Կազմակերպությունն իր նպատակներն իրականացնելու համար ՀՀ օրենքով սահմանված կարգով իրավունք ունի Հայաստանի Հանրապետության և Արցախի տարածքում հիմնել և զարգացնել մշակույթային ակումբեր և հասարակական հարթակներ, հայ ժողովրդի բարեկամ երկրներում ձևավորել հայկական մշակութային կենտրոններ և/կամ օժանդակել նրանց գործունեությանը։ Կազմակերպության գործունեության ընթացքում իրականացվում են ինչպես երկարաժամկետ հիմնական ծրագրերը, այդպես էլ՝ կարճաժամկետ և միանվագ:
Մշակութային և գիտական աշխատանքներ․ «Արևելքի երկրների մշակույթի կենտրոնը» կազմակերպում է մշակութային միջոցառումներ /փառատոն, համերգ, երեկո, սիմպոզիում և այլն/, գիտաուսումնական ծրագրեր (լեզուների դասավանդում, գիտաժողովներ, քննարկումներ) ՝ սովորական և հեռահար եղանակով։ Նա համագործակցում է Հայաստանում հավատարմագրված արտասահմանյան կազմակերպությունների և դիվանագիտական առաքելությունների հետ և իրականացնում համատեղ մշակութային ծրագրեր եւ միջոցառումներ։
ՀԿ-ն կազմակերպում է նաև Հայաստանի և արևելյան երկրների մշակույթի մասին, հայագիտական և արևելագիտական տեղեկատվական նյութերի հավաքագրման, մշակման, վեբ-կայքի, հանրային ցանցերի, տպագրության միջոցով հրապարակման աշխատանքներ։
Հասարակական կազմակերպությունն օգնում է տաղանդաշատ երիտասարդներին ներկայացնել իրենց մշակութային և գիտական ասպարեզներում: Իսկ կազմակերպության փորձագետները մասնակցում են պետական և մասնավոր տարբեր ծրագրերի: Մասնավորապես՝ մեր մասնագետներն իրենց ներդրումն ունեցան նաև հայկական առաջին Zangi.com սոցցանցային հավելվածի ստեղծմանը:
Տուրիզմ։ Հայաստանի միջազգային ճանաչելության խթանման նպատակով կազմակերպությունն իրականացնում է զբոսաշրջային ծրագրեր և հեռահար եղանակով ներկայացնում երկրի տուրիստական ներուժը։
Կառույցը կազմակերպում է անհատական և/կամ խմբային այցեր Հայաստանի տարբեր զբոսաշրջային վայրեր, խթանում ներգնա տուրիզմի զարգացմանը։
Հումանիտառ առաքելություն։ «Արևելքի երկրների մշակույթի կենտրոնը» իրականացնում է հումանիտար նպատակներով սոցիալապես անապահով խավերի, հատկապես` մանկատներին և ծերանոցներին աջակցող ծրագրեր։
Հատուկ խնամքի մարդկանց աջակցելու, հանրության հետ սերտորեն ներառելու համար Կազմակերպությունը պարբերաբար կազմակերպում է բարեգործական մշակութային միջոցառումներ, որոնց մասնակցում են ինչպես սկսնակ և սիրողական մակարդակի, այդպես էլ՝ փորձառու կատարողներ և համույթներ:
Աջակցություն երիտասարդներին։ Այդ նպատակով Հայաստանի Հանրապետության և Արցախի տարբեր բնակավայրերում կազմակերպվում են մշակութային միջոցառումներ, տրամադրվում է ԶԼՄ հարթակը։
[vc_btn title=”Հասարակական կազմակերպության մասին” style=”classic” shape=”square” color=”primary” align=”left” i_align=”right” i_icon_fontawesome=”fa fa-hand-pointer-o” add_icon=”true” link=”url:https%3A%2F%2Fostarmenia.com%2Fhy%2Fngo%2F|||”]
ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Ընթերցողներն ամբողջ աշխարհից, ինչպիսին դուք եք, հնարավոր են դարձնում հասարակական կազմակերպությունների աշխատանքը: Մեզ պետք է ձեր աջակցությունը՝ մեր բազմաբովանդակ ծրագրերի իրականացման համար։ Կազմակերպությունը հասանելի է այն անձանց և կազմակերպությունների համար, որոնք պատրաստ են աջակցել հայկական մշակույթի պահպանմանն ու զարգացմանը, արևելյան երկրների հետ Հայաստանի մշակութային կապերի կայացմանը:
Կարող եք ունենալ նաև ձեր ֆինանսական ներդրումը՝ փոխանցում կատարելով հետևյալ բանկային հաշվին
Բանկային Տվյալները.
ՀՀ դրամով նվիրատվության կատարելու համար
Ստացողի անուն` «Արևելքի երկրների մշակույթի կենտրոն» ՀԿ
Ստացողի ՀՎՀՀ: 01568387
Ստացողի hաշվի համար` 11817078817800 AMD
Շահառուի բանկի անունը : «ԱյԴի Բանկ» ՓԲԸ , Երևան, Հայաստան
Վճարման նպատակը՝ նվիրատվություն
Կանխավ շնորհակալ ենք