OST Travel Armenia թիմը կազմակերպում է հետաքրքիր շրջագայություններ

Ողջույն բոլորին, և՛ ակտիվ ճանապարհորդությունների, և՛ հաճելի ժամանցի սիրահարներին:

Ցանկանու՞մ եք բացահայտել Հայաստանը, ծանոթանալ աշխարհի ամենահին ժողովուրդներից մեկի եզակի մշակույթին և հազարամյակների պատմությանը, այցելել հրաշագեղ վայրեր կամ պարզապես լավ ու հաճելի ժամանակ անցկացնել

Մեր թիմը կօգնի խորասուզվել Հայաստանի հնագույն պատմության և մշակույթի գաղտնիքների մեջ, ճանաչել այս  չքնաղ երկիրը։ Որակյալ մասնագետները և հարմարավետ տրանսպորտը կդարձնեն ճամփորդությունը  հիշարժան։

⚠️Մենք տուրօպերատոր չենք, այլ ներկայացնում ենք «Արևելքի երկրների մշակույթի կենտրոն» հասարակական կազմակերպության հովանու ներքո գործող անկախ մասնագետների թիմ։

Մեզ հետ կարող եք ընտրել ձեզ հետաքրքրող շրջագայությունը, միասին նախագծել ինչպես անհատական, այնպես էլ խմբային ուղևորությունը Հայաստանով։

ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՒ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ 


Հեղինակային

OST TRAVEL Armenia թիմի բոլոր ուղևորություններն ստեղծված են մշակույթի, բնության և պատմության գիտակների համար: Յուրաքանչյուր շրջագայություն անհատական ​​է և եզակի, տեղի է ունենում ջերմ ընկերական մթնոլորտում՝ ստեղծելով դրական  երկար հիշողություններ: Փոքր խմբերը և մանրակրկիտ մտածված երթուղին թույլ են տալիս մասնակցին զգալ իրեն ճանապարհորդության գլխավոր հերոս:


 

 

Ճանաչողական

Բացահայտեք արվեստի և ճարտարապետության եզակի հուշարձանները: Էքսկուրսավարը կպատմի առեղծվածային պատմություններ և կծանոթացնի ազգային ավանդույթներին ու մշակույթին:


Ակտիվ հանգիստ

Քայլարշավներ և ուղիներ, վինդսերֆինգ և զբոսանավով նավարկություն, որոնց ամենահետաքրքիր պահը կարող է լինել վրանային հանգիստը կրակի շուրջ։ Ցանկանու՞մ եք այցելել զիփլայն, հեծանիվ վարել, հեծնել գետի կամ Սևանի ալիքները: Համեցեք։



Ագրո և գաստրո 

Անմիջապես մարզերում կարող եք համտեսել ավանդական ուտեստներ կամ բացահայտել պատրաստման տեխնիկան,  փորձել ուժերը գյուղատնտեսական աշխատանքներում։


Պատմա- մշակութային

Հնարավորություն  է տրվում ծանոթանալ տեղական գորգագործության, դարբնության կամ այլ արհեստների հետ։ Ձեզ սպասում են  թանգարանների բացառիկ ցուցանմուշներ, թատրոններն ու ակումբները։



ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊԻ ՀԱՄԱՐ

Հեռախոս՝   (+37499)  05 99 50 (также в Whatsup)

Հայտարարությունների և գովազդների համար (+37455)  56 74 75

Email:  [email protected],  [email protected]

 

© 2010-2022, OST ARMENIA, "Cultural center of the East" NGO/«Արևելքի երկրների մշակույթի կենտրոն» ՀԿ