Բիաինիլիի արքաները երբեք իրենց պետությունը Ուրարտու չեն կոչել: Պարզապես ասորեստանցիները Հայկյանների պետության անունը տարածեցին նոր հանդես եկած թագավորական տոհմի տիրույթների վրա և պետությունը կոչեցին իրենց արտասանությամբ Ուրարտո
Հատկանշական է, որ այն ոչ թե էթնիկ խմբավորման անուն է, այլ հենց տեղանուն, ինչը թարգմանաբար նշանակում է «գետերի երկիր»: »։«Նաիրի» անվամբ են իրենց երկիրը կոչում Ուրարտուի տիրակալները ասուրերենով գրված իրենց արձանագրություններում։
Հայասա երկիրն իր անվանումը ստացել է հայկական «հայ» ցեղախմբի անունից։ Հայասցիների լեզուն մոտ է եղել նախնական հայերենին։ Հայասան բաժանված էր երկու մասերի։
Արատտան Հայկական լեռնաշխարհի առաջին հայտնի վաղ պետական կազմավորումն է: Նրա մասին տեղեկությունները վերաբերում են մ․թ․ա XXVIII-XXVII դարերին:
Հայկական լեռնաշխարհում նախնադարից անցումը քաղաքակրթությանը և վաղ պետական կազմավորումներին տեղի է ունեցել վաղ բրոնզի դարում:Մ․թ․ա III-II հազարամյակում Հայկական լեռնաշխարհը միավորված էր մեկ մշակութային գոտու մեջ, ինչը մեծամասամբ պայմանավորված էր լեռնաշխարհի բնակիչների ազգակցական կապերով։ Դրան զուգահեռ խորանում են սոցիալական տարբերությունները առանձնապես հինարևելյան ստրկատիրական երկրների հետ սերտորեն կապված ցեղերի ու ցեղախմբերի մոտ, մասնավորապես Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևմտյան և հարավային շրջաններում։ Շրջակա ցեղերի ու ժովուրդների դեմ մղվող պատերազմները ստրկության աղբյույւներ են դառնում, երևան է գալիս տնային ստրկության ինստիտուտը։ Տոհմացեղային կազմակերպության ընդերքում ամրապնդվում է հայրիշխանական ընտանեկան համայնքը, տղամարդը լայն իրավունքներ է ստանում ոչ միայն կնոջ, այլև յուրայինների նկատմամբ։Սկսում է ուժեղ չափով գործել տնտեսական ժառանգության իրավունքը։ էնեոլիթում հաստատված ռազմական դեմոկրատիան այս տարածքներում իր տեղը զիջում է վաղ դինաստիական իշխանության, երբ ռազմական առաջնորդները ժողովներից ստանում են զգալի արտոնություններ ու իրավունքներ։ Ձևավորվում է տոհմացեղային ավագանին իր սեփական ունեցվածքով, իշխանությամբ և այն պաշտպանելու ցանկությամբ։ Ցեղապետերը և տոհմացեղային ավագանին իրենց կենցաղով, հագուստով, արդուզարդով, նույնիսկ թաղման արարողություններով և դամբարաններով ցանկանում են նմանվել հինարևելյան տիրակալներին և արտոնյալ խավերին։Ազգակցական կապերից զատ տոհմացեղային հարաբերություններում ակտիվանում են նաև դրացիական կապերը։ Մի քանի համեմատաբար թույլ ցեղերը կարող էին հավատարմության երդում տալ հարևան ուժեղ ցեղին և կապվել նրա հետ նահապետական կապերով։ Մի քանի ազգակից կամ ոչ ազգակից ընտանեկան համայնքներ միասին կազմում են նոր կազմակերպչական միասնություն։ Մասնավոր սեփականության վրա հիմնված ընտանիքի հանդես գալը, բնակչության աճող խտությունը և իրար ոչ արյունակից տոհմերի և ցեղերի համակեցությունը, տոհմի տերիտորիայում ստրուկների շատանալը վերացնում են տոհմային համայնական հողատիրությունը, հողի կոլելտիվ մշակումը և տողմային համայնքը վերացնում գյուղական համայնքի։Գյուղերը համախմբվում էին մեկ կամ մի քանի կենտրոնների’ ամրացված բնակավայրերի շուրջը, որոնք պայմանականորեն կոչում ենք «քաղաք»։ Այնտեղ էր գտնվում տաճարը, առաջնորդի կամ կառավարչի, ինչպես նաև համայնքների միության կամ «քաղաք֊պետության» պաշտոնական անձանց բնակարանը։ Այստեղ էր հավաքվում ավագների խորհուրդը և, հավանաբար, համայնքի ժողովը։ Այդ «քաղաքը» երբեմն ենթարկվում էր տիրակալին, որը խեթական, ապա՝ ասորեստանյան աղբյուրներում հաճախ անվանում էին «թագավոր»։Փոխադարձ տնտեսական — մշակութային կապերի և արտաքին թշնամու դեմ համատեղ պայքարելու անհրաժեշտությամբ սկզբում առաջանում են ցեղային միությունները, իսկ հետագայում սրանց ձուլումից կազմավորվում է ժողովուրդը՝ մի միանական տերիտորիայով և լեզվով։ Առաջ են գալիս նաև ժողովրդական համաժողովը, խորհուրդը և ժողովրդի զորահրամանատարության պաշտոնը։ Աստիճանաբար ձևավորվում է նաև պետությունը՝ որը գործիք է դառնում տոհմացեղային ավագանու համար իր սեփականությունը, ազդեցությունն ու իշխանությունը պահելու և պաշտպանելու, շահագործվող խավերին ճնշելու և հպատակ պահելու համար։Հայաստանի արևելյան շրջանների ու Անդրկովկասին կից վայրերի ցեղերն ու ցեղախմրերը փոքր-ինչ հետ են մնում հասարակական կյանքի բնագավառում, սակայն ընթանում են զարգացման նույն ուղիներով։Հայկական լեռնաշխարհում հնագույն պետական կազմավորումների մասին հիշատակություններ են տալիս հարևան ժողովուրդների սկզբնակղբյուրները՝ շումերական, աքքադական և խեթական արձանագրությունները և Աստվածաշունչը: Նրանց վկայմամբ՝ լեռնաշխարհում պետականության ձևավորման գործընթացը սկսվել է դեռ մ.թ.ա III հազարամյակից և իր գագաթնակետին է հասել մ.թ.ա. I հազարամյակի սկզբներին:Հնագույն ցեղերը, ցեղային միությունները և պետական կազմավորումները Հայկական լեռնաշխարհում մ․թ․ա III-II հազարամյակներում (սեղմել քարտեզին մեծացնելու համար) Պետական առաջին կազմավորումներից հիշատակվում է Արատտան (մ. թ. ա. XXVIII-XXVII դդ.)։ Խեթական սեպագրերում մ. թ. ա. XV -XIII դարերի իրադարձությունների կապակցությամբ հիշատակվում է Հայասա թագավորությունը: Ասորեստանյան արքաներն իրենց հյուսիսային արշավանքները նկարագրելիս նշում են Նաիրի և Ուրուատրի ցեղային միությունները, իսկ արդեն մ․թ․ա IX դարից Ուրարտու թագավորությունը։Մ. թ. ա. III հազարամյակի պետական կազմավորումներից է Արման(ում)-ը, որի մասին վկայում են Միջագետքի Աքքադական պետության հիմնադիր Սարգոնը (մ. թ. ա. XXIV-XXIII դդ.) և նրա թոռը’…
Մ․ թ․ա II հազարամյակի կեսերին Հայկական լեռնաշխարհում տարածում են գտել հնդեվրոպական լեզվաընտանիքի մի քանի խոշոր ցեղային խմբեր, որոնք ձևավորեցին հայ ժողովրդի կազմավորման հիմքը:
Երկաթե դարում արտադրողական ուժերի զարգացումը և աշխատանքի նոր բաժանումը սկսում են քայքայել համայնական հասարակությունը։ Առաջ են գալիս առաջին պետական կազմավորումները, հիմք է ստեղծում հայ ժողովրդի առաջացման համար
Աշխատանքային գործիների կատարելագործման հետևանքով տնտեսական նոր հնարավորությունների պայմաններում՝ Բրոնզեդարյան քաղաքակթությունը առաջ է բերում սոցիալական վաղ շերտավորում և ցեղային միությունների՝ որպես պետականության նախնական ձևերի առաջացում
Ազդարարվել է անցումը գիտակցված մետաղագործության։ Երկրագործության առաջընթացը նպաստեց և անասնապահության զարգացմանը։ Կատարելագործվում է բնակարանների հիմնական տեսակը, մԵծանում են բնակատեղիները
Քարեդարյան հասարակության պատմությունն ընդգրկում է նախամարդու տարածումից մինչև վաղ դասակարգային հասարակության ձևավորման ժամանակաշրջանը