Ճանապարհորդություն Տավուշի մարզի գեղատեսիլ անկյուններով, որտեղ հնագույն պատմությունը միահյուսվում է անաղարտ բնությանը։ Ծրագրում ներառված են Հաղարծնի և Գոշավանքի վանքերի, Դիլիջանի պատմական թաղամասի, Պարզ լճի, կովկասյան ազնվացեղ եղջերուների վերականգնման և բազմացման կենտրոնի այցելություն, ինչպես նաև շրջայց և համտես Իջևանի հայտնի գինու և կոնյակի գործարանում։
Բացահայտեք Հայաստանի հարավը՝ Տաթևի վանքը, Շաքիի ջրվեժը, Արենին, «Տաթևի թևեր» ճոպանուղին և հայկական գինեգործության ավանդույթները։
Տուրը ներառում է երկու միջնադարյան վանքերի, Նորատուսի խաչքարերի և Միքայելյանների ընտանեկան պանիրի արտադրության այցելություն։ Տաք եղանակին կարելի է նաև լողալ Սևանա լճում կամ վայելել նավակով զբոսանքը։