Menu Close

Ադանայի կոլոլակ

Արևմտյան Հայաստանից մեզ հասած համեղ  ուտեստներից է Ադանայի  կոլոլակը։

Բաղադրություն

մանր բլղուր — 2 բաժակ
ալյուր — 5 ճ.գ.
ջուր  — 1.5 բաժակ
սխտոր — 10 պճ.
տոմատի մածուկ —  1 ճ.գ.
բուսայուղ —  8 ճ.գ.
աղ, կարմիր պղպեղ
մաղադանոս

 Պատրաստման եղանակ

Բլղուրը, աղը, ջուրը, ալյուրը լավ խառնել  և խմոր հունցել: Ծածկել և թողնել 15 րոպե: Ջրով թրջելով` ընկույզի մեծությամբ կոլոլակներ պատրաստել, և եփել գոլորշու վրա:

Սոուսը պատրաստելու համար տապակել մանրացված սխտորը, ավելացնել տոմատի մածուկ,1/2 բաժակ ջուր ,համեմել ու եռացնել: Ավելացնել եփված կոլոլակները և եփել 5 րոպե: Զարդարել մանրացված մաղադանոսով և մատուցել: