Menu Close

Արագածոտն. Ագարակից մինչև Ամբերդ՝ պատմության ու գաղտնիքների ճամփորդություն

📍Տեղակայում: ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ

Արագածի հարավային լանջին գտնվող ամրոցը, վանքերը, թագավորական դամբարանը ու հնավայրերը կգրավեն պատմության, հնագիտության և բնության սիրահարներին։

Ամբերդ համալիր

Հայաստանի ամենաանառիկ բերդերից մեկը, կառուցված VII–XII դարերում։ Բերդամիջի համալիրը ներառում է պարիսպներ, Արքաշեն Ձորի և Ամբերդաձորի դարպասները, ամրոց, ջրավազաններ, բաղնիք, գաղտնի անցքեր, մատուռ, բնակելի շինություններ և մայր եկեղեցի։
Ամբերդը եզակի օրինակ է միջնադարյան պաշտպանական ճարտարապետության, որը թույլ է տալիս զգալ հայոց բերդերի հզորությունը։

Տեղերի վանք

Հիմնադրվել է XIII դարում։ Վանական համալիրը բաղկացած է Սուրբ Աստվածածին եկեղեցուց և գավթից։ Պաշտպանական նպատակներով շրջապատված էր պարիսպով։
Վանքը միջնադարում եղել է գրականության և ուսուցման կենտրոն, որտեղ գրվել ու պահպանվել են ձեռագրեր։
Այսօր այն գրավում է ոչ միայն իր պատմությամբ, այլև Արագածի հիասքանչ տեսարաններով։

Արշակունիների Աղձքի դամբարան

Կառուցվել է մեր թվարկության IV դարում։ Հուշարձանը ներառում է դամբարան, եռանավ բազիլիկ տաճար և երեք հուշասյուներ։
Հնագիտական պեղումները բացահայտել են տարբեր դարաշրջանների հողաթաղումներ, ընդգծելով տարածքի սրբազան նշանակությունը։
Արշակունիների դամբարանը հազվագյուտ օրինակ է, որտեղ միաձուլված են կրոնական և հուշահամալիրը, որոնք բնորոշ են հայ մշակույթին։

Ագարակ պատմամշակութային հնագիտական արգելոց

Տարածքը ընդգրկում է առնվազն 4000 տարվա պատմություն՝ վաղ բրոնզեդարից մինչև միջնադար։
Այստեղ հայտնաբերվել են կերամիկա, այրված կավե արձանիկներ, օջախներ ու բեմակերտեր, ինչպես նաև ուրարտական քարայրային դամբարաններ և պաշտամունքային սրբարաններ։
Ագարակը եզակի հնագիտական համալիր է, որը համատեղում է տարբեր դարաշրջանների մշակութային շերտեր։

⏳ Տևողությունը՝ 6–7 ժամ

↔️ Երթուղին՝ 124 կմ

💰 Գինը՝ Շրջագայության հաշվարկ

Շրջագայության տեսակ
Տրանսպորտ

⚠️ Զեղչեր գործում են նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների, ուսանողների, թոշակառուների, հաշմանդամների և Արցախից բռնի տեղահանվածների համար։

Հավելյալ պայմաններ
🍽️ Սնունդ և հարմարություններ

  • 🍽️ Ճաշ ՝ ներառնված չէ
  • 💧 Խմելու ջուր — ներառված
  • 📸 Նախատեսված են լուսանկարային կանգառներ

🎟️ Մուտքի տոմսեր

  • Ամբերդ բերդ1500 դրամ

Ամրագրում

⚠️ Երթուղու կոդը: B01

Գրանցման համար՝ Telegram | WhatsApp | E-mail