«Արևելքի երկների մշակույթի կենտրոն» հասարակական կազմակերպության նպատակն է երիտասարդներին փորձի փոխանցումը, զբաղվածության ապահովումը, կարիերայի ապագա վերելքին աջակցությունը: Կամավորական շարժման գործունեությունը միտված է հայկական մշակույթի պահպանությանը, զարգացմանը և միջազգային երկխոսության միջոցով հանրայնացմանը։ Կամավորները մասնակցում են Հայաստանի և հայկական մշակույթի մասին, հայագիտական և արևելագիտական գիտահանրամատչելի նյութերի հավաքագրման, մշակման և հրապարակման աշխատանքներին։ Կամավորական շարժման շրջանակներում իրականցվում են նաև մշակութային, բարեգործական, կրթական և այլ ծրագրեր:
«Արևելքի երկների մշակույթի կենտրոն» հասարակական կազմակերպությունը 2012 թվականի հոկտեմբերից համագործակցում է երիտասարդ մասնագետների հետ: Տարիների ընթացքում կամավորները հնարավորություն ունեցան փորձ ձեռք բերել իրենց հետաքրքրող ոլորտներում: Առավել մեծ աշխատանք է տարվում հայագիտության, արևելագիտության, մշակութաբանության, պատմության, արվեստաբանության, լրատվության, PR-ի և SMM կազմակերպման ոլորտներում:
Կամավորը՝ ըստ իր նախասիրության և մասնագիտական որակների, անվարձահատույց ընգրկվում է Կազմակերպության գործունեության հիմնական ուղղություններում, իրականացնելով իր և կազմակերպության միջև պայմանավորված գործառույթները՝ ամրագրված ժամանակացույցի համաձայն:
Կամավորությունը չվարձատրվող, առանց նյութական ակնկալիքի, ինքնակամ իրականացվող աշխատանքն է։ Աշխարհում աշխատանքի այս ձևը շատ տարածված է, մասնավորապես՝ երիտասարդների եւ ուսանողների շրջանում:
Շատերի համար կամավորությունը պարզապես ինքնաբացահայտման, ոմանց համար էլ մասնագիտական փորձառություն ստանալու և հետագայում լավ աշխատանք գտնելու միջոց է:
Կամավորական փորձը բազմաթիվ երկրներում բարձր է գնահատվում թե՛ գործատուների, թե՛ ուսումնական հաստատությունների կողմից: Աշխարհի շատ համալսարաններում կամավորական աշխատանքները կրթաթոշակ ստանալու գրավականներից են:
«Արևելքի երկների մշակույթի կենտրոն» հասարակական կազմակերպությունունում կամավորական աշխատանքի ընդհանուր տևողությունը միջինում 3-6 ամիս է` շաբաթական ոչ ավել քան 20 ժամ։ Կամավորի պարտականություններն իրականացրած են համարվում կազմակերպության լիազոր ներկայացուցիչների կողմից եզրափակիչ ակտի ստորագրման պահից: Եթե բոլոր աշխատանքները կատարվել են բարեխիղճ` կամավորին տրվում է շնորհակալագիր, հավաստագիր հայերենով, հավաստագիր անգլերենով, հատուկ դեպքերում` աշխատանքի ընդունելության համար երաշխավորագիր:
⚠️Եթե կամավորական աշխատանքը գերազանցում է շաբաթական 20 ժամը ՀՀ օրենքների համապատասխան՝ Կազմակերպության և կամավորի միջև հատուկ կնքվում է պայմանագիր⇒։
COVID-19 համավարակի պատճառով ստեղված իրավիճակում կամավորական աշխատանքները հիմնականում իրականացվում են հեռակա եղանակով։ Այս պայմաններում կամավորը պետք է գործի Կազմակերպության Նախագահի կողմից հաստատված օնլայն – հայտով ամրագրված ժամանակացույցի շրջանակներում։ Յուրաքանչյուր աշխատանքի դիմաց կամավորը ստանում է բոնուսային միավորներ: 15 օր մեկ միավորները գումարվում են, և, ըստ միավորների` տրվում է խրախուսական փաստաթուղտ։
Օնլայն այդ փաստաթղթի տրամադրումը Կազմակերպության կողմից բարի կամքի դրսևորում է և պարտադիր պայման չէ։ Կազմակերպությունը կարող է չտրամադրել որևէ խրախոսւական փաստաթուղթ, եթե խախտվել են նախորոք ձեռքբերված ժամանակային պայմանավորվածությունները, աշխատանքը որակով չի իրականացվել, վնաս է հասցվել կառույցի հեղինակությանը։ Միավորները հնարավորություն են տալիս անդամակցել Կազմակերպությանը և/կամ անցնել վարձատրվող աշխատանքի:
[vc_btn title=”Դիմել կամավորության համար” style=”classic” color=”primary” align=”left” i_icon_fontawesome=”fa fa-pencil-square-o” add_icon=”true” link=”url:https%3A%2F%2Fdocs.google.com%2Fforms%2Fd%2F1Wht-BUFH3gHcMqDNzi_lbWD81vhWqtRvburhEztJWz0%2Fedit%3Fusp%3Dsharing|||”]