Menu Close

Ալանի

Արևելյան այս քաղցրավենիքը մեծ տարածում է գտել Հայաստանում։ Այն պատրաստում են տարբեր մրգերից (դեղձ, թուզ, տանձ և այլն):

Բաղադրություն

թուզ —  1 կգ
ընկույզ — 2 կգ
շաքարավազ — 300 գրամ
դարչին, հիլ, մեխակ

Պատրաստման եղանակ

Ընկույզը մանրացնել, ավելացնել շաքարավազ և համեմել: Թուզը շարել սկուտեղի վրա և դնել արևի տակ, որ չորանա: Ապա լցոնել խճուղակով, թեթևակի տափակեցնել և  կախել օդում` վերջնական չորացնելու համար: