Menu Close

Բազրկանի

Բազրկանին մեզ է հասել մուսալեռան խոհանոցից:  Ամառային թեթև ուտեստ է։ Կարելի է ուտել նաև Մեծ խահքի ժամանակ։ «Բազրկանի» բառը հավանաբար իրանական ծագում ունի և նշանակում է«վաճառական»:

Բաղադրություն

կանաչ ձիթաապտուղ —  400 գ
սոխ — 1 հատ
սխտոր — 2 պճ.
մաղադանոս, ուրց
ձիթապտղի յուղ  —  2 ճ.գ.
լոլիկ — 2 հատ
ընկույզ —  1/2 բ
սև ու կարմիր պղպեղ

Պատրաստման եղանակ

Մանր կտրատել  լոլիկը, ընկույզը,մաղադանոսը, սոխը, սխտորը և խառնել : Ավելացնել ձիթապտուղը , կարելի է մանրացնել կամ թողնել այդպես և  համեմել: Ավելացնել տոմատի մածուկ , ուրց և ձիթապտղի յուղ: Լավ խառնել և մատուցել: