Menu Close

Արագածոտն․ ճանապարհորդություն Ագարակից մինչև Ամբերդ

📍Տեղադրություն՝ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ

Արագածի հարավային լանջին գտնվող ամրոցները, դամբարանները և վանական համալիրները գրավում են պատմության, հնագիտության և բնության սիրահարներին։

Ամբերդ ամրոց

Կառուցվել է VII–XII դարերում։ Համալիրն ընդգրկում է պարսպապատեր, դարպասներ, աշտարակներ, ջրամբարներ, բաղնիք, գաղտնի ճանապարհներ, մատուռ, բնակելի շինություններ և տաճար։ Ամբերդը միջնադարյան պաշտպանական ճարտարապետության եզակի օրինակ է։

Թեղեր վանք

Հիմնադրվել է XIII դարում։ Համալիրը բաղկացած է Ս. Աստվածածին եկեղեցուց և գավիթից։ Վանքը շրջապատված է պարսպով, որը ծառայում էր պաշտպանական նպատակների համար։ Այստեղից բացվում է հրաշալի տեսարան դեպի Արագած։

Արշակունիների դամբարանը՝ Աղձքում

IV դարի հուշարձան՝ բաղկացած դամբարանից, եռանավ բազիլիկից և երեք հուշասյուներից։ Այստեղ կատարված հնագիտական պեղումները բացահայտել են տարբեր ժամանակաշրջանների թաղումներ։

«Ագարակ» պատմամշակութային արգելոց

Ագարակի տարածքը ընդգրկում է ավելի քան 4000 տարվա պատմություն։ Այստեղ հայտնաբերվել են կերամիկա, արձանիկներ, օջախներ և ուրարտական քարանձավային դամբարան։

Ծառայություններ և պայմաններ

⏳ Տևողությունը՝ 6-7 ժամ

↔️ Երթուղին՝ 51 կմ

🍽️ Սնունդ և հարմարություններ

  • 💧 Խմելու ջուր — ներառված
  • 📸 Նախատեսված են լուսանկարային կանգառներ
  • 🍽️ Ճաշի ընդմիջում հնարավոր է

🎟️ Մուտքի տոմսեր

  • Ամբերդ ամրոց1500 դրամ
⚠️ Երթուղու կոդը: aragatsotn01

💰 Գինը՝ Էքսկուրսիայի արժեքի հաշվարկ

Ուղեկցություն
Տրանսպորտ

    ⚠️ Զեղչեր գործում են ՀՀ քաղաքացի հանդիսացող նախադպրոցական, դպրոցական տարիքի երեխաների, ուսանողների, թոշակառուների, հաշմանդամների և Արցախից բռնի տեղահանվածների համար։

    Գրանցման համար՝ Telegram | WhatsApp | E-mail