Դդումով ապուրի հիմնական բաղադրիչներն են դդումը և արգանակը, սակայն երբեմն ավելացնում են նաև բրինձ, պանիր և գինի:
Բաղադրություն
դդում – 1.5 կգ
սխտոր – 4 պճ.
սոխ – 1 հատ
բուսայուղ – 3 ճ.գ.
սերուցք կամ կաթ — 0.5 բաժակ
մեղր — 2 ճ/գ
տաք բանջարեղենային արգանակ – 500 մլ
դարչին — 1/2 թ.գ.
աղ, սև պղպեղ՝ ըստ ճաշակի
դդոմի սերմեր — 70 գրամ
Պատրաստման եղանակ
Հեռացնել դդումի կեղևը, սերմերը և կտրատել փափկամիսը: Շարել տապակի վրա և եփել 220° ջեռոցում 1 ժամ՝ մինչև դդումը փափկի:Մանրացնել սոխը, սխտորը և տապակել 8-10 րոպե: Ավելացնել եփված դդումը, արգանակը, համեմել և եփել 15-20 րոպե: Վերցնել կրակի վրայից, ավելացնել սերուցքը և թողնել սառչի:
Ապա ապուրը հարել ձեռքի բլենդերով ,ավելացնել մեղրը և դարչինը: Զարդարել դդմի սերմերով և մատուցել: