Menu Close

Արարատի մարզ՝ մայրաքաղաքների ավերակներ, գեղեցիկ կիրճեր և ավանդապատում ունեցող վանքեր

Արարատի մարզ՝ մայրաքաղաքների ավերակներ, գեղեցիկ կիրճեր և ավանդապատում ունեցող վանքեր

📍Տեղակայում: ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ

Հետաքրքիր ճանապարհորդություն միջնադարյան պատմության, ճարտարապետության և տեսարժան բնության սիրահարների համար․ բացահայտեք Դվինի մայրաքաղաքի ավերակները, զբոսնեք խորհրդավոր կիրճերով, ուսումնասիրեք միջնադարյան բերդերն ու ավանդապատում ունեցող վանքերը:

Դվինի ավերակներ

Հայաստանի միջնադարյան մայրաքաղաքը, հիմնադրվել է IV դարում՝ թագավոր Խոսրով Գ Կոտակի օրոք։ Քաղաքը եղել է կարևոր առևտրի, արհեստների և թագավորական իշխանության կենտրոն։ Իր փառավոր անցյալով հանդերձ, քաղաքը հասել է անկման XIII դարում մոնղոլական ներխուժումից հետո։ Այսօր պահպանվել են միայն ավերակները, իսկ պեղված հնագիտական գտածոները պահվում են Հայաստանի պատմության թանգարանում՝ վկայություն հայ միջնադարյան քաղաքակրթության մասին։

Հրեշտակների ձոր

Վեդիի մոտակայքում, հրաշալի բնական գանձ է։ Կարմրավուն-դեղնավուն ժայռերը և գրեթե բացակայող բուսականությունը ստեղծում են խորհրդավոր ու կախարդական մթնոլորտ։ Ձորը կարճ է՝ մի քանի հատվածներից, բայց աներևակայելի գեղեցիկ և հարմար զբոսանքների, լուսանկարների և հանգստի համար՝ վայելելու բնության բացառիկ գեղեցկությունը։

Տափի բերդ

Տափի բերդը, կամ Գևորգ Մարզպետունի ամրոցը, X դարի կարևոր պաշտպանական կառույց է։ Ամրոցի ներսում տեղադրված XIII դարի սպիտակ ֆելզիտով եկեղեցին աչքի է ընկնում իր վառ ճարտարապետական լուծումներով։ Բերդում զբոսնելիս կարելի է զգալ միջնադարյան պաշտպանական շինությունների մթնոլորտը, պատկերացնել զրահների աղմուկը և պաշտպանների ռազմավարական մտածողությունը։

Սբ․Կարապետ Սպիտակավոր վանք

Վանական համալիրը հիմնադրվել է XIV դարում Օրբելյանների կողմից և հանդիսանում տարածաշրջանի հոգևոր և մշակութային կենտրոն։ Բացի Սբ․ Աստվածածին եկեղեցուց այստեղ կարելի է տեսնել զանգակատուն, Օրբելյանների դամբարանը, բնակելի շինությունների մնացորդները, ինչպես նաև փոքրիկ գերեզմանոց։ Հայտնի է, որ այստեղ գտնվում է Հովհաննես Մկրտչի մասունքը, իսկ միջնադարում վանքում դիվահար մարդկանց են բուժել։ Այցելուները կտեղափոխվեն միջնադարյան հոգևոր կյանք՝ մի միջավայր, որտեղ հավատն ու ավանդույթները ձևավորում էին սրբավայրեր։ Այսօր ընթանում են վերականգնողական աշխատանքներ՝ պահպանելու այս արժեքը ապագայի համար։

Խոր Վիրապ

Ներկայիս վանքի հետ է կապված Հայոց դարձը քրիստոնեության։Մինչև IV դարն այստեղ գտնվել է Արտաշատ մայրաքաղաքի բանտը՝ մահվան դատապարտվածների գուբը, որը հայտնի էր «Վիրապ Արտաշատու» անվամբ, որտեղ հրաշքով փրկվել է Սուրբ Գրիգորը՝ առաջին քրիստոնյա պատրիարքը։ V դարում հիմնված վանքը դարձել է հավատքի, տոկունության և հոգևոր արժեքների խորհրդանիշ։

Ներկայիս վանական համալիրի մեջ մտնում են Սուրբ Գրիգոր, Սուրբ Աստվածածին եկեղեցիները, զանգակատունը, պարիսպները` կից շինություններով: Այցելության ժամանակ բացվում է հիասքանչ տեսարան դեպի Արարատ լեռը։ Վանքի տարածքով քայլելը թույլ է տալիս յուրատեսակ ճամփորդություն ժամանակի միջնադարյան էջերով, իսկ բաց օրերին Արարատի տեսարանն անմոռանալի է դարձնում ուղևորությունը։

Ծառայություններ և պայմաններ

⏳ Տևողությունը՝ 7–8 ժամ

↔️ Հեռավորությունը՝ ~185 կմ

🍽️ Սնունդ և հարմարություններ

  • 💧 Խմելու ջուր — ներառված
  • 📸 Նախատեսված են լուսանկարային կանգառներ
  • 🍽️ Ճաշի ընդմիջում չի նախատեսված
⚠️ Երթուղու կոդը: ararat01

💰 Գինը՝ Էքսկուրսիայի արժեքի հաշվարկ

Ուղեկցություն
Տրանսպորտ

    ⚠️ Զեղչեր գործում են ՀՀ քաղաքացի հանդիսացող նախադպրոցական, դպրոցական տարիքի երեխաների, ուսանողների, թոշակառուների, հաշմանդամների և Արցախից բռնի տեղահանվածների համար։

    Գրանցման համար՝ Telegram | WhatsApp | E-mail