Հայկական լեռնաշխարհը նախամարդու օրրաններից է, և պատահական չէ, որ գիտնականներն այն անվանել են «Հայկական միջանցք»:
Հայտնի է, որ մարդը հանդես է եկել երկրի պատմության Չորրորդական ժամանակաշրջանի սկզբում։ Աշխատանքային կամ արտադորողական գործիքների պատրաստումը մարդու առաջին և հիմնական առանձնահատկությունն էր։ Առաջին գործիքները պատրաստված էին փայտից, քարից և ոսկոռից։
Նախնադարյան հասարակության պատմությունն ընդգրկում է նախամարդու տարածումից մինչև վաղ դասակարգային հասարակության ձևավորման ժամանակաշրջանը (մոտ 2 մլն տարի առաջ — մ. թ. ա. IV հազարամյակի վերջ), որը գրեթե համապատասխանում է քարի դարաշրջանին:
Վերջինս հնագիտական պարբերացմամբ բաժանվում է փուլերի’ հին քարի դարի (պալեոլիթ)’ ստորին, միջին և վերին ենթափուլերով, միջին քարի դարի (մեզոլիթ), նոր քարի դարի (նեոլիթ) և պղնձի-քարի դարի (էնեոլիթ):
Հին Քարե դար (Պալեոլիթ)
Հայաստանի տարածքում հայտնաբերված պալեոլիթյան հնագույն կայանքը գտնվում է Գուգարքում և ունի ավելի քան 1,8 միլիոն տարվա հնությւոն։ Դա Եվրոպայի և Արևմտյան Ասիայի տարածքում մինչ օրս հայտնաբերված ամենահին կայանն է։ Արտին լեռան լանջերում, Հրազդան գետի միջին հոսանքի շրջանում, ինչպես նաև Կարս, Մալաթիա, Քուլանխ քաղաքների շրջակայքում հայտնաբերված նախնադարյան մարդու կայաններից հայտնաբերվել են հազարավոր քարե գործիքներ, որոնք պատկանում են պալեոլիթի տարբեր շերտերին։ Այդ կայաններից շատերը հանդիսացել են քարե գործիքների պատրաստման արհետանոցներ։

Ստորին հինքարեդարյան (մոտ 2 մլն — մոտ 100 հզ. տարի առաջ) մշակույթը բնորոշվում է քարե գործիքների պատրաստման շելյան և աշելյան տեխնիկայով: Հատկապես աչքի են ընկնում Արզնիում և Արտին լեռան մերձակայքում հայտնաբերված աշխատանքի գործիքները:
Նախնադարյան հասարակության սկդբում մարդիկ ապրել են թափառող խմբերով՝ հոտերով, որոնք պարբերաբար իրենց կայաններ էին ունենում։
Նախամարդու կայաններից և Որվանի (Ազոխ) քարայրում (այժմ’ ԼՂՀ Հադրութի շրջանում) հայտնաբերված նախամարդու գործունեության մնացորդներն ունեն շուրջ 700-հազարամյա հնություն: Պեղածոները բազալտից են ու վանակատից (օբսիդիան): Հայկական լեռնաշխարհն Առաջավոր Ասիայում եղել է վանակատի արտահանման կենտրոն:
Այս ժամանակահատվածի աշխատանքային պարզագույն գործիքները ստեղծաց նախամարդիկ պատկանում են մարդաբանական արխանտրոպների (պիտեկանտրոպներ, սինանթրոպներ, Հայդելբերգյան մարդիկ) և, հավանաբար, ավելի պարզունակ տիպի (հմուտ մարդ Homo habilis, Prezinjanthropus):
Ամենահին, մինչշելլյան քարե գործիքները եղել են գետաքարերից, որոնց մի ծայրը թռցված է, կամ դրանից պոկած են շերտերը։ Շելյան և աշելյան գործիքներն են քարե հատիչները, երկու կողմից թռցված մասերով քարի բեկորներ, մի կողմում հաստացած և մյուս կողմից սրած կոպիտ կտրող գործիքներ (հատիչներ և կտրոններ)։
Միջին հին քարի դարից (մ. թ. ա. մոտ 100.000-40.000 տարի առաջ) հայտնի է ավելի քան 150 հուշարձան, հետազոտվել են Ապարանի գոգավորության, Արամուսի, Արզնիի, Արտենիի, Հատիսի, Դաշտադեմի և այլ հնավայրեր: Մարդիկ ապրել են ոչ մեծ (մինչև 20 հոգի) խմբերով’ համայնքներով:
Վերին հին քարի դարի (մ.թ.ա մոտ 40.000-14.000 տարի առաջ) սկզբին նախամարդը նմանվել է ժամանակակից մարդուն, հանդես է եկել բանական մարդը (Homo sapiens): Այդ շրջանի շուրջ 60 հուշարձանների մեծ մասը լեռնաշխարհի հյուսիս-արևելյան, հարավային և հարավ-արևմտյան կողմերում է (Եփրատի ու Տիգրիսի ավազաններ, Կորդվաց աշխարհ և այլուր): Մարդկանց հիմնական զբաղմունքը որսորդությունն էր, ավելի ուշ՝ նաև ձկնորսությունը: Միջին և վերին պալեոլիթի սահմանագծում մարդը կատարում է ամենամեծ գյուտերից մեկը՝ արհեստական կերպով կրակ է ստանում, ինչը հնարավորությունյ է տալիս փոխելու սննդակարգը և տարածվել ավելի մեծ տերիտորիայում։
Երևանյան լճի աջ ափին գտնվող մի մեծ քարանձավում հայտնաբերվել են միջին եւ վերին պալեոլիթին պատկանող հազարավոր քարե գործիքներ և մեծ քանակությամբ խոհանոցային մնացորդներ, որոնք ունեն 100․000—ից մինչև 25․000 տարվա հնություն։
Վերին պալեոլիթում աշխատանքի արտադրողականության բարձրացումը, զբաղմունքի նոր բնագավառների հանդես գալը նախնադարյան հասարակությայն ներսում առաջ են բերում աշխատանքի բնական բաժանում տղամարդկանց և կանանց միջև։ Մարդկային հասարակությունը նախնադարյան հոտից անցում է կատարում դեպի նախնադարյան տոհմային հասարակարգ։
Համակեցության պայմաններում կնոջ դերի մեծացմանը զուգահեռ վերին պալեոլիթում առաջանում է մայրական տոհմային համայւնքը, որի անդամներն արդեն փոխկապակցված էին արենակցական կապերով, իսկ աշխատանքն ու նյութական բարիքների յուրացումն ու բաշխումը բացառապես կոլեկտիվ բնույթ ունեին։ Տոհմը ավելի բազմամարդ էր (150-200 մարդ), ուներ բնակության մշտական տարածք։
Արենակցական կապերի հանդես գալու հետ զուգահեռ ի հայտ է գալիս թաղման ծեսը, զարգանում է հոգևոր կյանքը։ Մեզ են հասել քարանձավային (գծանկարներ քարայրերի պատերին) և փոքր չափերի (արձանիկներ, առարկաներին փորագրված ու ներկանյութով պատված զարդեր, պատկերաքանդակներ) արվեստների նմուշներ: Այդ շրջանի Հայաստանի մշակույթն ընդհանրություններ ունի Մերձավոր Արևելքի վերին հինքարեդարյան մշակույթի հետ և Միջերկրականի ափամերձ երկրների (Լևանտ) ու Զագրոսի հուշարձանների հետ միավորվել է այսպես կոչված առաջավորասիական մշակութային գոտու մեջ:
Միջին Քարե դար (Մեզոլիթ)
Միջին քարի դարում (մ. թ. ա. 12.000- 10.000 տարի առաջ) կրակի գյուտի շնորհիվ մարդու կյանքի համար նպաստավոր գրեթե բոլոր վայրերում ապրել է նեանդերթալյան մարդը, որը օգտագործել է մուստիերյան տեխնիկայով մշակված քարե գործիքներ, ապրել է գերազանցապես քարայրերում (ուսումնասիրված են «Երևան 1», Լուսակերտի և այլ քարանձավներ):
Նեանդերթալյան մարդու ներքին ծնոտի հատված է հայտնաբերվել Որվանի №1 քարայրում: Մուստիերյան շրջանում առանձնացել են ձմեռային (հիմնական) բնակավայրերը և ամառային որսորդական ճամբարները:
14 հազար տարի առաջ համաշխարհային հետսառցային տաքացումով (Հոլոցենի ժամանակաշրջան) Երկրագնդի բնակլիմայական պայմանները փոփոխվել են: Տնտեսության մեջ հիմնականը հավաքչությունն ու որսորդությունն էին, սկսում է կիրառվել առաջին հեռաձիգ զենքը՝ նետն ու աղեղը: Ձկնորսությունը դարձել է սննդի հայթայթման հիմն, ձևերից: Սկսվել են վայրի կենդանիների ընտելացումն ու հացազգի բույսերի մշակումը: Հայկական լեռնաշխարհը եղել է մշակովի բույսերի տարածման համաշխարհային կենտրոն:
Հասարակության մեջ զգալի է դարձել ընտանիքի դերը: Արագացել է համայնքների ավելի մեծ կազմավորումների’ ցեղերի մեջ միավորման գործընթացը, կտրուկ մեծացել է բնակչության թիվը:
Նոր Քարե դար (Նեոլիթ)

Նոր քարի դարում (մ. թ. ա. 10.000- 5.500 տարի առաջ)’ մ. թ. ա. VIII հազարամյակի վերջերից, Հայկական լեռնաշխարհում, ինչպես Առաջավոր Ասիայի մյուս շրջաններում, արդեն եղել են կայացած երկրագործական հասարակություններ և առաջին նստակյաց բնակատեղիները:
Հայկական լեռնաշխարհում երկրագործության առաջին կենտրոններն են դարձել Արարատյան դաշտը, Արածանի գետի ստորին հովիտը, Հայոց ձորը Վասպուրականում։ Անասնապահությունն ու երկրագործությունը հեղաշրջող դեր են կատարում նախնադարյան հասարակության կյանքում՝ ստեղծվում են սննդի համեմատաբար մշտական և կայուն աղբյուրներ, ինչը նպաստում է մշտական բնակավայրերի կառուցմանը, մարդկային ապրելակերպի, աշխարհայեցողության, հոգեբանության փոփոխմանը։ Նախնադարյան հասարակության տնտեսության և մշակույթի զարգացման մեջ հսկայական դեր է կատարում կավագործության կամ խեցեգործության առաջացումը։
Դեռ մեզոլիթում տնտեսության նոր բնագավառների հանդես գալը ավելի է խորացնում աշխատանքի բնական բաժանումը տղամարդկանց եւ կականց միջև։ Կինը, բացի տնային աշխատանքներից, զբաղվում է նաև երկրագործությամբ, անասնապահությամբ, բրդի մշժակմամբ և այլն։ Սննդի մշտական եը հիմնական միջոցներն աևտադրվում էին կնոջ աշխատանքով, որովգետև որսորդությունը, որով հիմնականում զբաղվու էին տղամարդիկ, կախված էր պատահական հաջողությունից։ Լրիվ զարգացման է հասնում մայրական տոհմային համայնքը։ Ստեղծվում է առաջին ղեկավարման գերագույն մարմինը՝ տոհմի ժողովը, որտեղ հավասար իրավունքներ ունեն կայանք և տղամարդիկ։ Բացի կարևորագույն հարցերը վճռելուց՝ ժողովը ընտրում է նաև տոհմի ավագին և ռազմական առաջնորդին։
Նեոլիթի վերջում առաջանում է մթերքների միջտոհմային պարզ փոխանակությունը։ Հայաստանում միջտոհմային պարզ փոխանակության հիւմնական նյութերից մեկը դառնում է աղը։ Կարևոր նյութերն էին նաև օբսիդիանը և դրանից պատրաստված գործիքները։
Ուշ նեոլիթում առաջանում է զույգային ամուսնությունը և զույգային ընտանիքը, ստեղծվում են նոր տոհմեր, որոնք բնակություն են հաստատում մայր տոհմից որոշ հեռավորության վրա գտնվող սակավաբնակ կամ անմարդաբնակ վայրերում։ Արյունակից և ոչ արյունակից ցեղերը պաշտպանության և գոյատևման այլ անհրաժեշտություններից դրդված՝ կազմում են ցեղեր, իսկ ցեղերը՝ դեռևս անկայուն ցեղային միություններ։ Ցեղերի առաջացումը մեծ չափով նպաստում է տնտեսկան ու մշակութային գյուտերի, նորոություների արագ տարածմանը և յուրացմանը։ Առաջանում են ցեղային լեզուներ, հոգևոր մշակույթ և պաշտամունք։
Մ. թ. ա. X — VIII հազարամյակներում Հայկական լեռնաշխարհում սկզբնավորվել են քաղաքակրթության անցման նախադրյալները: 1990-ական թթ-ի առաջին կեսին Սասնո ջուր գետի արևմտյան ափի հնավայրից հայտնաբերված գտածոները վկայում են, որ Հայկական (Արևելյան) Տավրոսի հյուսիսային շրջանների նոր քարի դարի մշակույթը տեղական արմատներ ունի: Ուրֆայում (Եդեսիա), Աղձնիք ու Ծոփք նահանգներում մի շարք հուշարձաններ ձևավորվել են տեղական մշակութային ավանդույթների հենքի վրա: Եդեսիայի մոտակա Պորտաբլուր հնավայրի արևելյան հատվածի վաղ շերտերում պեղվել է 1000 քառ. մետր տարածքով հրապարակ, իսկ հարևանությամբ’ «սալե կոթողների տունը» և «զանգերի տունը»: Ավելի ուշ շուրջ 120 քառ. մետր տարածք սալարկվել է թրծած աղյուսով’ ձևավորելով բոսորագույն մի նոր հրապարակ:
Հասարակության կյանքում մեծ տեղ սկսում են գրավել հավատալիքներն ու ծեսերը։ Մեծ տարածում ուներ դեռ մեզոլիթում առաջացած տոտեմիզմը․ ամեն մի տոհմ ուներ իր բուսական կամ կենդանական «պահապան» և կոչվում էր նրա անունով։ Հայկական լեռնաշխարհում ապրող տոհմերի մոտ հիմնականում գոյություն են ունեցել կենդանական տոտեմներ, ինչպես ցուլը, եզը, ձին, վարազը, խոյը, այծը, շունը, եղջերուն, արծիվը, անգղը, արագիլը, ծիծեռնակը և օձը։

Զարգանում է նաև հավատքը հանդերցյալ կյանքի նկատմամբ, հանգուցյալների և ոգիների պաշտամունքը։ Հանգուցյալի հետ սկսում են թաղել նրա զենքերը, զարդերը, ձին, գործիքները, ամանները, անասուններ, կերակուր։ Հանդես են գալիս մեծ քանակությամբ մենգիրներ, կրոմլեխներ, դոլմեններ և այլ մեգալիթներ։
Պորտաբլուրում՝ Գյոբեքլի Թեփեյի /Göbekli Tepe/ մոտակայքում (հին Եդեսիա) բացվել են Երկիր մոլորակի ցայժմ հայտնի ամենահին տաճարային համալիրը: Մինչև 4 մ բարձրությամբ քանդակազարդ կոթողներով «սրբազան շինություն» է պեղվել այսպես կոչված «առյուծների տուն» հուշարձանում: Քարակոթողների զգալի մասն ունի 3-6 մ բարձրություն, ամենամեծը’ 9 մ բարձրությամբ, կշռում է ավելի քան 50 տ: Կոթողները քանդակազարդված են մարդու, թռչնամարդու, կրիայի, առյուծի և այլ պատկերներով:
Պորտաբլուրում հայտնաբերվել է նաև զգալի քանակությամբ մալաքիտ և լազուրիտ: Փաստագրվել են պատրաստի իրեր, որոնք երբևիցե հայտնաբերված հնագույն մետաղե գտածոներից են: Այս իրերը (մեծ մասամբ’ զարդեր) պատրաստվել են սառը կռման եղանակով: Նորքարեդարյան հիմնական մշակաբույսերը’ ոլոռ, սիսեռ, ոսպ, միահատիկ ցորեն, նույնպես վերոհիշյալ տարածքում են ընտելացվել և տարածվել ամբողւ Հայկական լեռնաշխարհով։
Պատրաստեց Բագրատ Մովսեսյանը