Արմավիրի հնավայրերը՝ պատմական պեղումներ, եզդիական տաճար և եզակի թանգարաններ
📍Տեղեկություններ՝ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ
Հետաքրքիր շրջայցը առաջարկում է այցելել յուրահատուկ թանգարաններ, Հայաստանի հնագույն մայրաքաղաքի պեղումներ, եզդիական մեծ տաճար և հայ արիության հուշակոթող։ Գտեք հազարամյա պատմությունը, տեսեք հնագիտական գտածոները և զգացեք տարածաշրջանի մշակույթն ու հոգևոր ժառանգությունը։ Պատմության, հնագիտության և ազգագրության սիրահարների համար սա ամենահետաքրքիր փորձառություն է։
Սարդարապատ
Սարդարապատի հուշահամալիրը գտնվում է հենց այն վայրում, որտեղ 1918 թվականին հայ ժողովուրդը ճակատագրական հաղթանակ է տարել թուրքական կանոնավոր բանակի նկատմամբ։ Այս հոյակերտ համալիրն բացվել է 1968 թվականին և դարձել հայ ժողովրդի հերոսության ու փառքի խորհրդանիշ։ Նախագծի հեղինակը՝ վաստակաշատ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն, իսկ քանդակները ստեղծել են Արշամ Շահինյանը, Սամվել Մանասյանը և Արա Հարությունյանը։ Հուշահամալիրը այցելող յուրաքանչյուր այցելու կարող է զգալ հաղթանակի պատմական մթնոլորտը և ներշնչվել հայ ժողովրդի պատմական մեծությամբ։
Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարան
ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի նախագծով կառուցված թանգարանային այս շենքն իր 48 խորանների ներքո գտնվող մոտ 6500քմ. ընդհանուր մակերեսով ցուցասրահներում ներկայացնում է հայ ժողովրդական մշակույթի ինքնատիպ նմուշներ։ Թանգարանում ներկայացված են հայկական արհեստները, ուտեստի համակարգը, տարազը, կահ-կարասին, ժողովրդական նվագարանային արվեստը, դեկորատիվ-կիրառական արվեստի տարբեր ճյուղեր: Հայոց ազգագրության թանգարանում պահպանվում, ցուցադրվում, ուսումնասիրվում և հանրահռչակվում է ավելի քան 77000 թանգարանային առարկամ որոնք բացահայտում են հայ մշակույթի հարուստ պատմությունը։
Մեծամորի հնավայր
Մեծամորի Մերձավոր Արևելքի ամենաեզակի հնագիտական հուշարձաններից մեկն է։ Պեղված մշակութային շերտերը վերաբերում են էնեոլիթին, բրոնզի երեք փուլերին (վաղ, միջին, ուշ), վաղ երկաթին, ուրարտական շրջանին և միջնադարին։ Մեծամորը մշակույթի ծաղկուն կենտրոն է եղել բրոնզի ժամանակաշրջանում՝ մ․թ․ա 4-2-րդ հազարամյակներում։ Այստեղ պահպանվել է պղնձաձուլարանի ամբողջ համակարգը, բրոբնզեդարյան սրբավայրը և աստղադիտարանը։ Հայտնաբերվել են նաև բրոնզեդարյա դամբարաններ, այդ թվում՝ մեծահարուստ անձանց՝ հուղարկավորված իրենց ստրուկներով, ձիերով, կահ-կարասիով և զենքով հանդերձ։ Հայաստանի տարածքից հայտնաբերված ամենահին ոսկե առարկան հայտնաբերվել է Մեծամորի հնավայրից և ցուցադրվում է թանգարանում։
Ակնալիճի Եզդիական տաճար
Ակնալիճում գտնվում է աշխարհի ամենամեծ եզդիական Տաուսե Մալակ և յոթ հրեշտակների տաճարը, որը զարմացնում է իր բացառիկ ճարտարապետությամբ։ Տաճարի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2019 թվականին։ Այն համադրում է ժամանակակից շինարարական տեխնոլոգիաները և եզդիական մշակույթի ավանդական տարրերը, արտացոլելով եզդիների հավատքն ու հոգևոր ժառանգությունը։ Այստեղ անցկացվում են կրոնական ծեսեր և մշակութային միջոցառումներ, իսկ տաճարի հսկայական գմբեթներն ու գեղեցիկ քանդակները դարձնում են այն տարածաշրջանի ամենաֆոտոգենիկ ու տպավորիչ տեսարժան վայրերից մեկը։
Հին Արմավիր
Հին Հայաստանի մայրաքաղաքից պահպանվել է շատ քիչ, բայց բլրի վրա, միջնաբերդում, դեռ երևում են հին պարիսպների ու աշտարակների մնացորդները։ Հուշարձանը ժամանակին լուրջ վնասներ է կրել և փաստացի օգտագործվել է որպես քարահանք։
Արմավիրը եզակի հուշարձան է Հայկական լեռնաշխարհում, որտեղ հստակ նկատվում է հինհայկական (hելլենիստական) և ուրարտական շերտերի փոխհարաբերությունը և որտեղ հինհայկական մշակույթը ակնհայտորեն զարգացել է ուրարտական միջավայրում։
Ուրարտական Արմավիրն եղել է Արգիշտի I թագավորի կողմից մ.թ.ա. 776 թվականին հիմնադրված Արգիշտիխինիլի քաղաքի արևելյան միջնաբերդը։ Հնագիտական պեղումները բացահայտում են տների մնացորդներ, ամրակառույցներ, պաշտպանական շինություններ, ինչպես նաև կենցաղային առարկաներ, կավե իրեր և զարդեր, ինչը թույլ է տալիս պատկերացնել, թե ինչպես են ապրում այդ տարածքում ավելի քան 2000 տարի առաջ։
Բլրից բացվում են գեղեցիկ տեսարաններ դեպի շրջակա տարածքը, ինչը դարձնում է այցը հետաքրքիր ինչպես պատմության սիրահարների, այնպես էլ լուսանկարների համար։
Ծառայություններ և պայմաններ
⏳ Տևողությունը՝ 6 -7 ժամ
↔️ Հեռավորությունը՝ ~106 կմ
🍽️ Սնունդ և հարմարություններ
- 💧 Խմելու ջուր — ներառված
- 📸 Նախատեսված են լուսանկարային կանգառներ
- 🍽️ Ճաշի ընդմիջում հնարավոր է
🎟️ Մուտքի տոմսեր
- Սարդարապատ — 1200 դրամ
- Մեծամոր — 1500 դրամ



