Հայ-հռոմեական Տասնամյա պատերազմը ավարտվում է Մեծ Հայքի թագավորության վերականգնմամբ՝ Հայաստանում հաստատվում է Արշակունիների թագավորական նոր հարստությունը, որը ստիպված է լինում պայքարել ոչ միայն իր ժառանգական իրավունքների, այլ նաև՝ Հայաստանի անկախության և պետականության պահպանման համար։
Առաջին Արշակունիների գահակալումը
Հռանդեայի հաշտության պայմաններին համաձայն 65 թվականին Տրդատը մեծ շքախմբով իր ընտանիքով և 3000 հայ ու պարթև հեծյալներով ուղևորվում է Հռոմ: Ուղևորության հսկայական ծախսերն հոգում էր կայսերական գանձարանը։ Հռոմում կայսր Ներոնը Տրդատի պատվին կազմակերպում է տոնահանդեսներ և հանդիսավորությամբ թագադրում, ապա մեծ գումար և արհեստավոյւներ է տալիս՝ Կորբուլոնի կողմից ավերված Արտաշատը վերականգնելու համար: Տրդատ I-ը հաջորդ տարի վերադառնում է Հայաստան:
Տրդատ I -ի գահակալության ընթացքում (66-88 թթ.) միջազգային ասպարեզում Հայաստանի վիճակը կայունանում է: Վերականգնվում է Արտաշատ մայրաքաղաքը: Տրդատը կառուցապատում է հինավուրց Գառնի ամրոցը նոր շինություններով և Միհրի տաճարով: Տրդատ I-ի թագավորության վեցերորդ տարում (72 թ.) Մեծ Հայքի թագավորության խաղաղ կյանքն ընդհատվեց Կովկասից ալանների ներխուժման հետևանքով: Նրանք ասպատակում ու թալանի են ենթարկում Ատրպատականն ու Հայաստանը։
Հայոց Սանատրուկ II թագավորը (88-110) շարունակեց իր նախորդի շինարարական գործունեությունը, Արածանիի և Մեղրագետի միախառնման մոտ նա հիմնեց Մծուրն քաղաքը, որը դարձրեց աթոռանիստ։ Արքան նպաստեց երկրի տնտեսության և մշակույթի բարգավաճմանը։
Քրիստոնեական համայնքի հիմնումը
I դարի կեսերին Հայաստանում քրիստոնեության քարոզչությունն իրականացրեցին առաքյալներ Բաղդուղիմեոսն և Թադևոսը։
Քրիստոնեության առաջին քայլերը կապված էին Եդեսիայի թագավորության հետ, որտեղ իշխում էր Երվանունիների մի շարավիղ։ Ըստ հունական պատմագիրների՝ Հիսուսի համբարձումից հետո, 33-34 թթ․ Սբ. Թադեոսը գալով Եդեսիա, բժշկեց և մկրտեց Աբգար V թագավորին, ապա սկսում է քարոզել Մեծ Հայքում։
Շավարշավանում, որտեղ գտնվում էր Արշակ I (Սանատրուկ) թագավորի պալատը, Թադևոսը դարձի է բերում արքայադուստր Սանդուխտ կույսին: Իրազեկ դառնալով այդ ամենին` Սանատրուկ արքան սկզբում հորդորում է դստերը ետ դառնալ նախկին հավատին, սակայն՝ ապարդյուն: Զայրացած արքան Թադեոսին և Սանդուխտ կույսին նետում է բանտ և դաժան տանջանքների ենթարկում:
Հայաստան եկավ Հիսուսի տասներկու առաքյալներից մյուսը՝ Սուրբ Բարդուղիմեոսը։ Նա իր քարոզը սկսեց Սյունյաց աշխարհից՝ անցնելով Գողթ, Հեր, Զարևանդ և Անձևացյաց գավառները։ Նրա քարոզչությամբ քրիստոնեություն են ընդունել նաև թագավորի քույր Իշխանուհին (Ոգուհին) և Տերենտիոս հազարապետը: Բարդուղիմեոս առաքյալը նահատակվեց Սանատրուկ թագավորի կարգադրությամբ՝ Արևբանոս (Ուրբանոս) քաղաքում:
Ըստ ավանդության՝ Սբ. Թադեոսը Հայաստան է բերել է Սուրբ Գեղարդը, որով զինվորը խաչի վրա խոցեց Հիսուսի կողը, ինչպես նաև մի բաժին այն յուղից, որ Հիսուս փոխանցել էր առաքյալներին: Իսկ Սբ. Բարդուղիմեոսը իր հետ Հայաստան է բերել Աստվածամոր պատկերը: Առաքյալների նահատակությունից հետո նոր հավատքի քարոզչությունը շարունակվում է։ I դարի երկրորդ կեսում քրիստոնեությունը լայն տարածում է գտնում նաև Փոքր Հայքում։
Հիմնվում է քրիստոնեական համայնք, ձեռադրվում են առաջին քահանաները՝ ստեղծելով Հայաստանյաց Առաքելական եկեղեցու հիմքերը։ Ավելին՝ Գողթում, Ատտազում և Աշտիշատում ստեղշվում են եպիսկոպոսաց աթոռներ։
Տրայանոսի Արևելյան արշավանքը
110 թվականին՝ Սանատրուկի մահից հետո Հռոմի համաձայնությամբ գահին բազմում է Աշխադարը։ Սակայն 113 թվականին պարթևաց նոր թաղավոր Խոսրովը նրան գահընկեց է անում և առանց Հռոմի համաձայնության գահ բարձրացնում արքայազն Պարթամասիրին:
Տրայանոս կայսրը (98—117) Հայաստանում կատարված գահակալության փոփոխությունը համարելով Հռանդեայի դաշնագրի խախտում և հռոմեական ջահերի ոտնահարում՝ արշավանք կատարեց դեպի Արևելք։ Դրա անմիջական շարժառիթը թեև մեծ Հայքի գահի Պարթամասիրի ինքնակամ գահակալումն էր, սակայն իրականում այս արշավանքով Տրայանոսը ձգտում էր Արևելքում վերականգնել Հոոմի խախտված դիրքերը
114 թվականի գարնանը Տրայանոսը իր զորքերով մտավ Հայաստան և, Ծոփքի մայրաքաղաք Արշամաշաաը գրավելուց հետո՝ բանակ դրեց Եկեղյաց գավառում։ Այստեղ կայսրին ներկայացավ Մեծ Հայքի թագավոր Պարթամասիրը և իր թագը գրեց նրա ոտքերի մոտ հույսով, որ թագը կրկին կստանա կայսեր ձեռքից։ Սակայն Տրայանոսը մերժեց հայկական գահը վերադարձնել Պարթամասիրին և հայտարարեց, որ որոշել է Հայաստանը դարձնել հռոմեական պրովինցիա։
Տրայանոսը Պարթամասիրին և նրան ուղեկցող պարթևներին թույլ տվեց հեծյալ մի պահակախմրի հսկողությամբ հեռանալ հռոմեական բանակից։ Սակայն ճանապարհին ուղեկցող պարթևների և հռոմեական պահակախմբի միջև տեղի է ունենում ընդհարում, որտեղ և սպանվում է Պարթամասիրը։ Տրայանոսը նվաճեց Հայաստանը և այն վերածեց հռոմեական պրովինցիայի։
Այնուհետև նա հարձակվեց Պարթևստանի վրա: Միջագետքում կայսրը ունեցավ մեծ հաջողությունների՝ գրավեց Մծբինը, Եղեսիան, պարթևական մայրաքաղաք Տիզբոնը՝ հասնելով մինչև Պարսից ծոցը,
116 թ. Հայաստանում, Միջագետքում և Ադիաբենում ուժեղ ապստամբություններ բռնկվեցին հռոմեացիների դեմ։ Հայաստանում համառ կռիվներում հռոմեական զորքերը պարտվեցին հայ-պարթեական միացյալ ուժերից։ Տրայանոսը իր թիկունքը վտանգված տեսնելով՝ Միջագետքում փորձեց դաժան կերպով ճնշել այստեղ առաջացած ապստամբությունները:

Տրայանոսին հաջողվեց ջլատել պարթևների ուժերը իր մի այլ զորավարի՝ էոլսիոս Կոլիետոսի միջոցով, Վերջինս կարողացավ իր կողմը գրավել Պարթամասպատին, հռչակելով նրան պարթևական թագավոր, իսկ Պարթևստանը’ Հռոմից կախյալ թագավորություն։ Հռոմեացիները նորից վերցրին Մծբինը, Եդեսիան և Սելևկիան, որոնք ավերվեցին և կործանվեցին։
Ասորական անապատում Տրայանոսին հերոսական դիմադրություն ցույց տվեց արաբական Հատրենե փոքրիկ թագավորությունը։ Կայսրը չկարողացավ վերցնել Հատրան և նահանջեց Ասորիք, ապա ՝ Կիլիկիա, որտեղ ծանր հիվանդացավ և 117 թվականի օգոստոսին մահացավ։
Տրայանոսի որդեգիր Հադրիանոսը (117-138) հրաժարվեց իր նախորդի բոլոր նվաճումներից և հարձակողական քաղաքականությունից։ Հռոմեական բանակները հեռանում են Հայաստանից, Միջագետքից ու Ադիաբենեից, Տիզբոնոռմ վերահաստատվում է Խոսրովը։ Կողմերը պարտավորվում են պահպանել 63 թվականի Հռանդեայի դաշնագրի պայմանները։ Հայաստանի դահի վրա, Հռոմի կայսեր համաձայնությամբ, հաստատվում է Հայոց թագավոր Սանատրուկ II֊ի որդին’ Վաղարշ I-ը (117—140)։
Պարթևստանի թագավոր հռչակված Պարթամասպատը Հադրիանոսից ստացավ Օսրոյենե (Եդեսիայի) թագավորությունը։ Այսպիսով, նա մնում էր իբրև պարթևական դահի համար վտանգավոր թեկնածու և ախոյան ու վայելում հռոմեական կայսեր հովանավորությունը։ Այս հանգամանքը սրեց փոխհարաբերությունները պարթևների և Հռոմի միջև։ Պարթևական թագավոր Վաղարշ II-ը (105—147) հայտնում էր իր դժգոհությունը։ Խաղաղասեր Հադրիանոսը հաշվի առնելով այս հանգամանքը, 123 թվականին բանակցությունների մեջ մտավ և Պարթամասպատը հեռացվեց իր նոր թագավորությունից ևս։ Եդեսիայի գահը նորից տրվեց նախկին դինաստիային՝ Երվանդունիներին։
Վաղարշ I-ը (117-140թթ) նույնպես ծավալեց շինարարական գործունեություն, հիմնեց Վաղարշապատ նոր արքայանիստը, Վաղարշակերտ (Բագրևանդ գավառում, այժմ’ Ալաշկերտ) և Վաղարշավան քաղաքները: Նոր մայրաքաղաքային համայնքի համար թագավորը տրամադրել է հատուկ մերձքաղաքային տերիտորիա, որը կոչվել է «Քաղաքուդաշտ»: Վաղարշապատ է փոխագրում Վաղարշը իր արքունիքը։ Սակայն ինչպես նրա ժամանակ, այնպես էլ հետագայում, իբրև մայրաքաղաք, փաստորեն մնում էր Արտաշատը։ Վաղարշապատը դարձավ երկրորդ մայրաքաղաք։
Վրաց թագավոր Փարսման II-ի դրդմամբ 130-ականների սկզբներին կովկասյան վաչկատուն ցեղերը, մասնավորապես՝ ալաններն ասպատակում են Աղվանքը և Ատրպատականը, ապա Հայաստանի վրայով անցնում նաև Կապադովկիա։ Հայոց թագավոր Վաղարշ I-ը կարողացավ կանգնեցնել նրանց հարձակումները «նվերներով», իսկ Կապադովկիայի լեգատ Փլավիոս Արրիանոսը ռազմական պատրաստություններ է տեսնում։
138 թվականին Վաղարշ I-ը դեսպաններ է ուղարկում Հռոմ և գանգատվում Փարսման II-ի դեմ, և կայսրը հրավիրում է վրաց թագավորին իր մոտ, իբր «ենթարկելու պատասխանատվության», սակայն Փարսման II-ը հայրենիք է վերադառնում կայսրից նոր շնորհների անժանացած։
Մակրոս Ավրելիոսի արևելյան էքսպանսիան և Հայաստանը
Նոր գահ բարձրացած Անտոնինոս Պիոսը (138— 161թթ) դժգոհ լինելով Հայոց թագավոր Վաղարշ I-ից, 144 թվականին, գահընկեց է անում նրան և փոխարենը Հայոց թագավոր է նշանակում Սոհեմոսին, որը Ասորիքի էմեսա քաղաքի «թագավորն» էր և Արշակունիների հետ ուներ հեռավոր բարեկամական կապեր։ Վերջինս ընդհատումներով թահավորեց Մեծ Հայքում Տիգրան VII անվամբ
Սոհեմոս — Տիգրանի բարձրացնելը Մեծ Հայքի գահին Հոանդեայի դաշնագրի խախտումն էր, և երկար չէր կարող հանդուրժելի լիներ պարթևների համար։ Երբ մահացավ Անտոնինոս Պիոսը և գահ բարձրացավ Մարկոս Ավրելիոս Փիլիսոփան (161 —180թթ) Վաղարշ III հրամանով Հայաստան ներխուժեց նրա Խոսրով զորավարը իր բանակով։
Սոհեմոսը փախավ Հռոմ, իսկ նրա փոխարեն պարթևները Հայոց թագավոր կարգեցին Արշակունի Բակուրին (161—163թթ)։ Հոոմ փախած Սոհեմոսը սենատորի կոչում ստացավ և շարունակում էր հայկական գահի հավակնորդ համարվել։ Պարթևական զորքերը գրավում են Մծբինը և Եդեսիան, որից հետո նվաճում են Ասորիքի քաղաքները։

Պարթևներին ետ մղելու և Հայաստանում Հռոմի գերիշխանությունը վերականգնելու համար Մարկոս Ավրելիոս կայսրը (161 — 184 թթ) Արևելք ուղարկեց իր գահակից եղբորը` Լուկիոս Վերոսին։ 163 թ. ամռանը հռոմեական զորաբանակը ներխուժեց Հայաաստան, գրավեց մայրաքաղաք Արտաշատը և ավիրեց այն։ Հայաստանի թագավոր Բակուրը գերի ընկնելով՝ ուղարկվեց Հռոմ։ Հայաստանը և Արտաշատ մայրաքաղաքը նվաճելուց հետո հռոմեացիների վարմունքը ստացավ պատժիչ արշավախմբի բնույթ։ Նրանք տեղավորեցին իրենց զորամասերի հիմնական մասը Վաղարշապատում և մտադրվեցին վերացնել թագավորությոմւը և Հայաստանը հռչակել հռոմեական պրովինցիա։
Կասսիոսը հետապնդելով Վաղարշ III-ին, վերցնրեց Հյուսիսային Միջագետքի Եդեսիա և Մծրին քաղաքները և հասավ Բաբելոնիա, հելլենիսաական աշխարհի խոշորագույն կենտրոն Սելևկիա քաղաքը մատնեց ավարառության և հրդեհի։ Նույն բախտը վիճակվեց Տիզբոն մայրաքաղաքին, որի արքայական դղյակը հողին հավասարեցվեց (164 թվական)։ Ժանտախտի համաճարակի պատճառով Կասսիոսը Սելևկիայից և Տիզբոնից ետ քաշվելով հյուսիս՝ Ասորիք վերադարձի ժամանակ կորցրեց իր զինվորների մեծագույն մասը։
Հռոմեացիների դաժանությունները և թալանը լցրեց համբերության բաժակը և առաջ բերեց համաժողովրդական ապստամբական շարժում։ Ապստամբությունը գլխավորեց սատրապ Տրդատ Բագրատունին և այն այնպիսի ծավալ ստացավ, որ Լուկիոս Վերոսը օգնության կանչեց կովկասյան ցեղերից մեկին։ Ճակատամարտերից մեկում կայսրը հազիվ փրկվեց, այնուամենայնիվ Տրդատը ընկավ հռոմեացիների ձեռքը, որոնք «մարդասիրաբար» վերաբերվելով, բավարարվեցին միայն նրա աքսորով հեռավոր Բրիտանիա։ Ըստ ավանդության, Տրդատը գերության ժամանակ եղել է նաև գլադիրատոր և կռվել է Հռոմի Կոլիզեումում։
Ապստամբությունը ճնշվեց, բայց միևնույն ժամանակ հարկադրեց հռոմեացիներին ետ կանգնել իրենց ծրագրից’ Հայաստանը հռոմեական պրովինցիա դարձնելու, և նորից վերականգնվեց նախկին դրությունը, այսինքն’ Հայկական թագավորությունը պահպանվեց և այն նորից հանձնվեց Սոհեմոսին։
Իր երկրորդ գահակալության ընթացքում (164-185 թթ.) նա աթոռանիստ դարձրեց Վաղարշապատ քաղաքը՝ վերանվանելով այն Կայնեպոլիս։ Մայրաքաղաքում Կապադովկիայից եկան և հաստատվեցին XII Fulminata և XV Apollinaris հռեմեական լեգիոնները։
165 թվականին հռոմեական զորքերը մտնում են Մեդիա-Ատրպատական: Պարթևները լրիվ հաղթահարված էին և ավելի քան չորս տարվա պատերազմից հետո, 166 թվականի վերջերին խաղաղություն է հաստատվում։ Ըստ պայմանագրի, կայսրության սահմանն անցավ Միջագետքի արևմտյան մասը, մինչև Խարտւր գետը։ Oսրոյենե֊Եդեսիայի թագավորությունը դարձավ Հռոմից կախյալ պետություն, իսկ Խառան քաղաքը հայտարարվեց ազատ քաղաք’ կայսրության հովանավորության ներքո։ Մեծ Հայքը դարձավ Հռոմից կախյալ թագավորություն։
Արշակունիների հարստության ժառանգանության հաստատվելը
Սոհեմոսի մահից հետո (186 թվական), Հռոմեական կայսրության մեջ տեղի ունեցող գահակալական կռիվների պայմաններում Մեծ Հայքում ազատագրական պայքարն ավարտվեց Վաղարշ I-ի թոռ Վաղարշ II Արշակունու գահակալմամբ (186- 198): Նրա ներքին և արտաքին խոհեմ քաղաքականության շնորհիվ Մեծ Հայքում վերջնականապես հիմնվեց հայ Արշակունիների ժառանգական արքայատունը, պահպանվեց պետական սահմանների անխախտությունը:
193 թ Հռոմում կայսր է հռչակվում Սեպտիմիոս Սևերոսը (193—211) ։ Սա 194 թ․ աշնանը մեծ ուժերով գալով Արևելք՝ ցանկացավ ներխուժեք նաև Հայաստան։ Սակայն հայոց Վաղարշ II-ը կանխում է այդ, ուղարկելով նրան փող, նվերներ ոլ պատանդներ, ինչպես ե խոստանալով զինակցություն ու բարեկամություն։
Կայսրի հետ կնքված պայմանագրով հռոմեական լեգեոնները հեռացվում են Հայաստանից: Սևերոսը պարտավորվեց նաև գումար վճարել հայոց այրուձիին, որը հյուսիսում իրականացնում էր Կովկասյան լեռնանցքների և մերձակա տարածքների պաշտպանությունը լեռնական ցեղերի հարձակումներից:
Սեպտիմիոս Սեվերոսը 198 թվականին գրավեց Բաբելոն և Սելևկիա քաղաքները, որոնք պարթևների կարգադրությամբ արդեն ավերված ու դատարկված էին, իսկ Տիզրոն քաղաքը մատնվեց կողոպուտի ու կոտորածի։
Կովկասյան հրոսակ ցեղերի դեմ կռիվներից մեկում Վաղարշ II-ը զոհվեց: Նրան հաջորդեց որդին’ Խոսրով I Մեծը (198-215): Այսպիսով Արշակունիների թագավորական իշխանությունը Մեծ Հայքում դառնում է ժառանգական: