Բացահայտեք Լոռու բնությունն ու պատմությունը՝ այցելելով Ստեփանավանի դենդրոպարկը, հնագույն Լոռե բերդը և տարածաշրջանի պատմական եկեղեցիները։ Երթուղին ավարտվում է գեղատեսիլ Պուշկինի լեռնանցքում, որտեղ Լոռու գեղեցկությունը բացահայտվում է իր ամբողջ հմայքով։
Սևանա լճի ափերով այս հետաքրքիր ճանապարհորդությունը հնարավորություն կտա տեսնել միջնադարյան վանքեր, խորհրդավոր բերդ, լեգենդար խաչքարեր և համտեսել անուշաբույր տեղական պանիրներ։ Վայելեք պատմության, բնության և համերի ներդաշնակությունը Սևանի ափին։ Իսկ ամռանը ցանկության դեպքում կարող եք նաև լողալ Սևանա լճում կամ զբոսնել զբոսանավով։
Տուրը ներառում է երկու միջնադարյան վանքերի, Նորատուսի խաչքարերի և Միքայելյանների ընտանեկան պանիրի արտադրության այցելություն։ Տաք եղանակին կարելի է նաև լողալ Սևանա լճում կամ վայելել նավակով զբոսանքը։
Բացահայտեք Արմավիրի պատմական ժառանգությունը՝ այցելելով Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը և Մեծամորի հնագիտական արգելոց-թանգարանը։ Ծանոթացեք հայ ժողովրդի հաղթական պատմությանը, հազարամյակների վաղեմություն ունեցող քաղաքակրթություններին և տարածաշրջանի հարուստ մշակութային ժառանգությանը։
Բացահայտեք Արարատի մարզի պատմամշակութային և բնական ժառանգությունը։ Ձեզ սպասում են Դվինի՝ Հայաստանի միջնադարյան մայրաքաղաքներից մեկի ավերակները, գեղատեսիլ կիրճեր, հինավուրց բերդեր և լեգենդար վանքեր, որոնք դարեր շարունակ պահպանել են երկրի հարուստ պատմությունը։ Երթուղին համատեղում է մշակութային ժառանգությունը, տպավորիչ բնապատկերները և Արարատյան դաշտի գինեգործական ավանդույթներին ծանոթությունը, որտեղ հնարավորություն կունենաք համտեսելու տեղական գինիներ։
Այս հետաքրքիր շրջայցի ընթացքում դուք կայցելեք Արագածոտնի մարզի ամենանշանակալի պատմական վայրերը՝ հզոր ամրոցներ, միջնադարյան վանքեր, արքայական դամբարաններ և եզակի հնավայրեր՝ բացահայտելով Հայաստանի դարավոր պատմության ու մշակույթի արժեքավոր էջերը։ Ագարակի հնավայր, Աղձքի դամբարան, Տեղերի վանք և Ամբերդ
Հայաստանի ներկայիս մայրաքաղաքի հնագույն հուշարձաններով շրջագայությունը նախատեսված է ոչ միայն հնագիտությամբ և պատմությամբ հետաքրքրվողների համար, այլ նաև լավագույն առիթ է վերհիշել սեփական ժողովրդի և քաղաքի անցյալը։
ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ԳՈՀԱՐ Զբոսավար Փորձ 2014 թվականից Կրթություն Ռուսաստանի պետական զբոսաշրջության և սպասարկման համալսարան Զբոսաշրջության ֆակուլտետ Լեզուներ Հայերեն Ռուսերեն Անգլերեն Մասնագիտական պատրաստվածություն/ Հավաստագրում «ՏՈՒՐՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԿ-ի որակավորումն…
Զբոսավար Հայերեն • Ռուսերեն • Անգլերեն
Զբոսավար • Պատմաբան Հայերեն • Ռուսերեն • Անգլերեն