից է, որը տարածում է ստացել Կովկասում և Անդրկովկասում: «Խաշ» անվանումը, ըստ ամենատարածված վարկածի, առաջացել է հայերեն «խաշել» բառից: Ավանդաբար խաշը պատրաստում են ցուրտ եղանակին և ուտում վաղ առավոտյան։

Բաղադրություն

տավարի կամ խոզի ոտքեր  — 6 հատ
սխտոր — 15 պճ.
աղ

Պատրաստման եղանակ

Ոտքերը լավ մաքրել, լվանալ (Հայաստանում ավանդաբար դնում են 10-12 ժամով հոսող ջրի տակ)  և եփել 6-8 ժամ։Խոր ափսեի մեջ մանրացնել չոր լավաշը, ապա ավելացնել խաշը:  Ուտեստի հետ մատուցել մանրացրած սխտոր, աղ, կանաչի, կտրատած բողկ և լավաշ։